Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

20 հոկտեմբերի 2020 թվականի N 422-Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա.» և «բ.» պարբերություններում «հակակոռուպցիոն և քրեակատարողական» բառերը փոխարինել «քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի» բառերով.

2) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «դ.» պարբերությունում «բաժնի պետ» բառերը փոխարինել «բաժնի պետի տեղակալ» բառերով.

3) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետում լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ.» պարբերություն.

«թ. Քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնի պետ:»:

i

4) Հրամանով հաստատված Հավելվածով նախատեսված քրեակատարողական հիմնարկի պետի կողմից դատապարտյալի վերաբերյալ հանձնաժողովին ներկայացվող միջնորդագրի ձև 1-ում «Համապատասխան քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի տեղեկանքը» պարբերությունից հետո լրացնել «Անձնական գործից տեղեկանքը.» պարբերությունը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

    ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`              Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
20.10.2020
N 422-Ն
Հրաման