Սեղմել Esc փակելու համար:
ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 սեպտեմբերի 2020 թվականի N 79

 

ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի համաձայն ԱՏԳ ԱԱ 9406 00 310 0 ծածկագրին դասվող ապրանքի` ջերմոցի ներմուծումը ազատված է ավելացված արժեքի հարկից: ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ բաժնի 20-րդ կետի համաձայն, ԱՏԳ ԱԱ 9406 00 310 0 ծածկագրին դասվող ապրանքի` ջերմոցի օտարումը նաև ազատված է ավելացված արժեքի հարկից: ՀՀ մաքսային ծառայություններից ստացած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը բացակայում է և ջերմոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են ԱՏԳ ԱԱ 9406 90 31 ծածկագրով, որի համար ևս ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկ չի վճարվում:

Արդյո՞ք ԱՏԳ ԱԱ 9406 90 31 ծածկագրով ներմուծված ջերմոցի օտարումը, որը ներմուծման ժամանակ ևս ազատվել է ավելացված արժեքի հարկից, համարվում է ավելացված արժեքի հարկից ազատված գործարք:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,

- 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,

i

- 62-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները,

- 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված գործարքների ու գործառնությունների,

- 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱԱՀ-ից ազատելը օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է,

- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է, մասնավորապես` ԱՏԳԱԱ 9406 00 310 0 ծածկագրին դասվող ապրանքների օտարումը:

Միաժամանակ, ԵՏՀ խորհրդի 18.10.2016թ. N 101 որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012թ. հուլիսի 16-ի թիվ 54 որոշման մեջ կատարված փոփոխությամբ` 2017թ. հունվարի 1-ից ԱՏԳ ԱԱ 9406 00 310 0 ծածկագիրը փոխարինվել է ԱՏԳ ԱԱ 9406 90 310 0 ծածկագրով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե գրությամբ նշված ապրանքը դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 9406 90 310 0 ծածկագրին, ապա ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից այդ ապրանքի` ջերմոցի, օտարման գործարքը, օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի համաձայն, ազատվում է ԱԱՀ-ից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.09.2020
N 79
Իրազեկման թերթիկ