Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՁԵՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

4 սեպտեմբերի 2020 թվականի N 68

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼԻՍ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը և այդ հողամասի վրա անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքը: Տվյալ դեպքում արդյո՞ք գնորդը հանդիսանում է կառուցապատող և գնորդի համար կիրառելի՞ է ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձի դրույթները, եթե կառուցապատման աշխատանքները մինչև հողամասի օտարումը արդեն իսկ մեկնարկել են:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի`

- 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները,

- 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:

i

«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման» կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ: Մասնավորապես, Կարգի 5-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն:

i

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

i

ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հողամասի իրավական կարգավիճակը ներառում է դրա նկատմամբ սահմանված կարգով գրանցված սեփականության և այլ գույքային իրավունքներն ու սահմանափակումները, նպատակային նշանակությունը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հողամասերն ու դրանց նկատմամբ իրավունքներն ու օգտագործման նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև հողամասերին ամրակայված օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց դրանց նշանակությանը վնաս պատճառելու, շրջանառության մեջ են գտնվում անբաժան ձևով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Միաժամանակ, ՀՀ հողային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հողամասերի շրջանառությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան պայմանագրեր և այլ գործարքներ կնքելու միջոցով հողամասի և դրա նկատմամբ իրավունքների անցումն է մեկ անձից մեկ այլ անձի:

i

ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման N 1 հավելվածի 115-րդ կետի համաձայն` կառուցման փուլում հողամասի (հողամասի բաժնեմասի) և կառուցվող շենքի կամ շինության նկատմամբ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ կամ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված առանձին գույքային միավորների մասով այլ անձի փոխանցումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով պետական գրանցման դեպքում շինարարության թույլտվությունը և դրանով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով նոր կառուցապատողի (համակառուցապատողի) համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն (այդ թվում` որոշակի ավարտվածություն ունեցող) կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ունեցող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձը կարող է օգտվել օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից` օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմաններն ապահովված լինելու դեպքում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
04.09.2020
N 68
Իրազեկման թերթիկ