Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 հունիսի 2020 թվականի N 19

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որում որպես կանոնադրական կապիտալ ներդրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածք, որն էլ ծանրաբեռնված է կադաստրային արժեքով: Տվյալ իրավիճակում ՓԲԸ-ի համար հարկային պարտավորություններ առաջանում են, թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպիսի՞:

 

i

Պատասխան

1. ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն` ապրանքը դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից տարբերվող ցանկացած ակտիվ է, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարումն ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ և 54-րդ կետերի համաձայն` ապրանքի մատակարարում է համարվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: Օտարում է համարվում մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի) կամ անհատույց,

i

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում, մասնավորապես` ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը,

i

- 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,

- 62-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն, մասնավորապես` ապրանքի մատակարարման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի: Նույն մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում` համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի), բացառությամբ, մասնավորապես` օրենքով սահմանված դեպքերում հրապարակային սակարկության միջոցով իրականացվող գործարքների,

i

- 62-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ հոդվածով և նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենսգրքի 228- րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի չափով, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքի: Վերը նշված պարբերության դրույթները չեն կիրառվում, եթե նույն պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով),

i

- 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայից ոչ պակաս չափով (այսուհետ` կադաստրային արժեք): Նշված մասի դրույթները չեն կիրառվում, եթե նույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նշված դեպքում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալ հողամասի ներդրումը դիտարկվում է որպես տվյալ հողամասի օտարում, որից եկամուտը որոշվում է կանոնադրական կապիտալում մասնակցի բաժնեմասի չափից ելնելով, բայց ոչ պակաս, քան օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կադաստրային արժեքը:

i

Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ապա օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից կանոնադրական կապիտալ հողամասի ներդրման գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Ընդ որում, ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է ՀՀ հարկային օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.06.2020
N 19
Իրազեկման թերթիկ