Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՊՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔԸ ԵՏՄ ԱՆԴԱ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

22 հունիսի 2020 թվականի N 6

 

ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔԸ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Երաշխիքային սպասարկման ծառայությունների շրջանակներում ԵՏՄ անդամ պետությունից ներմուծված սարքավորումը ՀՀ ներմուծվելուց հետո նորից արտահանվել է ԵՏՄ անդամ պետություն վերանորոգվել և վերանորոգումից հետո ներմուծվել ՀՀ: Տվյալ դեպքում` վերանորոգման նպատակով ԵՏՄ անդամ պետությունից արտահանված, վերանորոգված և ՀՀ ներմուծված սարքավորման համար ներմուծման և արտահանման հարկային հայտարարագիր և հայտարարություն պետք է ներկայացնել, թե ոչ:

 

Պատասխան

i

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով:

i

Նույն պայմանագրի անբաժանելի մաս համարվող` «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 18 հավելվածով սահմանված արձանագրության 13-րդ կետի համաձայն` որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքների առումով անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է այն անդամ պետության հարկ վճարողի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները` ըստ ապրանքների սեփականատեր հանդիսացող հարկ վճարողի հաշվառման վայրի: Նույն բաժնի նպատակներով` ապրանքների սեփականատեր է ճանաչվում այն անձը, որն օժտված է ապրանքների նկատմամբ իրավունքով, կամ որին ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը նախատեսվում է պայմանագրով:

i

Արձանագրության 23-րդ կետով կանոնակարգվում են նաև ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության պատճառով ապրանքների վերադարձման հետ կապված փաստաթղթավորման վերաբերող հարցերը: Մասնավորապես, նույն կետի 2-րդ պարբերության համաձայն` ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության պատճառով ապրանքների վերադարձը պետք է հաստատվի պայմանագրի մասնակիցների համաձայնեցված պահանջներով, ինչպես նաև այն փաստաթղթերով, որոնք համապատասխանում են այդպիսի ապրանքների հետ հետագա գործառնություններ կատարելուն: Այդպիսի փաստաթղթերի շարքին են դասվում ապրանքների ընդունման-հանձնման ակտերը (վերադարձրած ապրանքի տրանսպորտային փոխադրման բացակայության դեպքում), տրանսպորտային (ապրանքներն ուղեկցող) փաստաթղթերը (վերադարձրած ապրանքի տրանսպորտային փոխադրման դեպքում), ոչնչացման ակտերը կամ այլ փաստաթղթեր: Այդպիսի ապրանքները մասամբ վերադարձնելու դեպքում նշված փաստաթղթերը (դրանց պատճենները) ներկայացվում են հարկային մարմին այն փաստաթղթերի հետ միաժամանակ, որոնք նախատեսված են նույն Արձանագրության 20-րդ կետով:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ երաշխիքային սպասարկման ծառայությունների շրջանակներում ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում երաշխիքային սպասարկման ծառայություն մատուցող ընկերությանը եթե տեղի չի ունենում, ապա հայտնում ենք, որ տվյալ դեպքում ապրանքների արտահանման մասով արտահանման հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն արտահանող ընկերության մոտ չի առաջանում: Միաժամանակ, ԵՏՄ անդամ պետությունից ներմուծված և որակական անհամապատասխանությունները վերացնելու համար, որի վերաբերյալ եթե առկա են համապատասխան փաստաթղթերը, ԵՏՄ անդամ պետություն արտահանված ապրանքը (որի ներմուծման մասով ներկայացվել են օրենսգրքով սահմանված համապատասխան փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, հայտարարություն) հետագայում երաշխիքային սպասարկման ծառայություն ստացող ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծելու դեպքում ընկերությունը ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու և ԱԱՀ վճարելու պարտավորություն չի կրում:

i

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նորոգման (վերանորոգման) նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված գույքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի արժեքը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.06.2020
N 6
Իրազեկման թերթիկ