ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
22 հունիսի 2020 թվականի N 2
ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ռուսաստանի Դաշնությունից կազմակերպությունը ներմուծել է ստորև նշված ապրանքները, որոնց ԱՏԳ ԱԱ դասակարգիչը ըստ տարանցիկ հայտարարագրի, 3404900009 է: Սակայն որոշ ապրանքներ (Արագ չորացող լաք կիսափայլ 15մլ, Փչովի լաք 400 մլ), ըստ մեր դիտարկումների, դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա են: Տվյալ պարագայում հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածով կամ ի՞նչ նորմատիվ ակտերով պետք է ուղղորդվել, վերը նշված ապրանքները արդյո՞ք ենթակա են դրոշմապիտակներով դրոշմավորման, թե՞ ոչ:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը,
i
- 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի,
i
- 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են Օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն` դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողներին,
i
- 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները (այդ թվում` Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները) ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները ստանում են հարկային մարմնից,
i
- 393-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերն ստացվում են մինչև այդ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, իսկ Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերը, ինչպես նաև Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակները` մինչև այդ ապրանքների օտարումը,
i
- 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա, հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա կողմից լիազորված ֆիզիկական անձին) հայտը ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
i
Հարկ է նշել, որ ապրանքների դրոշմավորման կանոնները սահմանված են ՀՀ կառավարության 06.07.2017թ. N 773-Ն որոշմամբ: Միաժամանակ, հայտնում ենք, որ ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունումն իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարի 14.04.2015թ. N 220-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ