118.0189.110601
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 06 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
4 հունիսի 2001 թվականի թիվ 189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 16 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի հունվարի 17-ի «Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» թիվ 16 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները
հրամանով հաստատված կարգի
i
1) 5-րդ կետում «օժտված» բառից հետո ավելացնել «և մրցույթի հանձնաժողովի անդամ հանդիսացող» բառերը.
2) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
i
«10. Օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաև մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո ներկայացված մրցույթի հայտ պարունակող ծրարը գրանցամատյանի վարման պատասխանատուն ընդունում է, կազմում արձանագրություն, դրանում նշելով մրցույթի տվյալ հայտը, որպես սահմանված կարգի խախտմամբ ներկայացված լինելը որակելու համար հիմք ծառայած փաստը (փաստերը), ստորագրում արձանագրությունը, համապատասխան նշում կատարում գրանցամատյանի 2-րդ` «Սահմանված կարգի խախտմամբ ներկայացված մրցույթի հայտեր» մասում, ներկայացնում արձանագրությունը մրցույթի հանձնաժողովի քարտուղարին, որը ստորագրում է այն:
Մրցույթի հանձնաժողովի քարտուղարի կողմից արձանագրությունը ստորագրվելուց հետո, պատվիրատուն` արձանագրության պատճենը և սահմանված կարգի խախտմամբ ներկայացված մրցույթի հայտը, Օրենքի 29 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով վերադարձնում է մրցույթի տվյալ հայտը ներկայացրած անձին: Արձանագրության օրինակելի ձևը կցվում է` Հավելված N 1:»