Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ ՂԵԿԱՎԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

17 ապրիլի 2020 թվականի N 85-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N 06-387-Ն և 2011 թվականի հունիսի 23-ի N 124-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու մասին» N 27-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները

1) հրամանով հաստատված`

i

ա. N 1 և N 2 հավելվածների գլխագրերից բացի N 1 հավելվածի 2-րդ կետում և Ձև-ում, «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը համապատասխանաբար հոլովաձևերով փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով,

բ. N 1 հավելվածի 5-րդ, 6-րդ կետի 4-րդ, 14-րդ կետի 1-ին ենթակետերում, 17-րդ, 21-րդ, 24-րդ, 38-րդ, 48-51-րդ, 54-55-րդ, 58-րդ, Ձև-ում և N 2 հավելվածում «կոմիտեի նախագահ» բառերը համապատասխանաբար հոլովաձևերով փոխարինել «կոմիտեի ղեկավար» բառերով.

2) N 1 հավելվածի 35-րդ կետում «120» թիվը փոխարինել «180» թվով:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

Ս. Թովմասյան

 

 

pin
Կադաստրի կոմիտե
17.04.2020
N 85-Ն
Հրաման