040.0543.180601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2001 թվականի N 543
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 12-ի N 215 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում դրանց մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և տվյալ օգտակար հանածոյի իրացման գնից (առանց ավելացված արժեքի հարկի)` բացառությամբ սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի, ընդ որում`
հաշվետու ժամանակաշրջանում մարված և իրացված մասի համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և իրացման փաստացի գնից,
հաշվետու ժամանակաշրջանում մարված և չիրացված մասի համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում` տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում` այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից, ընդ որում, վճարված վճարները պաշարների փաստացի իրացման ժամանակաշրջանում վերահաշվարկվում են ելնելով դրանց իրացման փաստացի գնից,
այն դեպքերում, երբ իրացվում է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվում է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար, ապա հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և որպես օգտակար հանածո վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում` տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում` այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից».
բ) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում «արդյունահանված» բառը փոխարինել «մարված պաշարների» բառերով.
գ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալից ու սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից».
i
դ) որոշմամբ հաստատված` բնօգտագործման վճարի դրույքաչափերի I բաժնի 3-րդ և 4-րդ կետերում «օգտագործման» բառը փոխարինել «արդյունահանման» բառով.
ե) որոշմամբ հաստատված` բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի`
i
1-ին կետում «յուրաքանչյուր գրամի արդյունահանման» բառերը փոխարինել «մարված պաշարների յուրաքանչյուր գրամի» բառերով,
2-րդ և 3-րդ կետերում «յուրաքանչյուր տոննայի արդյունահանման» բառերը փոխարինել «մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի» բառերով,
4, 5, 6 և 7-րդ կետերում «յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման» բառերը փոխարինել «մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի» բառերով,
8-րդ կետում «յուրաքանչյուր կիլոգրամի արդյունահանման» բառերը փոխարինել «մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի» բառերով,
9-րդ կետում «յուրաքանչյուր միավորի արդյունահանման» բառերը փոխարինել «մարված պաշարների յուրաքանչյուր միավորի» բառերով և հանել`
«կերակրի աղ (տոննա) 3 տոկոս
տեխնիկական քարաղ (տոննա) 3 տոկոս»
տողերը,
10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար`
ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով`
քարաղի տեսքով` 0,88
աղաջրի տեսքով` 0,09
բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով`
արդյունաբերական նպատակով 7,50
բուժական նպատակով 0,40:
Սույն բաժնում ներառված օգտակար հանածոների համար վճարի դրույքաչափը հայկական դրամով հաշվարկելիս որպես համարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքը»:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը: