Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑ ...

 

 

040.0444.240501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2001 թվականի N 444

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ՈՒԹԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի ութամյա դպրոցը վերանվանել միջնակարգ դպրոց` 2001 թվականին դրա պահպանման ծախսերը կատարելով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 («Կրթություն և գիտություն») խմբի 03 (»Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն») ենթախմբի «11. Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած դպրոցների պահպանում» ծրագրի գծով Վայոց ձորի մարզպետարանին նախատեսված միջոցների սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 268 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշման N 1 հավելվածի` Թառաթումբ գյուղի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2001
N 444
Որոշում