Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՎԵՐԱԿԱԶՄԱ ...

 

 

040.0478.270402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2002 թվականի N 478

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության` պետական կառավարման լիազորված մարմին ճանաչելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(1-ին կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

2. «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

3. Սահմանել, որ «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

4. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական և բարձրագույն կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և մասնագիտական որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

5) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

6) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

8) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

9) սովորողների և աշխատողների սննդի, հանգստի կազմակերպում.

10) խորհրդատվական, թարգմանչական, փորձագիտական հաշվապահական ծառայությունների մատուցում:

(4-րդ կետը փոփ. 15.11.12 թիվ 1436-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 2-ամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

6. «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

7. Սահմանել, որ`

ա) Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնօրինության շենքերը, շինությունները` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են «Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) մինչև վերակազմակերպումը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ֆինանսավորումը կանոնակարգող պայմանագրերում:

(7-րդ կետը փոփ. 09.06.05 թիվ 888-Ն որոշում)

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 27-ից:

(որոշումը փոփ. 08.06.06 թիվ 799-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2002
N 478
Որոշում