Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 292 ...

01.07.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.12.1994  -ից մինչեւ   01.07.1997  -ը:
 

 

/ուժը կորցրել է 01.07.97թ 02.05.96 թիվ 147 որոշմամբ/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 1994 թ. թիվ 587

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 292 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 292 որոշմամբ հաստատված` հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«65. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը հաշվարկվում է որպես դրանց գնորդների (պատվիրատուների) հետ համաձայնեցված և պայմանագրային գներով արտահայտված մեծություն կամ որպես հնարավոր (շուկայական) վաճառքի գներով արտահայտված մեծություն:

Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը որոշվում է առաքման (հանձնման) հաշվարկային փաստաթղթերը գնորդին (պատվիրատուին) ներկայացնելու օրվանից 90-րդ օրվա դրությամբ: Եթե վճարումը կատարվել է մինչև նշված ժամկետը լրանալը, ապա իրացումից հասույթը որոշվում է վճարման օրվա դրությամբ:

Միջպետական փոխկապակցված առաքումներով (քլիրինգ) արտահանված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի որոշման պահը և հաշվարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված միջպետական փոխկապակցված առաքումներ (քլիրինգ) իրականացնող ձեռնարկությանն այդ առաքումների համար մատակարարված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների մասով իրացումից հասույթը որոշում են դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:

i

Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի, բնակչությանը մատուցվող բնակարանային-կոմունալ ծառայությունների իրացումից հասույթը որոշվում է դրանց դիմաց` վճարման օրվա դրությամբ:

/փոփ. 22.06.95 թիվ 361 որոշում/

Կապիտալ շինարարության համար պետական բյուջեից 1994 թվականին չվճարված և դրա հետևանքով գոյացած պարտքերի գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կապիտալ շինարարության պետական պատվերով իրականացվող աշխատանքների իրացումից հասույթը որոշվում է կապալառուների (ենթակապալառուների) հաշվին այդ աշխատանքների դիմաց գումարների ստացման օրվա դրությամբ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և  Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ անհրաժեշտության դեպքում, կարող են սահմանել իրացումից հասույթի որոշման այլ կարգ:

/փոփ. 20.04.95 թ. թիվ 216 և 22.06.95 թիվ 361 որոշումներ/

2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից հետո առաքված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.1994
N 587
Որոշում