040.0346.250401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2001 թվականի N 346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 250 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նախարարության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 250 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հայաստանի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին».
բ) որոշման տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը.
գ) որոշմամբ հաստատված հողային պետական տեսչության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
վերնագրում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերով,
տեքստից հանել «մարզային տեսչություն» բառերն ըստ հոլովառության,
ուժը կորցրած ճանաչել 1-ին և 6-րդ կետերը,
i
2-րդ կետում «Տեսչությունն» և «ագրարային կանոնների և գյուղատնտեսական գործունեությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսչությունն (այսուհետև` տեսչություն)» և «հողային ֆոնդի նպատակային օգտագործմանը» բառերով,
i
3-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մարզային ագրարային պետական տեսչության (այսուհետև` մարզային տեսչություն) համապատասխան ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային տեսուչների» բառերով և երրորդ պարբերությունում «ագրարային» բառը «հողային» բառով.
5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և դրոշմակնիք»,
7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Տեսուչների թիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը»,
i
9-րդ կետի «գ» և 10-րդ կետի «ա», «բ» և «է» ենթակետերում «ագրարային կանոնների» բառերը փոխարինել «հողային օրենսդրության» բառերով,
i
11-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը» բառերով,
11-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «, իսկ մարզային տեսչության պետը` մարզային ագրարային պետական գլխավոր տեսուչ» բառերը,
12-րդ կետից հանել «տեսչության (մարզային տեսչության) պետի ներկայացմամբ» բառերը,
13-րդ կետից հանել «և նրա կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը,
i
14-րդ կետում «Ագրարային կանոնների» բառերը փոխարինել «Հողային օրենսդրության պահանջների» բառերով.
դ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության երկրագործության պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնապահության պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրություններում կատարել հետևյալ փոփոխությունները`
կանոնադրություններում`
տեքստերից հանել «մարզային տեսչություն» բառերն ըստ հոլովառության,
i
3-րդ կետերի երկրորդ պարբերություններում «մարզային ագրարային պետական տեսչության (այսուհետև` մարզային տեսչություն) համապատասխան ծառայության» բառերը փոխարինել «ագրարային պետական տեսուչների» բառերով,
5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և դրոշմակնիք»,
ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետերը,
i
7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Տեսուչների թիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը»,
i
11-րդ կետերի երկրորդ պարբերություններից հանել «, իսկ մարզային տեսչության պետը` մարզային ագրարային պետական գլխավոր տեսուչ» բառերը,
12-րդ կետերից հանել «տեսչության (մարզային տեսչության) պետի ներկայացմամբ» բառերը.
13-րդ կետերի «ա» ենթակետերից հանել «և նրա կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը: