(ուժը կորցրել է 28.06.2019 թիվ 852-Ա որոշում)
i
041.0847.180915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2015 թվականի N 847-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման 6-րդ կետը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2015 թվականի սեպտեմբերի 18-ի
N 847-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարար
Վ. Ստեփանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Հ. Ասլանյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Թաթոյան - Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Ս. Սահակյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Հովսեփյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
(համաձայնությամբ)
Մ. Մելքումյան - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Վ. Մանուկյան - ՀՀ հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Է. Երիցյան - «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական
անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Զադոյան - Հայաստանի քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի
նախագահ (համաձայնությամբ)
Ս. Այվազյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Շ. Դոյդոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 12.04.18 թիվ 372-Ա որոշում)
(հավելվածը փոփ. 09.11.16 թիվ 1043-Ա, 22.02.17 թիվ 159-Ա, 24.07.17 թիվ 823-Ա, 19.03.18 թիվ 268-Ա որոշումներ)