Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2014 թվականի N 190-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 561-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 563-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, 2-րդ մասի 1-ին կետին և 3-րդ մասին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 26.12.17 թիվ 90-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 14.02.17 թիվ 672-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.12.17 թիվ 90-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 14.02.17 թիվ 672-Ն որոշում)

3. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» N 561-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները'

1) որոշման 1-ին կետը լրացնել նոր' 4-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ '

«4) Վճարովի ավտոկայանատեղերում նախատեսել առանձին հատվածներ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար: Նշված ավտոտրանսպորտային միջոցների համար փողոցների յուրաքանչյուր ուղղության վրա և հրապարակներում, որտեղ սույն կարգին համապատասխան կազմակերպվում է վճարովի ավտոկայանատեղեր, նախատեսել 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող առնվազն 1 (մեկ) ավտոտրանսպորտային միջոցի կայանման համար հատված»:

2) որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետը «Վճարովի ծառայություններ» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված հատվածներում' «Հաշմանդամներ»» բառը:

4. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի վճարի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» N 563-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր' 4-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.

«4) ավտոկայանատեղերին անմիջապես հարակից տարածքում տեղադրված վճարումների ընդունման տերմինալների միջոցով: Ընդ որում' յուրաքանչյուր ավտոկայանատեղի համար վճարումների ընդունման տերմինալի տեղը սահմանում է Երևանի քաղաքապետը:»:

(4-րդ կետը փոփ. 14.02.17 թիվ 672-Ն որոշում)

4. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2014 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 89-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետի գ) պարբերությունում «5 րոպե» և «5 րոպեից» բառերը փոխարինել համապատասխանաբար «15 րոպե» և «15 րոպեից» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիը փոփ. 14.02.17 թիվ 672-Ն որոշում)

 

 

pin
Երևանի ավագանի
24.06.2014
N 190-Ն
Որոշում