040.0202.150301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2001 թվականի N 202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 613 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 32 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մինչև 2001 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Սապֆիր» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության, «Մարս» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Գյումրի-տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության, «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Հայէլեկտրամեքենա» փակ բաժնետիրական ընկերության, «Արթիկ-տուֆ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Դվին հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Արարատցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հրազդանցեմենտ» ՎՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գույքի մասնավորեցման մասին որոշման նախագծեր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 15-ից: