040.0089.070201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2001 թվականի N 89
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի N 608 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«զ) կարանտինային անվտանգության ապահովման նպատակով կարգավորվող առարկաների (կարանտինի օբյեկտ)` բույսերի, բուսական արտադրանքի, բեռնարկղի, փաթեթավորման և այլ նյութերի անվանացանկը (կցվում է)».
բ) որոշման «զ» կետով հաստատված անվանացանկի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
կարանտինային անվտանգության ապահովման նպատակով կարգավորվող
առարկաների (կարանտինի օբյեկտ)` բույսերի, բուսական արտադրանքի,
բեռնարկղի, փաթեթավորման և այլ նյութերի».
գ) անվանացանկի 7-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Տարա (ապրանքափաթեթ), փայտանյութ, վառելափայտ,
տաշեղներ կամ փայտանյութի այլ թափոններ
4401 վառելափայտ` գերանների, քոթուկների, ոստերի, չրփիների
խրձերի կամ այլ նմանատիպ ձևերով. փայտե տաշեղներ կամ
ռանդատաշեղներ, փայտի թեփ կամ թափոններ և կտորտանք,
շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված
գերանների, բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ այլ
նմանատիպ ձևերով վիզուալ
4403 չմշակված անտառանյութ` արմատներով կամ առանց արմատների.
սևացրած կամ չսևացրած չորսուներ վիզուալ
4404 տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, փայտե
հենացցեր կամ ցցեր` սրված, բայց երկայնակի չսղոցված,
ռանդած, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով չմշակված`
ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների բռնակների և այլ
նմանատիպ սարքերի պատրաստման համար. կեղևահանված կամ
այլ նմանատիպ բնափայտ վիզուալ
440500000 փայտե բուրդ, փայտալյուր վիզուալ
4406 երկաթուղային և տրամվայի գծերի փայտակոճեր վիզուալ
4407 անտառանյութ` երկայնակի սղոցված կամ կոտրտված, ռանդած
կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ
չհղկված, սեպային միացումներով կամ առանց միացման` 6
միլիմետրից հաստ վիզուալ
4408 միաշերտ նրբատախտակի թերթեր կամ միաշերտ նրբատախտակ
(սոսնձված կամ չսոսնձված շպոն)` սոսնձված նրբատախտակի
համար, և այլ փայտանյութ` երկայնակի կտրտված, մասերի
բաժանված կամ կեղևահանված, ռանդած կամ չռանդած,
հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ
առանց միացումների` 6 միլիմետրից բարակ վիզուալ
4409 սղոցանյութեր (ներառյալ մանրահատակի պատրաստման համար
չհավաքված ծոփորները և շերտաձողերը)` ձևավորված
(սանդերքաձև, փոսիկներով, ագուցված, հարթեցված եզրերով,
կիսաշրջանաձև միացված նախշառանդվածքի տեսքով, ձևավոր,
կլորացված և նմանաձև)` ցանկացած եզրով կամ հարթությամբ,
ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային
միացումներով կամ առանց միացման վիզուալ
4410 փայտատաշեղային կամ համանման սալեր` պատրաստված բնափայտից
կամ այլ փայտացած նյութերից, ձյութերով կամ այլ օրգանական
կապակցող նյութերով ներծծված կամ չներծծված վիզուալ
4411 փայտե նրբաթելային սալեր` պատրաստված բնափայտից կամ այլ
փայտացած նյութերից, ձյութի կամ այլ օրգանական կապակցող
նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման վիզուալ
4412 սոսնձված նրբատախտակ, նրբատախտակային փայտե պանելներ և
շերտավոր և շերտավոր բնափայտից պատրաստված համանման
նյութեր վիզուալ
441300000 մամլված բնափայտ` բլոկների, սալերի, չորսուների կամ
որոշակի տեսքով արտադրանքի և այլ նմանատիպ ձևերով վիզուալ
4415 փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորման զամբյուղներ,
թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե թմբուկներ
(մալուխների (կաբել) համար), կրկնատակեր, եզրավոր
կրկնատակեր և այլ փայտե բեռնաբարձման վահանիկներ, փայտե
ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի կրկնատախտակի
ձևավորման համար վիզուալ
4501 բնական խցան` չմշակված կամ առաջնային մշակման ենթարկված.
խցանի թափոններ. մանրացված, հատիկավորված կամ աղացած խցան վիզուալ
450200000 բնական խցան` արտաքին շերտը հեռացված կամ հիմնավոր կտրտված
կամ ուղղանկյունու (ներառյալ քառակուսին) տեսքով բլոկներ,
սալիկներ կամ շերտեր (ներառյալ չկլորացված եզրեր ունեցող
խցանների արտադրության համար նախապատրաստվածքները) վիզուալ
4503 բնական խցանից պատրաստված արտադրանք վիզուալ
4601 ծղոտից կամ համանման այլ նյութերից պատրաստված
հյուսվածքներ և հյուսման համար նախատեսված նմանատիպ
ապրանքներ` միացված կամ չմիացված շերտերով,
հյուսվածքանյութեր, հյուսվածքներ և հյուսման համար
նախատեսված արտադրանք` հյուսման նյութերից` զուգահեռ
փնջերով կապված կամ թերթերի ձևով գործված, ավարտված կամ
չավարտված արտադրանք (գորգիկներ, խսիրներ,
շերտավարագույրներ) վիզուալ
4804 ամրաթուղթ և ոչ կավճապատ ստվարաթուղթ` գլանափաթեթներով
կամ թերթերով, բացի 4802 և 4803 ծածկագրերում նշվածներից վիզուալ
4819 թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից կամ
թաղանթանյութային հյուսվածքաթելից ստացված պաստառից
պատրաստված արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ և այլ
ապրանքափաթեթներ, թղթապանակներ, տեփուրներ` նամակների
համար, և թղթից ու ստվարաթղթից պատրաստված այլ նմանատիպ
արտադրանք, որոնք օգտագործվում են հաստատություններում,
խանութներում կամ նմանատիպ նպատակներով վիզուալ
4823 թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութային բամբակ ու
թաղանթանյութային հյուսվածքաթելից պատրաստված պաստառներ
և այլն` կտրտված ըստ չափսերի կամ ձևի, թղթե զանգվածից,
թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից
պատրաստված արտադրանք կամ թաղանթանյութային պատրաստված
պաստառներ և այլն վիզուալ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 7-ից: