Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈ ...

31.07.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.10.2015  -ից մինչեւ   31.07.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 16.07.2020 թիվ 1181-Ն որոշում)

i

040.0926.010704

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2004 թվականի N 926-Ն

 

i

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

i

3. Սահմանել, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեջ գտնվող և զենք կրող հարկադիր կատարողների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշման գործողությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2004 թվականի հունիսի 25-ի

N 926-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |   Պաշտոնները և  համակարգը    |      Մասնագիտությունը                |

|ը/կ|                              |                                      |

|___|______________________________|______________________________________|

|1. |Հարկադիր կատարման ծառայության |իրավագիտություն                       |

|   |բարձրագույն խմբի պաշտոններ    |                                      |

|___|______________________________|______________________________________|

|2. |Հարկադիր կատարման ծառայության |իրավագիտություն, տնտեսագիտություն,    |

|   |գլխավոր և  առաջատար խմբերի    |ֆինանսներ և  վարկ, հաշվապահական       |

|   |պաշտոններ                     |հաշվառում և  աուդիտ,                  |

|   |                              |ապրանքագիտություն, միջազգային         |

|   |                              |հարաբերություններ,                    |

|   |                              |քաղաքագիտություն, արդյունաբերական     |

|   |                              |և  քաղաքացիական շինարարություն,       |

|   |                              |ճարտարագիտություն, օտար լեզուներ,     |

|   |                              |արժեթղթերի շուկայի վերլուծություն  և  |

|   |                              |կառավարում, երկրաբանություն,          |

|   |                              |մանկավարժություն, էկոլոգիա, ֆիզիկական |

|   |                              |կուլտուրա և  սպորտ, ինֆորմատիկա և     |

|   |                              |կիրառական մաթեմատիկա                  |

|___|______________________________|______________________________________|

|3. |Կադրային համակարգի աշխատողներ |իրավագիտություն, մանկավարժություն,    |

|   |                              |հոգեբանություն, պատմաբանություն,      |

|   |                              |միջազգային հարաբերություններ,         |

|   |                              |քաղաքագիտություն, սոցիոլոգիա          |

|___|______________________________|______________________________________|

|4. |Ֆինանսատնտեսական,             |տնտեսագիտություն, աշխատանքի           |

|   |նյութատեխնիկական համակարգի    |տնտեսագիտություն, հաշվապահական        |

|   |աշխատողներ                    |հաշվառում և  աուդիտ, ֆինանսներ և      |

|   |                              |վարկ, ապրանքագիտություն,              |

|   |                              |արդյունաբերական և  քաղաքացիական       |

|   |                              |շինարարություն                        |

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 06.07.06 թիվ 939-Ն, 15.10.15 թիվ 1177-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի հունիսի 25-ի

N 926-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Բոլոր տեսակի հոգեկան հիվանդություններ

Տարբեր օրգանների տուբերկուլյոզ` ակտիվ շրջանում

Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլամոլություն)` անձի

դեգրադացիայի երևույթներով

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2004
N 926-Ն
Որոշում