Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՆԵ ...

26.05.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.03.2015  -ից մինչեւ   26.05.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 03.05.18 թիվ 546-Ն որոշում)

i

040.0865.020705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2005 թվականի N 865-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների տեղակայման վայրերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

i

ա) «Զվարթնոց» մաքսային գործունեության տարածք է հանդիսանում «Զվարթնոց և «Էրեբունի» օդանավակայանների տարածքները` այդ օդանավակայաններով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դեպքում, ինչպես «Զվարթնոց» մաքսատանը հաշվառված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից ապրանքների տեղափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.

բ) միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.

գ) Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երևանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները.

դ) Սյունիքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածքները.

ե) Գուգարքի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքները.

զ) Շիրակի տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Շիրակի մարզի վարչական տարածքը.

է) ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.

ը) ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.

թ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:

(2-րդ կետը փոփ. 22.09.06 թիվ 1330-Ն, 12.10.06 թիվ 1496-Ն, 20.08.09 թիվ 945-Ն, 19.03.15 թիվ 252-Ն որոշումներ)

 

(նախաբանը փոփ. 19.03.15 թիվ 252-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 9-ի

N 865-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն` քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1, Մովսես Խորենացու 3,7

«Զվարթնոց» մաքսատուն` քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան

Արարատյան տարածաշրջանային մաքսատուն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10

Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետ` ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Նոր Հաճն, Թորոզյան 7

Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն` ՀՀ Սյունիքի մարզ, Շաքիի համայնք

Մեղրու մաքսային կետ` ՀՀ սյունիքի մարզ, Կարճևանի համայնք

Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն` ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մոսկովյան 44

Բագրատաշենի մաքսային կետ` ՀՀ Տավուշի մարզ, Բագրատաշենի համայնք

Այրում-Ջիլիզայի մաքսային կետ` ՀՀ Լոռու մարզ, «Այրում» ե/գ կայարան, Լոռու մարզ, Ալավերդու համայնք, Մադան թաղամաս

Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ` ՀՀ Լոռու մարզ, Ձորամուտի համայնք, գյուղ Գոգավան, Լոռու մարզ, Պրիվոլնոյեի համայնքն

Շիրակի տարածաշրջանային մաքսատուն` ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Մովսես Խորենացու 1, 2

Բավրայի մաքսային կետ` ՀՀ Շիրակի մարզ, Բավրայի համայնք

«Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ` ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան

Միջազգային ճանապարհային փոխադրումների մաքսատուն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն` քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 10 ա

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 1-ին փակուղի, 1

(հավելվածը փոփ. 22.09.06 թիվ 1330-Ն, 12.07.07 թիվ 790-Ա, 20.08.09 թիվ 945-Ն, 19.03.15 թիվ 252-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2005
N 865-Ն
Որոշում