040.0881.271200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2000 թվականի N 881
«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Զեյթուն» ուսանողական ավան» պետական բյուջետային կազմակերպությունը:
2. Ստեղծել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամ:
i
3. Սահմանել, որ «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի` հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունից և Համահայկական երիտասարդական հիմնադրամից, ինչպես նաև այն պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց տնօրինությանն են հանձնվել լուծարված «Զեյթուն» ուսանողական ավան» պետական բյուջետային կազմակերպության առանձին հանրակացարանային մասնաշենքեր:
(3-րդ կետը փոփ. 06.03.08 թիվ 210-Ա որոշում)
i
3.1 «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի` հոգաբարձուների խորհրդի տնօրինմանը հանձնված` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող` 3932.5 քառ. մետր մակերեսով և 17369.205 հազ. դրամ սկզբնական արժեքով 6-րդ մասնաշենքն ու 0.69803 հեկտար հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(3.1-րդ կետը լրաց. 06.03.08 թիվ 210-Ա որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
i
ա) երկշաբաթյա ժամկետում «Զեյթուն» ուսանողական ավանի բնակելի մասնաշենքերը հանձնել համապատասխան պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրինությանը` իրենց ուսանողներին բնակեցնելու նպատակով.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կանոնադրությունը.
գ) մինչև 2001/2002 ուսումնական տարվա սկիզբն ապահովել «Նոր Նորք» ուսանողական ավանի մասնաշենքերից ուսանողների` սահմանված կարգով տեղափոխումը «Զեյթուն» ուսանողական ավանի համապատասխան մասնաշենքեր` դրանցում ապրող բնակիչներին տեղափոխելով «Նոր Նորք» ուսանողական ավանի մասնաշենքեր:
(4-րդ կետը փոփ. 06.03.08 թիվ 210-Ա որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 27-ից: