040.0790.301100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2000 թվականի N 790
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկից հանել`
i
ա) 195-րդ կետը` «Սոցիալական երաշխիք» պետական ծառայության մասին հարցը նույն որոշման 197-րդ կետով նախատեսված «Սոցիալական աջակցության տրամադրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներառելու պայմանով.
i
բ) 210-րդ կետը` «Հայաստանի Հանրապետությունում կնոջ նկատմամբ ամեն տեսակի բռնության վերացման մասին» հարցը նույն որոշման 208-րդ կետով նախատեսված ընտանիքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության հայեցակարգում ներառելու պայմանով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 30-ից: