(ուժը կորցրել է 20.09.05 թիվ 63 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2000 թվականի թիվ 29
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 30-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 5 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
«Սնանկության վերաբերյալ գործերի վարույթի մասին» ՀՀ դատարանների նախագահների Խորհրդի 30-ը հունվարի 1999թ. թիվ 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը:
i
2. Որոշումը լրացնել 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
i
«3. Սնանկության վերաբերյալ գործերը քննության առնել և լուծել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ 1996թ. դեկտեմբերի 3-ի օրենքով, նկատի ունենալով, որ այդ օրենքի և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի միջև հակասությունների դեպքում գործում են վերջիններս նորմերը և ընդհանուր սկզբունքները»: