Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 261 ՈՐ ...

 

 

040.0472.120800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2000 թվականի N 472

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 2-ի N 621 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 13-րդ կետում «բնապահպանական» բառը փոխարինել «էկոլոգիական» բառով.

i

բ) որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱԶՄ

Սևանա լճի էկոլոգիական և տնտեսական արժեքների

վերականգնման գործընթացի բարելավման

միջգերատեսչական հանձնաժողովի

 

    Մ. Մուրադյան       - ՀՀ բնապահպանության նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

Ա. Հարությունյան   - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի

նախագահի տեղակալ)

    Մ. Միքայելյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ  

    Ե. Ավետիսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Կ. Սարգսյան        - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

    Հ. Վարյան          - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Պետրոսյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի տեղակալ

    Ա. Գյուրջյան       - ՀՀ տարածքային կառավարման և  քաղաքաշինության

                         գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ-

                         ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչության պետ

    Վ. Դավիդյանց       - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Վ. Հարությունյան   - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

վարչության պետ

    Գ. Կոջոյան         - ՀՀ հիդրոօդերևութաբանության  վարչության պետ

    Վ. Հակոբյան        - Գեղարքունիքի մարզպետ

    Ռ. Հովհաննիսյան    - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                         հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի

                         տնօրեն

    Վ. Նարիմանյան      - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային

                         ռեսուրսների պահպանության վարչության պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)»:    

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.08.2000
N 472
Որոշում