040.0319.150600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2000 թվականի N 319
2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2000 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողման առավելագույն չափը սահմանել 190 մլն խոր. մետր:
2. Սահմանված չափաքանակից 170 մլն խոր. մետր ջրի բացթողումն իրականացնել 2000 թվականի ոռոգման շրջանում Սևանա լճից ջրի բացթողման ժամանակացույցով:
i
3. Սահմանել, որ 20 մլն խոր. մետր ոռոգման ջրի բացթողումն իրականացվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261 որոշմամբ Սևանա լճի բնապահպանական և տնտեսական արժեքների վերականգնման գործընթացը բարելավելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 15-ից: