040.1930.040204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1930-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(7-րդ մաս)
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
(7-րդ մաս)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1930-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN |Պատասխանատու մարմինը| Գերակա խնդիրները |
|ը/կ| | |
|___|____________________|________________________________________________|
| 1 | 2 | 3 |
|___|____________________|________________________________________________|
|1. |ՀՀ տարածքային |հողի հարկի և գույքահարկի գանձման |
| |կառավարման և |լիազորությունները համայնքներին փոխանցելու |
| |ենթակառուցվածքների |(պատվիրակելու) գործընթացի կազմակերպում և դրանից|
| |գործունեությունը |բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացում |
| |համակարգող նախարար |Երևանի ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով|
| | |քաղաքի կառավարման նոր մոդելի մշակման նախաձեռնում|
| | |(նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն |
| | |ներկայացնել «Երևանի մասին» ՀՀ օրենքի նախագիծ) |
| | |ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի|
| | |պետական կոմիտեն իրականացնում է համայնքների |
| | |վարչական սահմաններում գտնվող` պետական |
| | |սեփականություն հանդիսացող հողերի փոխանցումը |
| | |համայնքների սեփականությանը, համայնքներում |
| | |քարտեզագրման և սեփականության իրավունքի առաջին |
| | |գրանցման վկայականների տրամադրման աշխատանքները: |
| | |Արդյունքում էականորեն մեծանում է համայնքների |
| | |բյուջեների մուտքերի հաշվարկային ֆիզիկական ծավալը|
| | |և գանձման իրավասության փոխանցմամբ` նաև |
| | |համայնքային բյուջեների սեփական եկամուտների |
| | |փաստացի կատարման իրատեսական հնարավորությունը: |
| | |Քարտեզագրման արդյունքում և ստացված նյութերի |
| | |հիման վրա օրենքով սահմանված կարգով կնկարագրվեն |
| | |համայնքների վարչական սահմանները, լուծում կտրվի |
| | |առկա մի շարք վարչական սահմանային |
| | |անորոշություններին, որը կնպաստի նաև համայնքների|
| | |բյուջեների իրատեսական ձևավորմանը և տեղական |
| | |ինքնակառավարման մարմինների գործունեության |
| | |արդյունավետության բարձրացմանը: |
| | |Քաղաքացիական կացության ակտերի գրանցման |
| | |մարմինների աշխատանքների կազմակերպման |
| | |լիազորության փոխանցում այն տեղական համայնքներին,|
| | |որոնցում նրանք այսօր գործում են: |
| | |«Մունիցիպալ ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի|
| | |քննարկման կազմակերպում` իրավասու կառույցների և |
| | |հասարակական կազմակերպությունների հետ |
|___|____________________|________________________________________________|
|2. |ՀՀ առողջապահության |ՀՀ առողջապահության ոլորտի կանոնակարգում` |
| |նախարարություն |«Առողջապահության մասին» ՀՀ հիմնական օրենքի |
| | |նախագծի մշակում |
| | |ՀՀ առողջապահության ոլորտում տեղեկատվական |
| | |համակարգի ներդրում` ըստ փորձարարական ծրագրի |
|___|____________________|________________________________________________|
|3. |ՀՀ առևտրի և |կայուն տնտեսական զարգացման ռազմավարության |
| |տնտեսական զարգացման |մշակում |
| |նախարարություն |ապրանքների և ծառայությունների որակի ու |
| | |մրցակցության բարձրացման, միջազգային նորմերի հետ |
| | |ներդաշնակեցման նպատակով ստանդարտացման, |
| | |համապատասխանության հավաստման և չափագիտության |
| | |բնագավառների մոտեցում միջազգային ստանդարտներին |
| | |փոքր և միջին ձեռնարկատիրական սուբյեկտներին |
| | |աջակցության համապատասխան ենթակառուցվածքների |
| | |ստեղծման և ամրապնդման նպատակով փոքր և միջին |
| | |ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի 3 |
| | |նոր մարզային մասնաճյուղի ստեղծում |
| | |IT համահայկական համաժողովի անցկացում |
|___|____________________|________________________________________________|
|4. |ՀՀ քաղաքաշինության |ՀՀ համայնքների գլխավոր հատակագծերի մշակում |
| |նախարարություն |Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի |
| | |կառավարման համակարգի ստեղծում |
|___|____________________|________________________________________________|
|5. |ՀՀ արտաքին գործերի |ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի |
| |նախարարություն |հզորացում |
| | |Եվրոպական ինտեգրացման գործընթացում Հայաստանի |
| | |Հանրապետության հետագա ներգրավում |
|___|____________________|________________________________________________|
|6. |ՀՀ կրթության և |նախադպրոցական համակարգի բարեփոխում |
| |գիտության |միջին մասնագիտական կրթության և արհեստագործական |
| |նախարարություն |դպրոցների համակարգի վերափոխում |
| | |գեղագիտական դաստիարակության և կրթության |
| | |համակարգի վերափոխում |
|___|____________________|________________________________________________|
|7. |ՀՀ արդարադատության |պետական գրանցման ավտոմատացման նոր համակարգի |
| |նախարարություն |փորձարկում և ներդրում |
| | |պետական ռեգիստրի Web էջի ստեղծում |
| | |ՀՀ իրավական ակտերի համակարգված ժողովածուի |
| | |էլեկտրոնային տարբերակի ստեղծում |
|___|____________________|________________________________________________|
|8. |ՀՀ աշխատանքի և |սոցիալական ապահովության քարտերի համակարգի |
| |սոցիալական հարցերի |ներդրում ու կիրառում |
| |նախարարություն |նախարարության համակարգի մոնիտորինգի միասնական |
| | |համակարգի ստեղծում, ձևավորում և իրականացում |
|___|____________________|________________________________________________|
|9. |ՀՀ մշակույթի և |ՀՀ Ազգային ժողովի կողմից մշակույթի ոլորտում |
| |երիտասարդության |առնվազն 4 իրավական ակտի ընդունում (նախատեսվում է|
| |հարցերի |մշակել «Կինոարվեստին պետական աջակցության մասին»,|
| |նախարարություն |«ՀՀ թանգարանային հավաքածուի և թանգարանների |
| | |մասին», «Մշակութային արժեքների արտահանման և |
| | |ներմուծման մասին», «Պետական երիտասարդական |
| | |քաղաքականության մասին» ՀՀ օրենքների նախագծեր) |
| | |մշակութային արժեքների արտահանման և ներմուծման |
| | |իրավական կարգավորում` միջազգային իրավունքի |
| | |նորմերին համապատասխան (ՀՀ Ազգային ժողովի կողմից |
| | |համապատասխան օրենքի և ՀՀ կառավարության |
| | |կողմից մի քանի որոշումների ընդունում) |
| | |նորոգված թանգարաններում նոր ցուցադրությունների |
| | |կազմակերպում |
| | |պատմամշակութային 3 կարևորագույն հուշարձանի |
| | |(Որոտնավանք, «Բարձրյալ խաչ» վկայարան, Աշտարակի |
| | |կամուրջ) վերանորոգում |
| | |գեղագիտական կրթության հայեցակարգի մշակում` ՀՀ |
| | |կրթության և գիտության նախարարության հետ համատեղ|
|___|____________________|________________________________________________|
|10.|ՀՀ բնապահպանության |ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների |
i
| |նախարարություն |մշակում («Ջրի ազգային քաղաքականության |
| | |հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի նախագիծ) |
| | | |
| | | |
|___|____________________|________________________________________________|
|11.|ՀՀ տրանսպորտի և |ՀՀ ամբողջ տարածքում Հանրային |
i
| |կապի նախարարություն |հեռուստառադիոընկերության (առնվազն մեկ |
| | |հեռուստաալիք և մեկ ռադիոալիք) ծրագրերի |
| | |ընդունման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում |
| | |ՀՀ պետական մարմինների գերատեսչական |
| | |հեռահաղորդակցության ցանցի ստեղծման առաջին փուլի |
| | |իրականացում (PABX կայանների միջոցով) |
|___|____________________|________________________________________________|
|12.|ՀՀ էներգետիկայի |հանրապետությունում գազամատակարարման համակարգի |
| |նախարարություն |արդիականացում և բնական գազի ներկրման ուղիների |
| | |բազմազանացում` |
| | | գազի ստորգետնյա պահեստարանի արդիականացում |
| | | Իրան-Հայաստան գազամուղի առաջին փուլի |
| | |ֆինանսավորման, կառուցման մեկնարկման համար |
| | |անհրաժեշտ աշխատանքների կազմակերպում |
| | | Արաքս գետի հիդրոպոտենցիալի օգտագործում` |
| | | Մեղրու ՀԷԿ-ի կառուցման տեխնիկատնտեսական |
| | |հիմնավորման մշակման ավարտում և կառուցման |
| | |ֆինանսավորման սխեմայի կազմակերպում |
| | |սեփական վերականգնվող էներգառեսուրսների առաջընթաց|
| | |յուրացման խթանում` |
| | | փոքր ՀԷԿ-երի արդիականացման և կառուցման |
| | |նպատակով գերմանական KFW բանկի կողմից |
| | |վերականգնվող հիմնադրամի ստեղծում և գործընթացի |
| | |մեկնարկում |
| | |Շնող և Լոռի բերդ ՀԷԿ-երի կառուցման շուրջ վարվող|
| | |բանակցությունների ավարտում և աշխատանքների |
| | |մեկնարկում |
|___|____________________|________________________________________________|
|13.|ՀՀ ֆինանսների և |աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի |
i
| |էկոնոմիկայի |իրականացում` |
| |նախարարություն | աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի |
| | |կատարումն ապահովող միջոցառումների ընդունում և |
| | |դրանց իրականացում |
| | |լիզինգին վերաբերող իրավական դաշտի կարգավորում |
| | |(լիզինգի գործընթացի օրենսդրական հստակ |
| | |կարգավորման բացակայության և դրա զարգացման համար|
| | |նախադրյալների ստեղծման անհրաժեշտությամբ |
| | |պայմանավորված) |
| | |Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև |
| | |Համաշխարհային բանկի հետ նոր ծրագրերի շուրջ |
| | |բանակցությունների վարում և այդ ոլորտում |
| | |առաջընթացի ապահովում |
| | |«Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի |
| | |ընդունումից հետո ապահովագրական ոլորտի |
| | |կարգավորման համար անհրաժեշտ օրենսդրական և |
| | |ենթաօրենսդրական դաշտի ձևավորում` ապահովագրական |
| | |ոլորտի կարգավորման ու վերահսկողություն |
| | |իրականացնող մարմնի հզորացմամբ |
| | |հանրային ծառայություններ մատուցող |
| | |ընկերություններում (այդ թվում` էներգահամակարգի, |
| | |խմելու և ոռոգման ջրերի համակարգի |
| | |ընկերություններ, Երևանի մետրոպոլիտեն) |
| | |կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման |
| | |նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի |
| | |նախապատրաստում և համապատասխան առաջարկություններ|
| | |ՀՀ կառավարություն ներկայացնելը |
| | |բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների |
| | |համար (համատիրություններ) տեխնիկական և |
| | |ֆինանսական աջակցության մեխանիզմների մշակում և |
| | |համապատասխան առաջարկություններ ՀՀ կառավարություն|
| | |ներկայացնելը |
| | |պետության և համայնքների կարիքների համար |
| | |իրականացվող գնումների բնագավառում նախատեսվում է |
| | |գնումների մասին ՀՀ օրենսդրության |
| | |կատարելագործում, էլեկտրոնային գնումների |
| | |համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների և |
| | |վերապատրաստման ծրագրերի իրականացում |
| | |ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և |
| | |գանձապետական համակարգերում նախատեսվում է այդ |
| | |համակարգերի երկրորդ սերնդի բարեփոխումների |
| | |փորձնական ծրագրի և վերապատրաստման ծրագրերի |
| | |իրականացում |
| | |ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման |
| | |մարմիններում, դրանց ենթակա հիմնարկներում ներքին |
| | |աուդիտի բնագավառում նախատեսվում է` |
| | | ներքին աուդիտի համակարգի զարգացման |
| | |ռազմավարության հստակեցում |
| | | հաստատված ռազմավարական ծրագրի հիման վրա ներքին|
| | |աուդիտի իրավական դաշտի և պետական ոչ առևտրային |
| | |կազմակերպությունների ընդհանուր կառավարումն |
| | |իրականացնող լիազորված պետական մարմիններին |
| | |վերապահված վերահսկողական լիազորությունների |
| | |իրականացման գործընթացի կատարելագործում |
| | | ներքին աուդիտի ձեռնարկի մշակում |
| | | վերապատրաստման ծրագրերի իրականացում |
| | |պետական ոչ առևտրային կազմակերպությունների |
| | |ֆինանսական և տնտեսական գործունեության |
| | |կարգավորման բնագավառում նախատեսվում է այդ |
| | |կազմակերպությունների ֆինանսական ու տնտեսական |
| | |գործունեության, այդ թվում` հաշվետվությունների և |
| | |մոնիտորինգի հետ կապված հարաբերությունների |
| | |կանոնակարգում |
| | |հարկային համակարգի միասնականության` միասնական |
| | |սկզբունքների ապահովման նպատակով հարկային |
| | |օրենսգրքի նախագծի մշակում |
|___|____________________|________________________________________________|
|14.|ՀՀ գյուղատնտեսության|ՀՀ Տավուշի և Վայոց ձորի մարզերում 6.5 հազ. |
i
| |նախարարություն |հեկտար հողատարածքի համար ինքնահոս |
| | |ջրամատակարարման աշխատանքների իրականացում |
| | |գյուղատնտեսական կենդանիների համաճարակների |
| | |կանխարգելման համակարգի կատարելագործում, |
| | |սննդամթերքի անվտանգության հսկողության |
| | |մեխանիզմների հստակեցում, սահմանային հսկիչ կետերի|
| | |գործունեության կանոնակարգում, տեխնիկական |
| | |վերազինում |
| | |բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և |
| | |վաճառքի կանոնակարգում, գործառույթների |
| | |աստիճանական ապակենտրոնացում |
| | |սերմնարտադրության համակարգի օրենսդրական հիմքերի |
| | |հստակեցում, սերմերի որակի ստուգման գործուն |
| | |մեխանիզմների ներդրում |
| | |ՀՀ անտառային ռեսուրսների կառավարման համակարգի |
| | |բարեփոխումների ծրագրի մշակում և իրականացում |
|___|____________________|________________________________________________|
|15.|ԳԱՂՏՆԻ | |
|___|____________________|________________________________________________|
|16.|ՀՀ կառավարությանն |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային |
| |առընթեր ՀՀ ազգային |անվտանգության ծառայության գերակա հարցերն |
| |անվտանգության |անմիջականորեն առնչվում են օպերատիվ-հետախուզական |
| |ծառայություն |գործունեության հետ, որոնք հրապարակման ենթակա |
| | |չեն: |
| | |Ազգային անվտանգության ծառայության համակարգի |
| | |օպերատիվ-ծառայողական գործունեությունը |
| | |կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերն արդի |
| | |ժամանակաշրջանի խնդիրներին համապատասխանեցնելու և |
| | |ԱՊՀ անդամ-պետությունների «Դելտա» տեղեկատվական |
| | |համակարգում ՀՀ ազգային անվտանգության ծառայության|
| | |մարմինները ներգրավելու ուղղությամբ տարվող |
| | |աշխատանքների ավարտում |
| | |ՀՀ ոստիկանության մարմինների հետ համատեղ |
| | |Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի |
| | |հաշվառման, պահման և օգտագործման գործընթացների |
| | |ստուգում և այդ արդյունքների հիման վրա, |
| | |անհրաժեշտության դեպքում, համապատասխան |
| | |տեղեկատվություն ՀՀ կառավարություն ներկայացնելը |
| | |Լոռու և Տավուշի տարածաշրջաններում սահմանապահ 2 |
| | |ուղեկալի շինարարության ավարտում |
| | |ժամանակակից ծրագրային և հաշվողական տեխնիկայի ու|
| | |տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀՀ ազգային|
| | |անվտանգության ծառայության մարմինների միջև |
| | |տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման |
| | |ուղղությամբ միջոցների ձեռնարկում |
|___|____________________|________________________________________________|
|17.|ՀՀ կառավարությանն |ոստիկանության ծառայողների աշխատավարձերի |
| |առընթեր ՀՀ |բարձրացում (Այդ նպատակով 2004 թ. հունվարի 3-րդ |
| |ոստիկանություն |տասնօրյակում նախատեսվում է ՀՀ կառավարության |
| | |քննարկմանը ներկայացնել «ՀՀ ոստիկանության |
| | |ծառայողների ֆինանսական ապահովման և դրամական |
| | |բավարարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի |
| | |ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեով ՀՀ |
| | |կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը |
| | |լրացուցիչ հատկացումներ տրամադրելու |
| | |անհրաժեշտություն կառաջանա:) |
| | |Երևանի կենտրոնում ավտոմատ կառավարման նոր |
| | |համակարգի ներդրում (Այն կնպաստի փողոցներում, |
| | |հրապարակներում, պուրակներում ու հասարակական այլ |
| | |վայրերում հասարակական կարգի ու հասարակական |
| | |անվտանգության պատշաճ ապահովմանը, ճանապարհային |
| | |երթևեկության մասնակիցների, ինչպես նաև |
| | |կազմակերպվող մշակութային, մարզական և |
| | |զանգվածային այլ միջոցառումների մասնակիցների |
| | |կարգապահության բարձրացմանը: Ավտոմատ կառավարման |
| | |համակարգի ներդրմամբ խստիվ կպահպանվի փողոցներում,|
| | |խաչմերուկներում և հասարակական այլ վայրերում |
| | |իրավախախտում թույլ տվող անձանց նկատմամբ իրավական|
| | |արձագանքման պրակտիկան, էականորեն կխթանվի |
| | |պատասխանատվության անխուսափելիության մթնոլորտի |
| | |ստեղծման գործընթացը: Համակարգի ներդրումը |
| | |կնվազեցնի «քաղաքացի-ոստիկան» անմիջական |
| | |փոխհարաբերությունների ոլորտը, ինչն իր հերթին |
| | |կնպաստի տվյալ բնագավառում կոռուպցիոն |
| | |երևույթների դեմ պայքարի արդյունավետության |
| | |բարձրացմանը (նշված միջոցառման իրականացման համար |
| | |կպահանջվի 600 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) |
|___|____________________|________________________________________________|
|18.|ՀՀ կառավարությանն |հարկային ապառքների կրճատում` դրանց կառավարման |
| |առընթեր հարկային |որակի բարձրացման հաշվին: |
| |պետական ծառայություն|Ընթացիկ ապառքների հնարավորինս բացառում, |
| | |չկատարված հարկային պարտավորությունների |
| | |գանձելիության բարձրացման միջոցառումների |
| | |իրականացում |
| | |հարկային եկամուտների աճին զուգընթաց հարկային |
| | |գերավճարների նվազեցմանն ուղղված վարչարարության |
| | |իրականացում |
| | |հարկային հսկողության ռազմավարության օրենսդրական |
| | |հիմքերի ստեղծում |
| | |հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման` օրենքով |
| | |կարգավորում և դրանց ներդրման ու շահագործման |
| | |կանոնների նկատմամբ հսկողության ուժեղացում |
|___|____________________|________________________________________________|
|19.|ՀՀ կառավարությանն |Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և |
| |առընթեր միգրացիայի |բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող |
| |և փախստականների |փախստականներին բնակարաններով ապահովելու խնդրի |
| |վարչություն |լուծում (մշակվելու է ծրագիր, որի համաձայն 2.5-3 |
| | |տարվա ընթացքում բնակարաններով կապահովվեն շուրջ |
| | |4000 փախստականի ընտանիք) |
| | |ՀՀ քաղաքացիների արտագնա աշխատանքային |
| | |գործունեության կանոնակարգում` աշխատանքային |
| | |միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանության|
| | |ապահովում (մշակվելու է համապատասխան օրենքի |
| | |նախագիծ) |
| | |ՀՀ քաղաքացիների` ՀՀ տարածքից ելքի և մուտքի |
| | |կանոնների սահմանում (մշակվելու է համապատասխան |
| | |օրենքի նախագիծ) |
| | |բնակչության տեղաշարժերի մասին ճշգրիտ |
| | |տեղեկատվության ստացում (մշակվելու է ՀՀ |
| | |կառավարության համապատասխան որոշման նախագիծ) |
|___|____________________|________________________________________________|
|20.|ՀՀ կառավարությանն |ՀՀ օդային տարածքում օդանավերի ուղղաձիգ |
| |առընթեր քաղաքացիական|տարանջատման կրճատված մինիմումների ներդրում |
| |ավիացիայի գլխավոր |«Եվրոկոնտրոլ» կազմակերպությանն անդամակցում |
| |վարչություն | |
|___|____________________|________________________________________________|
|21.|ՀՀ կառավարությանն |փոքր օբյեկտների մասնավորեցման գործընթացի |
| |առընթեր պետական |ավարտում (նախատեսվում է մինչև 2004 թ. ավարտը |
| |գույքի կառավարման |չմասնավորեցված «փոքր» օբյեկտներն անհատույց |
| |վարչություն |հանձնել համայնքներին) |
| | |պետական գույքի մասնավորեցման պայմանագրերում |
| | |պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման |
| | |վերահսկման գործընթացի կանոնակարգում (այդ |
| | |նպատակով առաջիկայում ՀՀ կառավարության քննարկմանը|
| | |կներկայացվի ՀՀ կառավարության համապատասխան |
| | |որոշման նախագիծ) |
|___|____________________|________________________________________________|
|22.|ՀՀ կառավարությանն |ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական |
| |առընթեր արտակարգ |իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծում|
| |իրավիճակների |կառավարման մարմինների և բնակչության ազդարարման |
| |վարչություն |ու իրազեկման համակարգի հիմնում |
|___|____________________|________________________________________________|
|23.|ՀՀ կառավարությանն |Երևանի սպառողների շուրջ 80 տոկոսին շուրջօրյա |
| |առընթեր ջրային |ջրամատակարարման ապահովում (2005 թ. այն հասցնել |
| |տնտեսության պետական |95 տոկոսի, նախատեսվում է մշակել համապատասխան |
| |կոմիտե |ծրագիր) |
| | |Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի` 1.9 |
| | |մլն ԱՄՆ-ի դոլարի դրամաշնորհի շրջանակներում |
| | |համատիրությունների ձևավորման միջոցառումների |
| | |իրականացում, այդ թվում` բազմաբնակարան շենքերի |
| | |ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի |
| | |վերանորոգում, ինչպես նաև աղքատության ընտանեկան |
| | |նպաստ ստացող ջրօգտագործողների ջրաչափերի |
| | |տեղադրում |
| | |14 ջրօգտագործող ընկերությունների հիմնադրում |
| | |(ներկայումս 18-ն են) |
|___|____________________|________________________________________________|
|24.|ՀՀ կառավարությանն |մաքսային մարմիններում մալուխային և արբանյակային|
| |առընթեր մաքսային |կապի ներդրման արդյունքում ստացվելիք տեխնիկական |
| |պետական կոմիտե |նոր հնարավորություններին համապատասխան գործող |
| | |օրենսդրական դաշտի լրամշակում |
| | |մաքսային միջնորդական գործունեություն իրականացնող|
| | |անձանց, ինչպես նաև արտաքին տնտեսական |
| | |գործունեության առանձին մասնակիցների համար |
| | |էլեկտրոնային կապուղիներով հայտարարագիր |
| | |ներկայացնելու հարցի կարգավորում |
| | |մաքսային հսկողության ու ձևակերպումների շղթայի |
| | |արմատական բարելավում` մաքսային ձևակերպումներ |
| | |իրականացնող մաքսային մարմիններում մաքսային |
| | |զննման և հաշվառման վայրեր (համապատասխան |
| | |տեխնիկական հագեցվածությամբ) ստեղծելու միջոցով |
| | |(2004-2006 թթ.) |
|___|____________________|________________________________________________|
|25.|ՀՀ կառավարությանն |2004 թ. Աթենքում կայանալիք (Հունաստան) 28-րդ |
| |առընթեր ֆիզիկական |Օլիմպիական խաղերին ՀՀ մարզական պատվիրակության |
| |կուլտուրայի և |նախապատրաստության և մասնակցության ծրագրի |
| |սպորտի պետական |իրականացում |
| |կոմիտե |ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման |
| | |2002-2004 թթ. պետական ծրագրի իրականացում |
|___|____________________|________________________________________________|
|26.|ՀՀ կառավարությանն |պետական սեփականություն հանդիսացող հողերի |
| |առընթեր անշարժ |անհատույց փոխանցում համայնքներին, հողային ֆոնդի |
| |գույքի կադաստրի |սկզբնական հաշվառման ավարտում` հողային օրենսգրքի |
| |պետական կոմիտե |դասակարգման նոր սկզբունքների համաձայն |
| | |գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի |
| | |հողերի, հասարակական ու արտադրական շենքերի և |
| | |շինությունների կադաստրային գնահատում, հողի և |
| | |գույքի նոր բազայի ձևավորում |
| | |WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգում |
| | |գեոդեզիական նոր ցանցի հիմնում |
| | |ֆոտշոգմետրիական աշխատանքներով, |
| | |օդալուսանկարահանման և արբանյակային հանութագրման|
| | |լուսանկարների վերածնմամբ պետական մասշտաբային |
| | |շարքի թվային քարտեզների ստեղծման գործընթացի |
| | |սկիզբ |
| | |քաղաքացիների սպասարկման «մեկ պատուհան» սկզբունքի|
| | |ներդրում |
._________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 09.09.04 թիվ 1298-Ն, 30.09.04 թիվ 1346-Ն որոշումներ)