Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 159 ...

 

 

040.0894.090705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2005 թվականի N 894-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 3-րդ կետում «6 ամիս» բառերը փոխարինել «8 ամիս» բառերով.

i

բ) որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում`

i

1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«                                                         Աղյուսակ 1

.________________________________________________________________________.

|          Ցուցանիշի անվանումը         |    Նորմը` ըստ բենզինի մակնիշի   |

|                                      |_________________________________|

|                                      |նորմալ |ռեգուլյար|պրեմիում|սուպեր|

|______________________________________|_______|_________|________|______|

|                  1                   |   2   |    3    |    4   |   5  |

|______________________________________|_______|_________|________|______|

|1. Ճայթյունակայունությունը.           |       |         |        |      |

|   օկտանային թիվը որոշված հետազոտական |       |         |        |      |

|   մեթոդով, ոչ պակաս                  |80     |91       |95      |98    |

|   օկտանային թիվը որոշված շարժիչային  |       |         |        |      |

|   մեթոդով, ոչ պակաս                  |76     |81       |85      |88    |

|______________________________________|_______|_________________________|

|2. Կապարի պարունակությունը, մգ/դմ3, ոչ|       |                         |

|   ավելի.                             |       |                         |

|   մինչև  2006 թվականի նոյեմբերի 1-ը  |10     |            5            |

|   2006 թվականի նոյեմբերի 1-ից        | 5     |            5            |

|______________________________________|_______|_________________________|

|3. Խտությունը 15 oC ջերմաստիճանում,   |       |                         |

|   կգ/մ3                              |700-750|         720-775         |

|______________________________________|_______|_________________________|

|4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ  |       |                         |

|   ավելի.                             |       |                         |

|   մինչև  2006 թվականի նոյեմբերի 1-ը  |500    |          150            |

|   2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև  |       |                         |

|   2010 թվականի հունվարի 1-ը          |500    |           50            |

|   2010 թվականի հունվարի 1-ից         |500    |           10            |

|______________________________________|_______|_________________________|

|5. Ածխաջրածինների ծավալային մասը, %,  |       |                         |

|   ոչ ավելի                           |       |                         |

|   արոմատիկ                           |-      |          35,0           |

|   օլեֆիններ                          |-      |21,0     |18,0    |18,0  |

|______________________________________|_______|_________________________|

|6. Բենզոլի ծավալային մասը, %, ոչ ավելի|5,0    |          1,0            |

|______________________________________|_______|_________________________|

|7. Թթվածնի զանգվածային մասը, %,       |       |                         |

|   ոչ ավելի                           |-      |          2,7            |

|______________________________________|_______|_________________________|

|8. Օքսիդիչների ծավալային մասը, %,     |       |                         |

|   ոչ ավելի                           |       |                         |

|   մեթանոլ                            |-      |          3,0            |

|   էթանոլ                             |-      |          5,0            |

|   իզոպրոպիլ սպիրտ                    |-      |         10,0            |

|   իզոբութիլ սպիրտ                    |-      |         10,0            |

|   եռաբութիլ սպիրտ                    |-      |          7,0            |

|   եթերներ (C5 և  ավելի)              |-      |         15,0            |

|   այլ օքսիդիչներ                     |-      |         10,0            |

.________________________________________________________________________.

                                                                        «.

2-րդ աղյուսակում`

«Նորմը` ըստ դասերի» սյունակում «B» տառը փոխարինել «A» տառով, նույն սյունակի 1-ին կետի «ոչ ավելի» տողում «70,0» թիվը փոխարինել «60,0» թվով.

«Ցուցանիշի անվանումը» սյունակը «150 oC (E 150)» թվերից հետո լրացնել «ոչ պակաս» բառերով,

9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. 2-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով ավտոմոբիլային բենզինի գոլորշիացման դասերը բաժանվում են ըստ սեզոնների`

A` ամառային դաս (տաք ժամանակահատված)` մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը,

C1` անցումային դաս` մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը,

F` ձմեռային դաս` դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը»,

10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Դիզելային վառելիքները բաժանվում են 2 տեսակի`

ավտոմոբիլային դիզելային վառելիքներ,

այլ տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչային վառելիքներ (այսուհետ` դիզելագազատուրբինային վառելիքներ):

Ավտոմոբիլային դիզելային վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները` ըստ սեզոնի դասերի, ներկայացված են 3-րդ աղյուսակում, դիզելագազատուրբինային վառելիքներինը` 3ա աղյուսակում:

 

Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և

նորմերը

 

._________________________________________________________________________.

|               Ցուցանիշի անվանումը                    |    Նորմը` ըստ    |

|                                                      |__________________|

|                                                      | A դասի |4-րդ դասի|

|______________________________________________________|________|_________|

|1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ                       |51,0    |47,0     |

|   ցետանային ցուցիչը, ոչ պակաս                        |46,0    |43,0     |

|______________________________________________________|________|_________|

|2. Խտությունը 15 oC ջերմաստիճանում, կգ/մ3             |820-845 |800-840  |

|______________________________________________________|__________________|

|3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային     |                  |

|   մասը, %, ոչ ավելի                                  |        11        |

|______________________________________________________|__________________|

|4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի.           |                  |

|   մինչև  2006 թվականի նոյեմբերի 1-ը                  |       350        |

|   2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև  2010 թվականի    |                  |

|   հունվարի 1-ը                                       |        50        |

|   2010 թվականի հունվարի 1-ից                         |        10        |

|______________________________________________________|__________________|

|5. Բռնկման ջերմաստիճանը, oC, ոչ ցածր`                 |        55        |

|______________________________________________________|__________________|

|6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10%             |                  |

|   նստվածքում, %, ոչ ավելի                            |       0,30       |

|______________________________________________________|__________________|

|7. Մածուցիկությունը` 40 oC ջերմաստիճանում, մմ2/վ      |2,0-4,5 |1,2-4,00 |

|______________________________________________________|________|_________|

|8. Պղտորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր                |0       |մինուս 34|

|______________________________________________________|__________________|

|9. Ֆրակցիոն կազմը.                                    |                  |

|   95% թորման ջերմաստիճանը (թորման վերջը), oC,        |       360        |

|   ոչ բարձր                                           |        |         |

|   180 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր |-       |10       |

|   250 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր |65      |-        |

|   340 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր  |-       |95       |

|   350 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր  |85      |-        |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3ա. Դիզելագազատուրբինային վառելիքների ցուցանիշները և նորմերը

 

._________________________________________________________________________.

|                  Ցուցանիշի անվանումը                |     Նորմը` ըստ    |

|                                                     |___________________|

|                                                     | A դասի  |4-րդ դասի|

|_____________________________________________________|___________________|

|1. Ցետանային թիվը, ոչ պակաս                          |         45        |

|_____________________________________________________|___________________|

|2. Խտությունը 20 oC ջերմաստիճանում, կգ/մ3, ոչ բարձր  |860      |840      |

|_____________________________________________________|___________________|

|3. Ծծմբաջրածնի պարունակությունը                      |   Բացակայում է    |

|_____________________________________________________|___________________|

|4. Ծծմբի զանգվածային մասը, մգ/կգ, ոչ ավելի           |         500       |

|_____________________________________________________|___________________|

|5. Բռնկման ջերմաստիճանը որոշված փակ հալքանոթում, oC, |         |         |

|   ոչ ցածր ընդհանուր նշանակության դիզելների համար,   |40       |35       |

|   ջերմաքարշ և  նավային դիզելների ու գազատուրբինների |         |         |

|   համար                                             |61       |40       |

|_____________________________________________________|_________|_________|

|6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10% նստվածքի,  |         |         |

|   %, ոչ ավելի                                       |0,20     |0,30     |

|_____________________________________________________|_________|_________|

|7. Կինեմատիկական մածուցիկությունը 20 oC դեպքում,     |         |         |

|   մմ2/վ                                             |3,0-6,0  |1,8-5,0  |

|_____________________________________________________|_________|_________|

|8. Պղտորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր               |մինուս 5 |մինուս 25|

|_____________________________________________________|_________|_________|

|9. Ֆրակցիոն կազմը`                                   |         |         |

|   50% թորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր             |285      |280      |

|   95% թորման ջերմաստիճանը (թորման վերջը), oC,       |         |         |

|   ոչ բարձր                                          |370      |340      |

._________________________________________________________________________.

 

11-րդ կետում «1, 2 և 3-րդ» թվերը փոխարինել «1, 2, 3 և 3ա» թվերով,

i

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Դիզելային վառելիքի սեզոնային դասերը` 3-րդ և 3ա աղյուսակներում ներկայացված նշագրերով, բաժանում են հետևյալ դասերի`

A` ամառային դաս` ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը,

4-րդ դաս` նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը»,

16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«16. Ավտոմոբիլային բենզինի իրացման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա պետք է մակնշված լինեն բենզինի մակնիշը, օկտանային թիվը` որոշված հետազոտական մեթոդով:

Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և ցետանային թիվը, «ԱՄԱՌԱՅԻՆ» (A ամառային սեզոնի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (4-րդ դասի ձմեռային սեզոնի համար) մականշվածքը:

Եթե ավտոմոբիլային բենզինում (1-ին աղյուսակի 4-րդ կետ) և ավտոմոբիլային դիզելային վառելիքում (3-րդ աղյուսակի 4-րդ կետ) ծծմբի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/կգ-ից, ապա ավտոմոբիլային բենզինի և ավտոմոբիլային դիզելային վառելիքի պոմպասյուների վրա կարող են լրացուցիչ նշվել «Ծծումբ չի պարունակում» մականշվածքը».

32-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը վառելիքների համապատասխան փոխադրական տարաների վրա և ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված ձևի համապատասխանության նշան` կիրառելով համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը».

i

36-րդ կետում «5ս սխեմայի դեպքում» բառերը փոխարինել «5ս սխեմայի դեպքում` 36 ամիս, 6ս սխեմայի դեպքում» բառերով,

VIII բաժնի`

i

5-րդ աղյուսակից հանել «ԳՕՍՏ 1461» և «ԳՕՍՏ 6321 (ԻՍՕ 2160)» ստանդարտների նշագրերով տողերն ամբողջությամբ, «ԻՍՕ 4264» և «ԵՆ 12916» ստանդարտի նշագրերը համապատասխանաբար փոխարինել «ՀՍՏ ԻՍՕ 4264» և «ՀՍՏ ԵՆ 12916» ստանդարտների նշագրերով,

5-րդ աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.

._________________________________________________________________________.

|ԳՕՍՏ 17323     |Վառելիքներ շարժիչների համար. Մերկապտանային և             |

|               |ծծմբաջրածնային ծծմբի որոշման պոտենցոմետրիկ տիտրման մեթոդ |

|_______________|_________________________________________________________|

|ԳՕՍՏ 29040     |Բենզիններ. Բենզոլի և  արոմատիկ ածխաջրածինների գումարային |

|               |պարունակության որոշման մեթոդ                             |

|_______________|_________________________________________________________|

|ԵՆ 1601        |Նավթամթերք հեղուկ. Բենզին ոչ էթիլացված. Թթվածին          |

|               |պարունակող օրգանական միացությունների և  թթվածնի ընդհանուր|

|               |պարունակության որոշման գազաքրոմատագրաֆիկական (O-FID)     |

|               |մեթոդ                                                    |

._________________________________________________________________________.

«:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 8-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2005
N 894-Ն
Որոշում