Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14. «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14. «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾ ...

 

30.01.2024 -

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002397

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2002 թ. N 347-Ն

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. նոյեմբերի 7
Երևան

 

 Հավելված 1
  Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի նոյեմբերի 5-ի
թիվ 347-Ն որոշմամբ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

ԳԼՈՒԽ 2. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

ԳԼՈՒԽ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

ԳԼՈՒԽ 5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1.
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների գործունեության սահմանափակումները, վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկի մեջ մտնող տարրերի կազմը:

 

ԳԼՈՒԽ 2.
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 11.04.2008 թվականից` 12.02.08 թիվ 47-Ն որոշում)

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 11.04.2008 թվականից` 12.02.08 թիվ 47-Ն որոշում)

զ) անկանխիկ ձևով իր մասնակիցներից գնել և/կամ իր մասնակիցներին վաճառել արտարժույթ, այդ թվում` անկանխիկ ձևով իր մասնակիցների հետ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ, ինչպես նաև կանխիկ ձևով գնել և/կամ վաճառել արտարժույթ սույն կանոնակարգի 8.4-րդ կետով սահմանված դեպքում,

է) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

- առանց ապահովման պարտատոմսեր` վարկային միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,

ժա1) իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել,

ժա2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իրենց հաշվին և իրենց անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ,

ժբ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 13.01.03 թիվ 10-Ն, 14.05.03 թիվ 182-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 29.08.06 թիվ 521-Ն, 12.02.08 թիվ 47-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն, 05.04.22 թիվ 56-Ն, 29.11.22 թիվ 210-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խնայողական միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրենց մասնակիցներից ներգրավել փոխառություններ,

բ) իրենց մասնակիցներին տրամադրել վարկեր և փոխառություններ,

գ) իրենց մասնակիցներին տրամադրել երաշխիքներ,

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 11.04.2008 թվականից` 12.02.08 թիվ 47-Ն որոշում)

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 11.04.2008 թվականից` 12.02.08 թիվ 47-Ն որոշում)

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրենց մասնակիցներից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

- առանց ապահովման պարտատոմսեր` խնայողական միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,

ժա1) իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել,

ժա2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իրենց հաշվին և իրենց անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ,

ժբ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 29.08.06 թիվ 521-Ն, 12.02.08 թիվ 47-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 05.04.22 թիվ 56-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիզինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում)

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում),

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

է1) իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ, պայմանով, որ լիզինգային ընկերության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) կազմում է 10 տոկոս,

ը) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

թ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժա) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժբ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

- առանց ապահովման պարտատոմսեր` լիզինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,

ժբ1) իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել,

ժբ2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իրենց հաշվին և իրենց անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ,

ժգ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 13.01.03 թիվ 10-Ն, 14.05.03 թիվ 182-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 29.08.06 թիվ 521-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն, 05.04.22 թիվ 56-Ն որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆակտորինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,

գ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

դ) տրամադրել երաշխիքներ,

ե) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում),

է) («է» ենթակետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում),

ը) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

թ) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժբ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժգ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

- առանց ապահովման պարտատոմսեր` ֆակտորինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,

ժգ1) իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել,

ժգ2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իրենց հաշվին և իրենց անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ,

ժդ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 13.01.03 թիվ 10-Ն, 14.05.03 թիվ 182-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 29.08.06 թիվ 521-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 05.04.22 թիվ 56-Ն որոշումներ)

5.1. «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետի հիման վրա վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են`

1) իրականացնել սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված բոլոր գործառնությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների,

2) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել գույքով ապահովված պարտատոմսեր, ինչպես նաև թողարկել և տեղաբաշխել սույն կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պարտատոմսերը:

(5.1-ին կետը լրաց. 30.08.11 թիվ 225-Ն, 25.05.18 թիվ 73-Ն, 05.04.22 թիվ 56-Ն որոշումներ)

5.2. Սույն կանոնակարգի իմաստով, վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններ են համարվում այն վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորումն է (բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի դիմաց վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրում բանկերին և վարկային կազմակերպություններին, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի կամ դրանց պահանջի իրավունքի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից, վերաֆինանսավորման նպատակով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից):

(5.2-րդ կետը լրաց. 30.08.11 թիվ 225-Ն որոշում)

6. «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետի հիման վրա սահմանված ունիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են`

1) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

2) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել`

ա. առանց ապահովման պարտատոմսեր` ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

բ. երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,

գ. ապահովված հիփոթեքային պարտատոմսեր` «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն.

3) իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել,

4) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև իրենց հաշվին և իրենց անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ,

5) «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ1» կետով սահմանված գործառնություններից իրենց անունից թողարկել միայն ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առքուվաճառք,

6) իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված այլ գործառնություններ (հաշվի առնելով սույն կետի ենթակետերով սահմանված գործառնությունների գծով նախատեսված սահմանափակումները), բացառությամբ` «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերով սահմանված գործառնությունների,

7) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 13.01.03 թիվ 10-Ն, 14.05.03 թիվ 182-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 30.08.05 թիվ 445-Ն, 29.08.06 թիվ 521-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն, 05.04.22 թիվ 56-Ն, 29.11.22 թիվ 210-Ն որոշումներ)

6.1. (6.1-րդ կետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում)

(6.1-ին կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.2. (6.2-րդ կետն ուժը կորցրել է 18.12.2022 թվականից` 29.11.22 թիվ 210-Ն որոշում)  

(6.2-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, 05.04.22 թիվ 56-Ն որոշումներ)

6.3. (6.3-րդ կետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում)

(6.3-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, 28.07.09 թիվ 230-Ն որոշումներ)

6.4. (6.4-րդ կետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում)

(6.4-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.5. (6.5-րդ կետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում)

(6.5-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.6. (6.6-րդ կետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում)

(6.6-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.7. (6.7-րդ կետն ուժը կորցրել է 23.04.2022 թվականից` 05.04.22 թիվ 56-Ն որոշում)

(6.7-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

6.8. Վարկային կազմակերպությունները, երաշխիք (երաշխիքներ) տրամադրելու դեպքում, պարտավոր են ունենալ երաշխիքի տրամադրման և սպասարկման գործառույթը կանոնակարգող ներքին իրավական ակտեր, որոնցում առնվազն պետք է նշված լինեն երաշխիքի տրամադրման և սպասարկման պայմանները:

(6.8-րդ կետը լրաց. 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

6.9. Վարկային կազմակերպությունները չեն կարող իրենց հաճախորդների և մասնակիցների համար բացել և վարել բանկային հաշիվներ: Վարկային կազմակերպություններն անկանխիկ դրամական հաշվարկները կատարում են վարկային կազմակերպությանը սպասարկող բանկի միջոցով:

(6.8-րդ կետը լրաց. 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

6.10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպության համար բացել և վարել հատուկ հաշիվներ` ապահովելու առանձին վճարահաշվարկային համակարգերում վերջնահաշվարկների կատարումը, եթե վարկային կազմակերպությունը տվյալ վճարահաշվարկային համակարգի մասնակից է, և վերջնահաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով:

(6.8-րդ կետը լրաց. 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

6.11. Հաշվետեր վարկային կազմակերպությունները պարտավոր են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում հաշվի բացման մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

(6.8-րդ կետը լրաց. 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2.1
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

7. Սույն կանոնակարգի իմաստով կարգավորվող շուկա է համարվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով սահմանված համակարգը:

7.1. Սույն կանոնակարգի իմաստով` տեղաբաշխող է համարվում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված անձը:

7.2. Սույն կանոնակարգի իմաստով` շուկա ստեղծող է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի ««Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» կանոնակարգ 4/17-ը հաստատելու մասին» թիվ 288-Ն որոշմամբ հաստատված «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները» կանոնակարգ 4/17-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված անձը:

7.3. Վարկային միությունները և խնայողական միությունները կարող են կարգավորվող շուկայից դուրս իրենց հաշվին և իրենց անունից արժեթղթերով գործարքներ կատարել, իրենց հաշվին և իրենց անունից ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ կնքել միայն այն դեպքում, եթե նրանց ընդհանուր կապիտալը կազմում է առնվազն 100 միլիոն դրամ:

7.4. Վարկային կազմակերպությունները կարող են մասնակցել կարգավորվող շուկայում առևտրին օրենսդրությամբ նախատեսված գործարքներ իրականացնելու համար միայն այն դեպքում, եթե նրանց ընդհանուր կապիտալը կազմում է առնվազն 300 միլիոն դրամ:

7.5. Այն վարկային կազմակերպությունները, որոնք մասնակցում են կարգավորվող շուկայում առևտրին, արժեթղթերով կնքված գործարքների մասով պետք է վարեն գրանցումներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ի գլուխ 13-ով սահմանված պահանջների համաձայն:

(2.1-ին գլուխը խմբ. 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2.2
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

 

7.6. Վարկային կազմակերպությանն արգելվում է սույն կանոնակարգին հակասող պայմաններով պարտատոմս թողարկել:

7.7. Վարկային կազմակերպության պարտատոմսերը կարող են շրջանառվել միայն վարկային կազմակերպության մասնակիցների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության և համայնքների, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում, բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված դեպքերի:

7.8. Վարկային կազմակերպությունները (բացառությամբ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների) կարող են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով փոխառություն ներգրավել միայն կարգավորվող շուկայում:

7.9. Վարկային կազմակերպությունների` կարգավորվող շուկայում գնված պարտատոմսերի հետագա վերավաճառքը իրականացվում է միայն կարգավորվող շուկայում:

7.10. Պարտատոմսերը կարգավորող շուկայում տեղաբաշխելու` սույն գլխով սահմանված պահանջը չի տարածվում տեղաբաշխման շրջանակներում տեղաբաշխողի կողմից կամ շուկա ստեղծողի կողմից իր գործառույթների իրականացման նպատակով վարկային կազմակերպությունից կարգավորվող շուկայից դուրս պարտատոմսերի ձեռքբերման դեպքերի վրա, եթե դա նախատեսված է այդ արժեթղթերի առաջարկի ազդագրով:

7.11. Վարկային կազմակերպությունները կարգավորվող շուկայից դուրս պարտատոմսերի ոչ հրապարակային տեղաբաշխում կարող են իրականացնել միայն իրավաբանական անձանց, իրենց մասնակիցների, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության և համայնքների, այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների շրջանակում, ընդ որում, նման պարտատոմսերը պետք է պարունակեն «Փոխանցելի չէ ֆիզիկական անձանց» մակագրությունը:

(2.2-րդ գլուխը խմբ. 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2.3
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

7.12. Խնայողական միությունները և վարկային միությունները չեն կարող պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավել:

7.13. Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները (այսուհետ` թողարկող վարկային կազմակերպություն) կարող են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավել, եթե Կենտրոնական բանկում վարկային կազմակերպությունների վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` Պատասխանատու ստորաբաժանում) կողմից առկա չէ այդ գործընթացի վերաբերյալ առարկություն:

7.14. Պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու մտադրություն ունեցող թողարկող վարկային կազմակերպությունը մինչ հրապարակային տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ազդագրի ներկայացումը Կենտրոնական բանկ, դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` նշելով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու մտադրության մասին:

7.15. Պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով Կենտրոնական բանկ դիմում կարող է ներկայացնել այն թողարկող վարկային կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ (սույն կետի պահանջները չեն տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ).

1) դիմումը ներկայացնելուն նախորդող առնվազն վեց ամսվա ընթացքում թողարկող վարկային կազմակերպության նկատմամբ կիրառվել են սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները,

2) ընդհանուր կապիտալը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում է առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ:

7.16. Պատասխանատու ստորաբաժանումը բավարարում է թողարկող վարկային կազմակերպության կողմից ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը, եթե բավարարված են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1) թողարկող վարկային կազմակերպությունը դիմումը ներկայացնելուն նախորդող վերջին վեց ամսվա ընթացքում չի խախտել վարկային կազմակերպությունների համար սահմանված տնտեսական նորմատիվներից որևէ մեկը (սույն պայմանը չի տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ),

2) վերջին մեկ տարվա ընթացքում թողարկող վարկային կազմակերպությունը թույլ չի տվել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի դրույթների էական խախտումներ,

3) թողարկող վարկային կազմակերպությունում առկա են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու հետևանքով առաջացող նոր (լրացուցիչ) ռիսկերի զսպման և կառավարման համապատասխան մեխանիզմներ, ընթացակարգեր (վարկերի տրամադրման, պարտատոմսերի թողարկման, իրացվելիության կառավարման),

4) պարտատոմսերի թողարկումը չի պարունակում ռիսկեր Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության համար:

7.17. Պատասխանատու ստորաբաժանումը կարող է մերժել թողարկող վարկային կազմակերպության պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու վերաբերյալ դիմումը 30-օրյա ժամկետում` վերջինիս ուղարկելով գրություն` հստակ նշելով մերժման հիմքերը: 30-օրյա ժամկետում մերժելու վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, թողարկող վարկային կազմակերպության կողմից պարտատոմսերի թողարկման և հրապարակային տեղաբաշխման դիմումը համարվում է բավարարված:

7.18. Որոշակի տեղեկություններ ստանալու համար, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ, սույն կանոնակարգի 7.14-րդ կետով սահմանված դիմումի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև անհրաժեշտ տեղեկությունների ստացումը: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո դիմումի քննության վերսկսման որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

7.19. Թողարկող վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնել դիմումը բավարարված համարվելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքում թողարկող վարկային կազմակերպությունը պարտավոր է կրկին Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կարգի 7.14-րդ կետով նախատեսված դիմումը:

7.20. Պատասխանատու ստորաբաժանման կողմից թողարկող վարկային կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու դեպքում, թողարկող վարկային կազմակերպությունը կրկին կարող է սույն կանոնակարգի 7.14-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնել Կենտրոնական բանկ ոչ շուտ, քան նախորդ դիմումը մերժելու օրվանից 3 ամիս հետո:

7.21. Թողարկող վարկային կազմակերպությունը պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելիս պարտավոր է պարտատոմս թողարկելու ազդագրում ներառել դրույթ այն մասին, որ.

1) պարտատոմսերի մարումը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից,

2) պարտատոմսերի մեկից ավելի փուլերով տեղաբաշխում իրականացնելու դեպքում այդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածում վարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվը (նորմատիվները) խախտելու դեպքում հաջորդ տեղաբաշխման (տեղաբաշխումների) իրականացումը սահմանափակվելու է:

7.22. Թողարկող վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը: Ընդ որում, եթե տվյալ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվում է մեկից ավելի փուլերով և այդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածում վարկային կազմակերպությունը խախտում է սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվ (նորմատիվներ), ապա վարկային կազմակերպությանը չի թույլատրվում իրականացնել հաջորդ տեղաբաշխումը (տեղաբաշխումները) մինչ սույն կանոնակարգի 7.23-րդ կետով սահմանված պայմանի ապահովումը:

7.23. Վարկային կազմակերպությունը կարող է իրականացնել տվյալ թողարկման պարտատոմսերի հաջորդ տեղաբաշխումը (տեղաբաշխումները), եթե սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվը կամ նորմատիվները խախտելուն հաջորդող 6 ամսվա ընթացքում չի խախտում սահմանված տնտեսական նորմատիվներից որևէ մեկը:

7.24. Թողարկող վարկային կազմակերպության նկատմամբ, ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում մերժման վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, շարունակում են կիրառվել սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները` մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը: Ընդ որում, 7.14-րդ կետով նախատեսված դիմումը բավարարված համարվելու օրվանից ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12%:

(2.3-րդ գլուխը խմբ. 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2.4
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

8. Վարկային միություններն ու խնայողական միությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս: Ընդ որում, փոխառության պայմանագրում պետք է անպայման դրույթ պարունակվի այն մասին, որ ներգրավված փոխառության վերադարձը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

8.1. Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս կամ եթե փոխառության գումարը կազմում է առնվազն 30 միլիոն ՀՀ դրամ: Ընդ որում, փոխառության պայմանագրում պետք է անպայման դրույթ պարունակվի այն մասին, որ ներգրավված փոխառության վերադարձը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

8.2. Լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից 30 միլիոն ՀՀ դրամ կամ ավելի փոխառություն ներգրավելու դեպքում լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև նմանատիպ փոխառության ամբողջությամբ մարումը: Ընդ որում, փոխառության պայմանագրում պետք է անպայման դրույթ պարունակվի այն մասին, որ ներգրավված փոխառության վերադարձը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

8.3. Սույն կանոնակարգի 8.1-րդ կետով սահմանված պահանջները չեն տարածվում սույն կանոնակարգի 7.13-րդ կետի համաձայն պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքերի վրա:

(2.4-րդ գլուխը խմբ. 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2.5
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9. Վարկային կազմակերպությունները կարող են կանխիկ ձևով գնել և/կամ վաճառել արտարժույթ, բացառությամբ վարկային միությունների և խնայողական միությունների, որոնք կանխիկ ձևով կարող են գնել և/կամ վաճառել արտարժույթ միայն այն դեպքում և այն չափով, որն անհրաժեշտ է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար:

9.1. Եթե լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները և ունիվերսալ վարկային կազմակերպությունները իրենց կանոնադրության համաձայն կանխիկ ձևով գնում և/կամ վաճառում են արտարժույթ (բացառությամբ այն դեպքերի, երբ արտարժույթի առուվաճառքն իրականացվում է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար), ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ:

9.2. Վարկային կազմակերպություններն արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են կլորացնել գործարքի արժեքը 5000 ՀՀ դրամի շրջանակներում:»:

(2.5-րդ գլուխը խմբ. 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

 

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 25.07.2004 թվականից` 15.06.04 թիվ 150-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

(11-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

11.1. վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը,

11.2. ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը` ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ),

11.3. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ),

11.4. (11.4-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

11.5. պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափը (չափերը) (Ն51 և Ն52 նորմատիվներ):

(11.5-րդ կետը լրաց. 28.09.21 թիվ 142-Ն որոշում)

12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները սահմանվում են հետևյալ սահմանաչափերով, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի.

 

  Խնայո-
ղական միություն-
ներ
Վար-
կային միություն-
ներ
Լիզինգային կազմակեր-
պություններ
Ֆակտորին-
գային կազմակեր-
պություն-
ներ
Ունիվերսալ վարկային կազմակեր-
պություններ
Վերաֆինան-
սավորում իրականաց-
նող վարկային կազմակեր-
պություններ
Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը (մլն դրամ) 50 50 100 150 150 4000
Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը
(մլն դրամ)
50 50 100 150 150 4000
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակ-
ցությունը
(Ն1 նորմատիվ)
2% 6% 8% 10% 10% 10%
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) 25% 25% 25% 25% 25% Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը` 40%, 2015 թվականի հունվարի 1-ից` 30%
Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով վարկերի դեպքում (Ն51 նորմատիվ) 90% 90% 90% 90% 90% 90%
Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի դեպքում (Ն52 նորմատիվ) 70% 70% 70% 70% 70% 70%

(12-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 30.08.11 թիվ 225-Ն, 28.09.21 թիվ 142-Ն որոշումներ)

 

12.1. Եթե վարկային կազմակերպության կանոնադրության համաձայն վարկային կազմակերպությունը հրապարակային օֆերտաների միջոցով չի ներգրավում փոխառություններ, ապա վերջինիս վրա չեն տարածվում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի համարժեքության, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվները: Ընդ որում, սույն կետի առաջին նախադասությունում նշված վարկային կազմակերպությունների կողմից մեկ անձին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված չմարված երաշխիքի (երաշխիքների) մեծությունը չի կարող գերազանցել վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի մեծությունը, իսկ բոլոր անձանց տրամադրված չմարված երաշխիքների մեծությունը չի կարող գերազանցել վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի եռապատիկը:

(12.1-ին կետը լրաց. 16.03.04 թիվ 62-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 28.07.09 թիվ 230-Ն որոշումներ)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 25.07.2004 թվականից` 15.06.04 թիվ 150-Ն որոշում)

13.1. Վարկային կազմակերպության գործունեություն իրականացնող վերագրանցվող վարկային կազմակերպությունները կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը պետք է համալրեն գրանցումից և լիցենզավորումից հետո վեց ամսվա ընթացքում:

(13.1-ին կետը լրաց. 30.07.03 թիվ 265-Ն որոշում)

14. Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրվում, այդ թվում բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ վարկային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը և ավելացումը կարող է կատարվել բաժնետոմսերի և (կամ) բաժնեմասերի փոխարկման միջոցով:

(14-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

i

14.1. Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից գործունեության տեսակի փոփոխման նախնական համաձայնությունը ստանալուց հետո` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիան ստանալու նպատակով Կենտրոնական բանկ դիմելու ամսվան նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում բավարարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը և բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ սահմանված բոլոր տնտեսական նորմատիվների պահանջներին, բացառությամբ բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվներից:

(14.1-ին կետը լրաց. 06.12.11 թիվ 333-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 4.
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Վարկային կազմակերպությունները հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկում են հետևյալ պարբերականությամբ.

1) ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, Ն1, Ն3 հիմնական տնտեսական նորմատիվները` ամսական կտրվածքով,

2) Ն51 և Ն52 հիմնական տնտեսական նորմատիվները անշարժ գույքով ապահովված վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելիս:

(15-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն, խմբ. 28.09.21 թիվ 142-Ն որոշումներ)

16. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան պակասեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50 տոկոսի չափով:

(16-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.1. Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերի տարբերությունն է.

(16.1-ին կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.1.1. ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի (այսուհետ` սովորական բաժնետոմս) անվանական արժեքից` գումարած սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամուտը և նվազեցրած զեղչը,

(16.1.1-ին կետը փոփ. 26.09.19 թիվ 135-Ն որոշում)

16.1.2. գլխավոր պահուստից,

16.1.3. չբաշխված շահույթ: Ընդ որում, վարկային կազմակերպության չբաշխված շահույթը վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում է ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի և հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքների` գումարած բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ, առավելագույնը 150 տոկոսի չափով,

(16.1.3-րդ կետը փոփ. 21.12.10 թիվ 342-Ն, 26.09.19 թիվ 135-Ն որոշումներ)

16.1.4. սույն կանոնակարգի հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեք` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը նվազեցվում են սույն կանոնակարգի հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող այն արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք հետ են գնվել վարկային կազմակերպության կողմից (եթե արդեն իսկ չեն նվազեցվում հիմնական կապիտալից կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն) կամ ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում վարկային կազմակերպությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ որոնք վարկային կազմակերպությունը որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի) հետագայում: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվարկում ներառվում են սույն կանոնակարգի 16.1.1-16.1.3 կետերում նշված տարրերի հանրագումարի և սույն կանոնակարգի 16.2-րդ կետի համաձայն կատարվող պակասեցումների տարբերության առավելագույնը 20 տոկոսի չափով:

(16.1.4-րդ կետը  լրաց. 26.09.19 թիվ 135-Ն որոշում)

16.2. Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.

16.2.1. Վարկային կազմակերպության կողմից տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով: Ընդ որում, սույն պարբերության իմաստով` երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն ստորադաս փոխառությունը, որը տրամադրվել է առնվազն հինգ տարի ժամկետով,

(16.2.1-ին կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն, 26.09.19 թիվ 135-Ն որոշումներ)

16.2.2. վարկային կազմակերպության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի,  փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,

(16.2.2-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.2.3. ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` ոչ նյութական ակտիվներ) և բացառությամբ` վարկային կազմակերպության գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի ու դրանց օգտագործման իրավունքների) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով,

(16.2.3-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն, խմբ. 11.10.19 թիվ 156-Ն որոշումներ)

16.2.4. այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ` ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք` հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով, եթե.

16.2.4.1. ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

16.2.4.2. ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

16.2.4.3. բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը,

(16.2.4-րդ կետը փոփ. 12.08.8 թիվ 239-Ն որոշում)

16.2.5. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով վարկային կազմակերպության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո, իսկ ակտիվը ֆինանսական լիզինգով տրամադրվելու նպատակով ձեռք բերվելու կամ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում` այդ ակտիվը վարկային կազմակերպության սեփականությունը համարվելու (վարձատուի հաշվեկշռում որպես հիմնական միջոց ճանաչվելու) օրվանից մեկ տարի հետո, ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` նյութական ակտիվներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով` հիմքում ընկած նյութական ակտիվը վարկային կազմակերպության գործունեության համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից վեց ամիս հետո,

(16.2.5-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 15.06.04 թիվ 150-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 12.04.11 թիվ 95-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 11.10.19 թիվ 156-Ն որոշումներ)

16.2.6. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների) և այլ հիմնական միջոցների) արժեքի և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում` վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ) արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով` վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և դրա գծով կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով, իսկ օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում` նյութական ակտիվ) արժեքը հավասար է օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում` նյութական ակտիվ) և դրա գծով կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդների հանրագումարին,

(16.2.6-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն, խմբ. 11.10.19 թիվ 156-Ն որոշումներ)

16.2.7. (16.2.7-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2020 թվականից` 11.10.19 թիվ 156-Ն որոշում)

16.2.8. (16.2.8-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2020 թվականից` 11.10.19 թիվ 156-Ն որոշում)

16.2.8.1. (16.2.8.1-ին կետն ուժը կորցրել է 25.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 135-Ն որոշում)

16.2.9. Սույն կանոնակարգի 16.2.4-րդ կետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դեպքում,

1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

3) եթե բոլոր անձանց, այդ թվում` 16.2.4-րդ ենթակետում նշված կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը:

Ընդ որում, նվազեցումները կատարվում են առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով:

(16.2.9-րդ կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

16.3. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

16.3.1. հիմնական միջոցների վերագնահատման պահուստից. ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների վերագնահատման մասով: Սույն կանոնակարգի իմաստով` վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ վարկային կազմակերպությունը և նրա տարածքային ստորաբաժանումները ծավալում են իրենց գործունեությունը,

16.3.2. հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,

16.3.3. այլ պահուստներից,

16.3.4. (16.3.4-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.3.5. Սույն կանոնակարգի հավելված 4-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերից (հիմնական կապիտալի հաշվարկում ընդգրկված մեծությունը գերազանցող գումարի չափով), որոնք լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում են անվանական արժեքով` գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով սույն կետում նշված գումարն ունի առաջնահերթություն, լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ:

(16.3.5-րդ կետը լրաց. 26.09.19 թիվ 135-Ն որոշում)

16.3.6. Վարկային կազմակերպության կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Սույն կանոնակարգի իմաստով (բացառությամբ` սույն կանոնակարգի 16.2.1-րդ կետի 1-ին ենթակետի) երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որը բավարարում է սույն կանոնակարգի 5-րդ հավելվածի բոլոր պայմաններին միաժամանակ: Ընդ որում, վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն` լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ, բացառությամբ արտոնյալ բաժնետոմսերի: Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:

(16.3.6-րդ կետը լրաց. 26.09.19 թիվ 135-Ն որոշում)

16.4. (16.4-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

16.5. (16.5-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

17. Վարկային կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:

18. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է

 

 
Ն1 = 
 
Կընդ    բանաձևով,
ՌԿԱ

 

որտեղ`

___

Կընդ-ը ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),

__

ՌԿԱ-ն` ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):

(18-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

19. Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

20. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը հաշվարկելիս վարկային կազմակերպության ակտիվները (ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում չեն ներառվում սույն կանոնակարգի 16.2-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ակտիվները) ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով: Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.

ՌԿԱ = SUM(i=1,n) [(Աi-Պi)*Ռi]+Գ*ԱՌ

որտեղ`

Աi-հաշվարկում ներառվող վարկային կազմակերպության բոլոր ակտիվներն (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից) ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն են` ըստ ռիսկի կշիռների,

Պi-համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստներն են,

Ռi-համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են,

Գ-ճշգրտման գործակից է, որը հավասար է.

ա. խնայողական միությունների համար` 50,

բ. վարկային միությունների համար` 50/3,

գ. լիզինգային կազմակերպությունների համար` 12.5,

դ. ֆակտորինգային կազմակերպությունների համար` 10,

ե. ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար` 10:

ԱՌ-արտարժութային ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված կարգի համաձայն:

(20-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 12.08.08 թիվ 239-Ն որոշումներ)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 13.05.2004 թվականից` 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

22. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջին օրական հաշվարկը որոշվում է

 

 ___   
Կընդ =
 (Կընդ1+Կընդ2+...+Կընդn)   ,
n

 

 ՌԿԱ (ՌԿԱ1+ՌԿԱ2+...+ՌԿԱՈ)  բանաձևով,
n

 

որտեղ Կընդ-ը և ՌԿԱ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը և ռիսկով կշռված ակտիվներն են ըստ օրերի, n-ը հաշվետու ամսվա օրերի քանակն է:

(22-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

23. Վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.

 

Ակտիվների տեսակները

Ռիսկի կշիռներ (տոկոս)

դրամային ակտիվների համար

արտարժութային ակտիվների համար

1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով, ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով)

0

0

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդներ, վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ

0

0

3. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պահանջներ և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ

0

10

4. Տվյալ վարկային կազմակերպությունում պահվող` Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ

0

0

5. (5-րդ կետն ուժ կորցրել է 30.01.2024 թվականից` 23.01.24 թիվ 20-Ն որոշում)

6. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի նկատմամբ

0

0

7. (7-րդ կետն ուժ կորցրել է 30.01.2024 թվականից` 23.01.24 թիվ 20-Ն որոշում)

8. Ռեպո համաձայնագրեր և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված համապատասխան արժեթղթի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջինիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին

0

0

9. Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված միջոցների, դրանց գծով վճարվելիք տոկոսների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքին մեծությունը

0

0

10. (10-րդ կետն ուժ կորցրել է 30.01.2024 թվականից` 23.01.24 թիվ 20-Ն որոշում)

10.1. Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ

10

-

11. (11-րդ կետն ուժ կորցրել է 30.01.2024 թվականից` 23.01.24 թիվ 20-Ն որոշում)

12. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), ինչպես նաև ճանապարհին գտնվող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով)

20

20

13. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, թղթակցային հաշիվներ հայկական դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ու դրանց գծով հաշվարկված տոկոսներ

20

30

14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների ևկենտրոնական բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1) Ա-1 (Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ(ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100

Ա-1+(Պ-1) Ա-1 (Պ-1) 0Ա-2 (Պ-2) 20Ա-3(Պ-3) 50Բ,Ս,Դ(ՆՊ) 100
Վարկանիշ չունեցող 100

15. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

ԱԱԱ (Աաա1)-ից Ա-(Ա3) 0 ԲԲԲ+(Բբբ1)-ԲԲԲ-(Բաա3) 20 ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3) 50 Բ- (Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100

ԱԱԱ (Աաա1)-ից Ա-(Ա3) 0ԲԲԲ+(Բբբ1)-ԲԲԲ-(Բաա3) 20ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3) 50Բ- (Բ3)-ից ցածր 100
Վարկանիշ չունեցող 100

16. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ (ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100

Ա-1+(Պ-1) 0Ա-2 (Պ-2) 20Ա-3(Պ-3) 50Բ,Ս,Դ (ՆՊ) 100
Վարկանիշ չունեցող 100

17. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ

ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0 Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20 ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50 Բ-(Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100

ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50Բ-(Բ3)-ից ցածր 100Վարկանիշ չունեցող 100

18. (18-րդ կետն ուժ կորցրել է 01.07.2016 թվականից` 15.12.15 թիվ 276-Ն որոշում)

18.1. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից բարձր վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

0%

18.2. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

10%

18.3. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից մեկ վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

20%

30%

18.4. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից երկու վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

50%

75%

19. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ

Ա-1+(Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ (ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100

Ա-1+(Պ-1) 0Ա-2 (Պ-2) 20Ա-3(Պ-3) 50Բ,Ս,Դ (ՆՊ) 100Վարկանիշ չունեցող 100

20. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ

ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0 Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20 ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50 Բ-(Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100

ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50Բ-(Բ3)-ից ցածր 100Վարկանիշ չունեցող 100

21. Վարկային գծերի չօգտագործված մասերի հանրագումար

50

75

22. Վարկային կազմակերպության գործունեության ընթացքում օգտագործվող սեփական շենքեր և շինություններ, օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` շենքեր և շինություններ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ` հաշվեկշռային արժեքով

50

-

23. Հիփոթեքային վարկեր, դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք բավարարում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված 50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին

50

75

24. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ

50

75

25. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ` բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի), որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.
1) փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ` բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի) չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը,
2) փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ` բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված պահանջների) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված պահանջների ընդհանուր պորտֆելի 0.2%-ը:

75

110

26. Պահանջներ Հայաստանի Հանրապետության վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

0

10

27. Դատարանի վճռով սառեցված կամ կալանված միջոցներ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ

100

150

28. Պահանջներ սույն Աղյուսակի 26-րդ կետում չնշված Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

100

150

29. (29-րդ կետն ուժ կորցրել է 30.01.2024 թվականից` 23.01.24 թիվ 20-Ն որոշում)

30. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ (ներառյալ` օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում` հիմնական միջոցներ կամ ոչ նյութական ակտիվներ) ու դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ) հաշվեկշռային արժեքով, բացառությամբ 22-րդ կետում նշված ակտիվների

100

-

31. Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր

100

150

32. Կանոնակարգ 14-ի 16.2.8.0 ենթակետով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում վարկային կազմակերպության հիմնական կապիտալից

150

225

33. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք ընդգրկված չեն 1-32 կետերում

100

150

(23-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն, 30.11.11 թիվ 325-Ն, 15.12.15 թիվ 276-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 11.10.19 թիվ 156-Ն, 29.11.22 թիվ 210-Ն, 23.01.24 թիվ 20-Ն որոշումներ)

 

24. Աղյուսակում ընդգրկված հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները, վարկային գծերի չօգտագործված մասերի հանրագումարը:

(24-րդ կետը փոփ. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

25. Անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները` ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, օպցիոն: Ընդ որում, այդ գործառնությունների կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:

(25-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 01.10.2011 թվականից` 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

27. Սույն կանոնակարգի իմաստով` պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, անավարտ ժամկետային գործառնությունները և դրանց գծով հաշվարկված տոկոսները համարվում են ապահովված, եթե առկա է վերջիններիս ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ (գրավի պայմանագիր, երաշխիք, երաշխավորություն և այլն)` դրանց ամբողջ պայմանագրային ժամկետի համար:

27.1. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են ստանալ 23-րդ կետում սահմանված աղյուսակի 18.1-ից 18.4-րդ կետերով սահմանված ռիսկի կշիռներին համապատասխան ռիսկի կշիռներ` նաև Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ և (կամ) Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղական վարկանիշների առկայության դեպքում:

(27.1-ին կետը լրաց. 15.12.15 թիվ 276-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

28. Սույն կանոնակարգի 23-րդ կետում կետում սահմանված աղյուսակի 14-17-րդ և 19-20-րդ կետերում օգտագործվում են «Ստանդարտ և Փուրզ», իսկ փակագծերում` «Մուդիզ» վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշները և վարկանիշային մեթոդիկան:

(28-րդ կետը փոփ. 21.12.10 թիվ 342-Ն, 15.12.15 թիվ 276-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

29. Վարկային կազմակերպությունները գրանցումից և լիցենզիա ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ հետագայում` տարին մեկ անգամ, ընտրում են վերոնշյալ վարկանիշային կազմակերպություններից մեկը և տեղեկացնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:

30. Վարկային կազմակերպությունները պարտավոր են վերանայել վարկանիշերն ամիսը մեկ անգամ` հիմք ընդունելով վերը նշված վարկանիշային գործակալությունների կողմից հրապարակված վերջին թարմացված տվյալները:

(30-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 13.05.2004 թվականից` 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

32. Օտարերկրյա կառավարությունների և օտարերկրյա բանկերի նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են կառավարությունների և/կամ բանկերի նկատմամբ պահանջների վարկանիշերը` կախված պահանջների ժամկետայնությունից, գործիքների տեսակից և արժույթից:

Ընդ որում, վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի 14-17-րդ և 19-20-րդ տողերի առումով` կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև մեկ տարի (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ` մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

(32-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 21.12.10 թիվ 342-Ն որոշումներ)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 18.12.2022 թվականից` 29.11.22 թիվ 210-Ն որոշում)

34. Վարկային կազմակերպությունների (բացառությամբ` խնայողական միությունների) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

 

Ն3 =   Ռ   բանաձևով,
Կընդ

 

որտեղ`

Ռ-ն վարկային կազմակերպության կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, փոխառուի թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև վարկային կազմակերպության նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների (բացառությամբ վարկային կազմակերպության բանկային հաշիվների), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, բանկերի կողմից տվյալ վարկային կազմակերպության դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված տրամադրված փոխառությունների և կամ երաշխիքների (եթե տվյալ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ վարկային կազմակերպությունը) գումարն է: Ընդ որում, վերոհիշյալ տարրերն իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված կշիռներով,

Կընդ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում և հաշվարկվում է համաձայն 22-րդ կետի:

(34-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

34.1. Խնայողական միությունների մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է 34-րդ կետում ներկայացված բանաձևով, սակայն հաշվարկի մեջ չեն ընդգրկվում փոխառուի հետ փոխկապակցված անձանց տրամադրված բոլոր տեսակի փոխառությունները և վարկային ռիսկ պարունակող այլ տիպի գործիքները:

(34.1-ին կետը լրաց. 16.03.04 թիվ 62-Ն որոշում)

35. Փոխառության տրման պահին իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:

(35-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

36. (36-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

37. (37-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

38. (38-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

39. (39-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

40. (40-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

41. (41-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

42. (42-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

43. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով` ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց (բացառությամբ` արժութային սվոպի) և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի:

(43-րդ կետը փոփ. 16.03.04 թիվ 62-Ն, 30.11.11 թիվ 325-Ն որոշումներ)

43.1. Առաջին խումբ. հատուկ փոխառության իրավունքի (SDR) զամբյուղի մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի, կանադական դոլարի, շվեդական կրոնի, դանիական կրոնի, ավստրալական դոլարի համար:

(43.1-ին կետը փոփ. 29.11.22 թիվ 210-Ն որոշումներ)

43.2. Երկրորդ խումբ. Այլ արտարժույթների համար:

44. (44-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2009 թվականից` 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

45. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (չափերը) (Ն51 և Ն52 նորմատիվներ) սահմանված են սույն կանոնակարգի Գլուխ 5-ով:

(45-րդ կետը լրաց. 28.09.21 թիվ 142-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 5.
ՊԱՀԱՆՋԻ ԵՎ ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(5-րդ գլուխը խմբ. 28.09.21 թիվ 142-Ն որոշում)

 

46. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (Ն51 նորմատիվ) անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով վարկերի դեպքում սահմանվում է 90%:

47. Հաշվետու եռամսյակի ընթացքում տրամադրվող Ն51 նորմատիվի պահանջների չբավարարող անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով վարկերի առավելագույն թույլատրելի ծավալը որոշվում է հետևյալ բանաձևով.

Պշեղում= ՊՆ * 10%, որտեղ

Պշեղում - հաշվետու եռամսյակի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված և Ն51 նորմատիվի պահանջներին չբավարարող, անշարժ գույքով ապահովված վարկերի թույլատրելի ծավալն է` պայմանագրային մայր գումարների հանրագումարը:

ՊՆ - հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպության կողմից տրամադրված անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարների միջինն է, որը հաշվարկվում է` սույն պարբերությամբ սահմանված վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարը հարաբերելով երկուսի: ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերի և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի գումարները:

48. Այն դեպքում, երբ վարկառուն ունի անշարժ գույքով ապահովված գործող արտարժութային վարկ, ապա այդ անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով նոր վարկ տրամադրելիս հաշվարկվում է Ն52 նորմատիվը:

49. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (Ն52 նորմատիվ) անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի դեպքում սահմանվում է 70%:

50. Հաշվետու եռամսյակի ընթացքում տրամադրվող Ն52 նորմատիվի պահանջներին չբավարարող, անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի առավելագույն թույլատրելի ծավալը որոշվում է հետևյալ բանաձևով.

Պշեղում= ՊՆ * 5,1%, որտեղ

Պշեղում – անշարժ գույքով ապահովված հետևյալ վարկերի թույլատրելի ծավալն է` պայմանագրային մայր գումարների հանրագումարը.

1) հաշվետու եռամսյակի ընթացքում արտարժույթով տրամադրված, անշարժ գույքով ապահովված ու Ն52 նորմատիվի պահանջներին չբավարարող վարկեր և (կամ)

2) հաշվետու եռամսյակի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկեր, որոնք ապահովված են գործող արտարժութային վարկի գրավ հանդիսացող անշարժ գույքով և չեն բավարարում Ն52 նորմատիվի պահանջներին:

ՊՆ - հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպության կողմից տրամադրված, անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի, ինչպես նաև գործող արտարժութային վարկի գրավ հանդիսացող անշարժ գույքով ապահովված ՀՀ դրամով տրամադրված վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարների միջինն է, որը հաշվարկվում է` սույն պարբերությամբ սահմանված վարկերի մայր գումարների հանրագումարը հարաբերելով երկուսի: ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերը և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերը:

51. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (չափերը) հաշվարկվում է (են) ֆիզիկական անձանց հետևյալ միջոցներով (այսուհետ` անշարժ գույք) ապահովված վարկեր (այսուհետ` անշարժ գույքով ապահովված վարկ) տրամադրելու դեպքում.

1. անշարժ գույք,

2. հողամասի կառուցապատման իրավունք,

3. կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունք:

52. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը (չափերը) չի (չեն) հաշվարկվում ֆիզիկական անձանց անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկեր և անհատ ձեռնարկատերերին անշարժ գույքով ապահովված վարկեր տրամադրելիս:

53. Ն51 նորմատիվը հաշվարկվում է`

 

ՊԳԱ = Պահանջ/ԳԱ բանաձևով,

 

որտեղ`

Պահանջ – միևնույն անշարժ գույքով (գույքերով) ապահովված վարկերի հանրագումարն է, որը ներառում է այդ անշարժ գույքով (գույքերով) ապահովված`

1) ՀՀ դրամով նոր տրամադրվող վարկի պայմանագրային մայր գումարը և

2) ՀՀ դրամով տրամադրված գործող վարկի (վարկերի) համախառն հաշվեկշռային մնացորդը (մնացորդները) (առկայության դեպքում):

ԳԱ – գրավադրվող անշարժ գույքի (գույքերի) արժեքն է` համաձայն սույն կանոնակարգի 57-59-րդ կետերի:

54. Ն52 նորմատիվը հաշվարկվում է`

 

ՊԳԱ = Պահանջ/ԳԱ բանաձևով,

 

որտեղ`

Պահանջ – միևնույն անշարժ գույքով (գույքերով) ապահովված վարկերի հանրագումարն է, որը ներառում է այդ անշարժ գույքով (գույքերով) ապահովված`

1) նոր տրամադրվող արտարժութային վարկի պայմանագրային մայր գումարը և (կամ)

2) ՀՀ նոր տրամադրվող դրամով վարկի պայմանագրային մայր գումարը` այն դեպքում, երբ վարկառուն ունի այդ անշարժ գույքով ապահովված գործող արտարժութային վարկ և

3) գործող վարկի (վարկերի) (անկախ արժույթից) համախառն հաշվեկշռային մնացորդը (մնացորդները) (առկայության դեպքում):

ԳԱ – գրավադրվող անշարժ գույքի (գույքերի) արժեքն է` համաձայն սույն կանոնակարգի 57-59-րդ կետերի:

55. Ն51, Ն52 նորմատիվը և Ն52 նորմատիվին չբավարարող անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի առավելագույն թույլատրելի ծավալը հաշվարկելիս արտարժութային վարկերը արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ն51, Ն52 նորմատիվի և Ն52 նորմատիվին չբավարարող անշարժ գույքով ապահովված արտարժութային վարկերի առավելագույն թույլատրելի ծավալի հաշվարկման դրությամբ հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:

56. Այն դեպքում, երբ անշարժ գույքով ապահովված վարկը տրամադրվում է մեկից ավելի փուլով, ապա Ն51 և Ն52 նորմատիվներում պահանջը, Պշեղում և ՊՆ մեծությունները հաշվարկելիս հիմք է ընդունվում անշարժ գույքով ապահովված վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը: Այն դեպքում, երբ վարկային կազմակերպությունը չի կարող գնահատել բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը, ապա վարկային կազմակերպությունը Ն51 և Ն52 նորմատիվներում պահանջը, Պշեղում և ՊՆ մեծությունները հաշվարկելիս հիմք է ընդունում անշարժ գույքով ապահովված վարկի յուրաքանչյուր փուլի ժամանակ տրամադրվող պայմանագրային մայր գումարը:

57. Ն51 և Ն52 նորմատիվները հաշվարկելիս.

1) գրավադրվող անշարժ գույքի (բացառությամբ` հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) արժեքը գրավադրվող անշարժ գույքի շուկայական արժեքն է,

2) անշարժ գույքի (բացառությամբ` հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) ձեռքբերման դեպքում անշարժ գույքի շուկայական արժեքից և ձեռքբերման գնից նվազագույնը,

3) հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի ձեռքբերման դեպքում` կառուցապատողից անշարժ գույք գնելու իրավունքի ձեռքբերման գինը:

58. Անշարժ գույքի (գույքերի) շուկայական արժեքը «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատողի կողմից անշարժ գույքի (գույքերի) գնահատված արժեքն է, ընդ որում` գնահատումը պետք է իրականացված լինի վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելուն նախորդող վեց ամսվա ընթացքում:

59. Ն51 և Ն52 նորմատիվները հաշվարկելիս մինչև 10 մլն ՀՀ դրամի (համարժեք արտարժույթի) վարկ տրամադրելու դեպքում գրավադրվող անշարժ գույքի արժեքի գնահատումը կարող է իրականացվել վարկային կազմակերպության կողմից, եթե վարկային կազմակերպությունում գործում է անշարժ գույքի գնահատման համար պատասխանատու առանձին ստորաբաժանում (աշխատակից/աշխատակիցներ), ընդ որում` գնահատումը պետք է իրականացված լինի վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելուն նախորդող վեց ամսվա ընթացքում:

60. Այն դեպքում, երբ անշարժ գույքով ապահովված վարկը տրամադրվում է անշարժ գույքով ապահովված գործող վարկը վերաֆինանսավորելու նպատակով, ապա վերաֆինանսավորվող վարկի մնացորդային մեծությունը Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկին չի մասնակցում:

61. Ն51 և Ն52 նորմատիվները հաշվարկելիս վարկ է համարվում անշարժ գույքի գրավով ապահովված ֆինանսական (վարկ և (կամ) փոխառություն տրամադրող) կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկը և փոխառությունը:

62. Սույն կանոնակարգի 51-րդ կետի իմաստով` անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» համաձայն «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնում ներառված ոլորտներին տրամադրված վարկերն են:

 

ԳԼՈՒԽ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(6-րդ գլուխն ուժը կորցրել է 01.04.2022 թվականից` 28.09.21 թիվ 142-Ն որոշում)

 

Հավելված 2
«Վարկային կազմակերպությունների
գործունեության կարգավորումը,
վարկային կազմակերպությունների
հիմնական տնտեսական նորմատիվները»
կանոնակարգ 14-ի

 

ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:

2. Վարկային կազմակերպությունները տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկվեն արտարժութային ռիսկը` այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

3. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն արտարժութային ռիսկի հաշվարկ.

1) Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծող ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:

2) Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները` հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով:

3) Արտարժութային դիրքը վարկային կազմակերպության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են`

ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

4) Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է`

ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,

բ. թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

5) Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժութային առանձին տեսակներով: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն միջոցները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:

6) Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

7) Ստանդարտ մեթոդաբանության համաձայն, կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկվելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԱՌ = առավելագույն (ԱԱԴ1, ԱԱԴ2, ..., ԱԱԴՆ)

որտեղ`

ԱՌ - ստանդարտ մեթոդաբանության համաձայն հաշվարկված արտարժութային ռիսկն է,

ԱԱԴ1, ԱԱԴ2, ..., ԱԱԴՆ - արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է` ըստ հաշվետու ժամանակաշրջանի օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

8) Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

4. ՎաՌ մեթոդաբանության համաձայն` արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով վարկային կազմակերպությունները պետք է հաշվարկեն 4.1-ից 4.8-րդ կետերով սահմանված մեծությունները օրական պարբերականությամբ.

1) Հաշվարկել վարկային կազմակերպության արտարժութային դիրքերը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` համաձայն սույն հավելվածի 3.1, 3.2 և 3.3-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը` պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան.

 

Դ = (Դ1, Դ2, ...,ԴԱ),

որտեղ`

«Դ» - արտարժույթների դիրքերի բացարձակ մեծություններն են` ըստ արտարժույթների տեսակների,

«Ա» - արտարժույթի տեսակներն են:

2) Ձևավորել այն արտարժույթների` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք պետք է ընդունել Կենտրոնական բանկի հայտարարած` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների հաշվարկային գները:

3) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունները` ըստ օրերի.

 

Ln (Փօ / Փօ-1);

որտեղ`

«Փօ» - տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված փոխարժեքն է` տվյալ օրվանից «Օ» օր առաջ,

«Օ» - արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկն է:

4) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը` 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը: Վերջինս հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևով`

 

ԵԻ = 1/250 * SUM(O=1,250) Ln(ՓԻo/ՓԻo-1)

 

որտեղ`

«ԵԻ» - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,

 

Ln(ՓԻo/ՓԻo-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է` ըստ օրերի:

 

5) Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Կով ԻԺ = 1/250 * SUM(O=1,250) (Ln(ՓԻo/ՓԻo-1)-ԵԻ)(Ln(ՓԻo/ՓԻo-1)-ԵԺ)

 

որտեղ`

 

Կով ԻԺ - «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,

«ԵԻ»,»ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 4.4-րդ կետի համաձայն:

6) ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:

7) Տվյալ օրվա համար վարկային կազմակերպության արտարժութային ՎաՌ-ը (այսուհետև` արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

_____

ՎաՌ = 2.33 \/ Դ*Կով*ԴS

 

որտեղ`

«Դ» - վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի մատրիցան է,

«Կով» - վարկային կազմակերպության արտարժութային կովարիացիոն մատրիցան է,

«ԴՏ»- վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:

8) Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով ՎաՌ մեթոդաբանության համաձայն` արտարժութային ռիսկը հաշվարկում է հետևյալ բանաձևով`

 

Արտարժութային ռիսկը = 3*(առավելագույն (ՎաՌ-10;Գ*1/Ն SUM(Ի=1,Ն) ՎաՌԻ)

 

որտեղ`

«ՎաՌ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է`

«Ն» - հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,

«Ի» - հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,

«Գ» ընդունում է ներքոհիշյալ արժեքները` կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով վարկային կազմակերպության օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:

 

Աղյուսակ 1

 

Գերազանցող օրերի քանակը Գ
4 և 4-ից փոքր 3
5 3.4
6 3.5
7 3.65
8 3.75
9 3.85
10 և ավելի 4

(2-րդ հավելվածը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն որոշում)

 

Հավելված 3
«Վարկային կազմակերպությունների
գործունեության կարգավորումը,
վարկային կազմակերպությունների
հիմնական տնտեսական նորմատիվները»
կանոնակարգ 14-ի

 

50/75 ՏՈԿՈՍ ՌԻՍԿԻ ԿՇՌԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

(3-րդ հավելվածի վերնագիրը փոփ. 21.12.10 թիվ 342-Ն որոշում)

 

Վարկային կազմակերպության կողմից տրամադրված հիփոթեքային վարկը (այսուհետ` վարկ) համարվում է «50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» համապատասխանող, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ`

1. Վարկը տրամադրվել է ֆիզիկական անձին (այսուհետ` վարկառու) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի տան կամ բնակարանի (այսուհետ` գույք) ձեռքբերման կամ վերանորոգման նպատակով և ապահովված է այդ նույն գույքի առաջնային գրավով:

2. Վարկը տրամադրվել է առնվազն տասը տարի ժամկետով` բացառությամբ վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի:

3. Վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրի գործողության ավարտը վարկառուն (համավարկառուն) գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:

i

4. Վարկի տրամադրման պահից առավելագույնը երկու ամիս առաջ գույքը գնահատվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտին» համապատասխան:

5. Վարկի գումարը տրամադրման պահին չի գերազանցում գույքի` գնահատված շուկայական արժեքից կամ ձեռքբերման գնից նվազագույնի յոթանասուն տոկոսը:

6. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) ամսական մեծությունը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ` հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) քառասուն տոկոսը:

7. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) և վարկառուի այլ պարտքերի գծով կանոնավոր մարումների ամսական մեծությունների հանրագումարը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ` հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) հիսուն տոկոսը:

8. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի ցանկացած պահի դրությամբ գույքն ապահովագրված է ոչնչացման, վնասի և փչացման ռիսկերից` նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:

(3-րդ հավելվածը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, փոփ. 21.12.10 թիվ 342-Ն որոշումներ)

 

Հավելված 4
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի նոյեմբերի 5-ի
թիվ 347-Ն որոշման

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Արտոնյալ բաժնետոմսն ընդգրկվում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվարկում, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.

1) այն ամբողջությամբ վճարված է և օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում է կանոնադրական հիմնադրամի «Արտոնյալ բաժնետոմսեր» հաշվում.

2) վարկային կազմակերպության լուծարման դեպքում արտոնյալ բաժնետիրոջ պահանջները (այդ թվում` շահութաբաժինների գծով) ենթակա են բավարարման վարկային կազմակերպության մյուս բոլոր պահանջատերերի պահանջները բավարարվելուց հետո, բացառությամբ սովորական բաժնետերերի պահանջների.

3) ապահովված չէ վարկային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ, ենթակա է բավարարման ավելի շուտ, քան վարկային կազմակերպության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ` վարկային կազմակերպության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ.

4) թողարկված է անժամկետ.

5) արտոնյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինը` ամբողջությամբ կամ մասամբ, ենթակա չէ վճարման, եթե դա կհանգեցնի վարկային կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացմանը, ընդ որում`

ա. շահութաբաժնի լրիվ կամ մասնակի չվճարումը ենթակա չէ կուտակման և վճարման հետագայում,

բ. վարկային կազմակերպության և արտոնյալ բաժնետիրոջ միջև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում վարկային կազմակերպության համար շահութաբաժնի ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունքի տրամադրում արտոնյալ բաժնետիրոջը, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը: Ընդ որում, սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարման` սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի վճարվել արտոնյալ բաժնետոմսին հասանելիք շահութաբաժինը.

6) տվյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինները ենթակա են վճարման միայն վարկային կազմակերպության զուտ շահույթից և (կամ) դրա հաշվին ձևավորված հիմնադրամներից, ընդ որում, շահութաբաժինները վճարվում են միայն դրամական միջոցով.

7) տվյալ բաժնետոմսերի գծով վճարվող շահութաբաժնի չափը չի կարող կախվածության մեջ դրվել վարկային կազմակերպության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ արտոնյալ բաժնետոմսերի գծով նախկինում վճարված շահութաբաժինների փաստացի մեծությունից.

8) վարկային կազմակերպությունն անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ բաժնետոմսերի ձեռքբերումը.

9) առկա չէ համաձայնություն (որոշում, պայմանագիր, համաձայնագիր), որով արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն իրավունք կունենա որևէ սահմանափակում կամ խոչընդոտ նախատեսել վարկային կազմակերպության կողմից լրացուցիչ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի հետագա թողարկման կամ նոր ստորադաս փոխառությունների ներգրավման համար.

10) ցանկացած իրավաբանական փաստաթղթով (բացառությամբ` վարկային կազմակերպության կանոնադրության), որով կարգավորվում են վարկային կազմակերպության և արտոնյալ բաժնետիրոջ միջև արտոնյալ բաժնետոմսի հետ կապված հարաբերությունները, սահմանված է, որ սույն հավելվածով սահմանված պահանջները (պայմանները) փոփոխվելու դեպքում, այդ փոփոխությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի նախնական համաձայնությանը, առանց որի փոփոխությունները պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):

(4-րդ հավելվածը լրաց. 26.09.19 թիվ 135-Ն որոշում)

 

Հավելված 5
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի նոյեմբերի 5-ի
թիվ 347-Ն որոշման

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՍՏՈՐԱԴԱՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Երկարաժամկետ ստորադաս փոխառությունը (այսուհետ նաև` փոխառություն) ընդգրկվում է վարկային կազմակերպության լրացուցիչ կապիտալի հաշվարկում, եթե փոխառությունը (փոխառության պայմանագիրը) բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.

1) Փոխառությունը չի տրամադրվել վարկային կազմակերպության հանդեպ ունեցած որոշակի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

2) Փոխառությունը ներգրավված է Հայաստանի Հանրապետության դրամով կամ առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով:

3) Վարկային կազմակերպության լուծարման դեպքում փոխատուի պահանջները (այդ թվում` տոկոսների գծով) ենթակա են բավարարման վարկային կազմակերպության մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո:

4) Փոխառությունն ապահովված չէ վարկային կազմակերպության և (կամ) վարկային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) փոխատուն տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը ենթակա է բավարարման ավելի շուտ, քան վարկային կազմակերպության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, փոխատուի պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) փոխատուի` վարկային կազմակերպության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ:

5) Փոխառությունը տրամադրվել է առնվազն 5 տարի ժամկետով: Ընդ որում, փոխառության պայմանագրով փոխառության մայր գումարի մարում կարող է նախատեսվել միայն փոխառության գումարի լրիվ մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում, իսկ փոխառության պայմանագրի երկարաձգման դեպքում` երկարաձգված ամբողջական մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում (բացառությամբ` սույն Հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով փոխառության ամբողջ գումարի վաղաժամկետ մարման դեպքերի):

6) Փոխառության պայմանագիրը չի պարունակում այնպիսի դրույթներ (խթաններ), որոնք տնտեսապես կամ այլ կերպ կարող են ստիպել (խթանել) վարկային կազմակերպությանը ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասնակիորեն մարել փոխառության գումարը: Սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետով սահմանված փոխառության` բաժնետոմսերի փոխարկվելու դրույթը չի համարվում սույն ենթակետի իմաստով խթան:

7) Փոխառությունը (մայր գումարը և տոկոսները) ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,

բ. եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրմանը (սույն կանոնակարգի 16.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով),

գ. եթե փոխառությունը ժամկետից շուտ մարվում է վարկային կազմակերպության նախաձեռնությամբ, և եթե պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

գ1. փոխառությունը ժամկետից շուտ մարելու նպատակով վարկային կազմակերպությունը ստացել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը,

գ2. փոխառության ժամկետից շուտ մարման ամսաթվի և փոխառության ստացման ամսաթվի միջև տարբերությունը կազմում է առնվազն 5 օրացուցային տարի:

8) Սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը ստանալու նպատակով վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ստորադաս փոխառությունը վաղաժամկետ մարելու նպատակահարմարությունը և դրա արդյունքում անցանկալի հետևանքներ չառաջանալը հիմնավորող տեղեկատվությունը և (կամ) փաստաթղթերը: Կենտրոնական բանկը փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական համաձայնության տրամադրման կամ մերժման վերաբերյալ, որի մասին ծանուցում է վարկային կազմակերպությանը 30-օրյա ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու և (կամ) վարկային կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ, ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության դեպքում 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը սույն հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը տրամադրում է, եթե`

ա. վարկային կազմակերպությունը փոխարինում է ստորադաս փոխառությունը սույն հավելվածի պահանջներին բավարարող մեկ այլ երկարաժամկետ ստորադաս փոխառությամբ կամ սույն կանոնակարգի 4-րդ հավելվածի պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերով, և այդ փոխարինումը բացասաբար չի անդրադառնա վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վրա, կամ

բ. վարկային կազմակերպությունը հիմնավորում է, որ իր նորմատիվային կապիտալի մակարդակը, առանց սույն կետում նշված ստորադաս փոխառության, բավարար չափով բարձր է, և նոր կապիտալի գործիքով փոխարինելու անհրաժեշտությունը բացակայում է:

9) Պայմանագրի համաձայն` փոխառությունը (մայր գումարը կամ տոկոսները) ենթակա չէ մարման վարկային կազմակերպության կողմից, եթե փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի վարկային կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը: Ընդ որում, վարկային կազմակերպության և փոխատուի միջև որևէ պայմանագրով կամ վարկային կազմակերպության ներքին կամ անհատական իրավական ակտով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում վարկային կազմակերպության համար փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունք տրամադրել փոխատուին, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է վարկային կազմակերպության կողմից թողարկված բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը և (կամ) վարկային կազմակերպության լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող այլ ստորադաս փոխառությունների գծով վճարումների իրականացմանը:

10) Սույն հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված դեպքում փոխառության մայր գումարի և (կամ) տոկոսների մասնակի կամ ամբողջական չվճարումը չի հանդիսանում վարկային կազմակերպության կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում:

11) Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների մեծությունը չի կարող կախվածության մեջ դրվել վարկային կազմակերպության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ փոխառության գծով կատարված մայր գումարի և (կամ) տոկոսների փաստացի վճարումների մակարդակից: Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների չափը չի կարող նվազել այն դեպքում, երբ փոխառության գծով սահմանված վճարումները վարկային կազմակերպությունը կատարում է ամբողջությամբ և ժամանակին:

12) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ փոխատուի համար իրավունք` ժամկետից շուտ պահանջելու փոխառության գումարը միայն այն հիմքով, որ վարկային կազմակերպությունը պատշաճ կերպով չի կատարել այլ պարտավորությունների գծով իր ստանձնած պարտավորությունները:

13) Փոխառությունը չի տրամադրվել այնպիսի իրավաբանական անձի կողմից, որում վարկային կազմակերպությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, և (կամ) վարկային կազմակերպությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ փոխառության ներգրավումը:

14) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ, որ փոխատուն կարող է որևէ կերպ սահմանափակել կամ խոչընդոտել վարկային կազմակերպությանն այլ փոխատուներից նոր փոխառությունների ներգրավման հարցում:

15) Փոխառության գծով վճարվող գումարների վճարման ժամանակացույցը հստակ նշված է փոխառության պայմանագրում:

16) Այն դեպքում, երբ փոխառության գումարը վարկային կազմակերպությանը տրամադրվում է փուլերով (տրանշերով), ապա լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվելու նպատակով յուրաքանչյուր այդպիսի փուլ (տրանշ) պետք է բավարարի սույն հավելվածով սահմանված բոլոր պայմաններին, այդ թվում` յուրաքանչյուր փուլ պետք է տրամադրվի առնվազն 5 տարի ժամկետով:

17) Փոխառության պայմանագրով նախատեսված է, որ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում փոխառությունը մարվում է փոխառության համապատասխան գումարի չափով վարկային կազմակերպության կողմից, իսկ փոխատուն պարտավորվում է մարված փոխառության գումարն անհապաղ ուղղել վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրմանը (այսուհետ` փոխարկում)` սույն կանոնակարգի 16.1-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով: Ընդ որում, սույն ենթակետի իմաստով` փոխառության համապատասխան գումար է համարվում այն գումարը, որը, Կենտրոնական բանկի կարծիքով, անհրաժեշտ է վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար, սակայն ոչ ավելի, քան այն առավելագույն գումարը, որով փոխառությունը սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված իրավիճակն ի հայտ գալուն նախորդող 120 օրվա ընթացքում ներառվել է վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում: Եթե փոխառությունը ներգրավված է առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ապա վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղվող գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից փոխարկման օրվա համար հայտարարված տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

18) Փոխառության պայմանագրով հստակ սահմանվում է այն հարաբերակցությունը, ըստ որի` սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետով սահմանված փոխարկումն իրականացնելու նպատակով փոխառությունը պետք է փոխարկվի հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի:

19) Փոխառության պայմանագրով սահմանվում է, որ փոխառության պայմանագրի փոփոխության և (կամ) լուծելու դեպքում անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, առանց որի պայմանագրի ցանկացած փոփոխությունը և (կամ) լուծումը պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):

2. Սույն կանոնակարգի իմաստով` ֆինանսական վիճակի վատթարացում է համարվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի ի հայտ գալը.

1) ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը նվազում է

ա) 2.5 տոկոսից խնայողական միությունների դեպքում,

բ) 6.5 տոկոսից վարկային միությունների դեպքում,

գ) 8.5 տոկոսից լիզինգային կազմակերպությունների դեպքում,

դ) 10.5 տոկոսից Ֆակտորինգային կազմակերպությունների, ունիվերսալ վարկային կազմակերպությունների և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների դեպքում,

2) Կենտրոնական բանկը գրավոր կերպով տեղեկացնում է վարկային կազմակերպությանն այն մասին, որ կապիտալի գործիքի դուրսգրումը կամ փոխարկումը հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի` անհրաժեշտ է, քանի որ առանց դրա վարկային կազմակերպության մոտ կառաջանան (հնարավոր է, որ առաջանան) օրենքով սահմանված անվճարունակության կամ սնանկության հիմքեր:

3. Այն դեպքերում, երբ փոխառության ներգրավման արդյունքում տվյալ փոխատուից ներգրավված ստորադաս փոխառության արժեքը կգերազանցի վարկային կազմակերպության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 տոկոսը, կամ փոխատուի` վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցած ձայնի իրավունք տվող մասնակցության և վարկային կազմակերպությանը տրամադրած փոխառության հանրագումարը կգերազանցի վարկային կազմակերպության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 տոկոսը, ապա նախքան փոխառության գումարը (կամ դրա մի մասը) վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկելը, փոխատուն պետք է ստանա վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի համաձայն:

(5-րդ հավելվածը լրաց. 26.09.19 թիվ 135-Ն որոշում)

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.11.2002
N 347-Ն
Որոշում