ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 1994 թ. թիվ 198
i
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել սեփականաշնորհման օրինակելի պայմանագրի ձևը (կցվում է):
2. Սահմանել, որ սեփականաշնորհման պայմանագրերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունում:
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ
« » 199 թ.
----------------------------------
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը, որը հետագայում կանվանվի վաճառող, ի դեմս ---------------------------------------------------------,
(լիազորված պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)
որը գործում է -----------------------------------------------------------
(նշել փաստաթուղթը)
հիման վրա մի կողմից և
-------------------------------------------------------------------------
(տվյալներ գնորդի մասին)
որը հետագայում կանվանվի գնորդ, ի դեմս -----------------------------------
(տվյալներ լիազորված անձի մասին)
մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԻՆԸ
1. Սույն պայմանագրում շարադրված պայմաններով վաճառողը վաճառում է, իսկ գնորդը ձեռք է բերում ----------------------------------------------------
-----------------------------------------------------------, որը գտնվում է
(օբյեկտի անվանումը)
---------------------------------------------------------------- հասցեում:
(հասցեն)
2. Գնորդը ձեռք է բերում օբյեկտը` վերջինիս ակտիվներով և պասսիվներով հանդերձ, համաձայն սույն պայմանագրին կցված գույքագրման ցուցակների և գնահատման ակտի, որոնք հանդիսանում են սույն պայմանագրի բաղկացուցիչ մասը:
3. Սեփականաշնորհված օբյեկտին պատկանող նախադպրոցական, առողջապահական, մարզական, մշակութային, լուսավորական, առողջարանային և պրոֆիլակտիկ բուժման օբյեկտներն են`
-------------------------------------------------------------------------
(անվանումը և հասցեն)
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
4. Օբյեկտի հաշվարկված գինը` համաձայն ՀՀ կառավարության « »
---------------------- 199 թ. թիվ --------------- որոշման -------------
(որոշման
---------------------------- կազմել է -----------------------------------
անվանումը) (թվերով և տառերով)
---------------------------- դրամ:
Օբյեկտի վաճառքի գինը « » 199 թ-ին կայացած
------------------------------------
աճուրդում (մրցույթում), արձանագրություն թիվ -------» «------------
---------- 199 թ-ին կազմել է -------------------------------------------
(թվերով և տառերով) դրամ:
III. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Գնորդը պարտավորվում է օբյեկտի արժեքի վճարումը կատարել սույն պայմանագրի II գլխի 4-րդ կետում նշված գումարի չափով:
6. Օբյեկտի արժեքի վճարումը կատարվում է հետևյալ կարգով`
1-ին վճարումը կատարվել է -------------------------------------- դրամ
« » 199 թ.
----------------------------
2-րդ վճարումը` -------------------------------------------------------
դրամ, մինչև « » 199 թ.
---------------------------
3-րդ վճարումը` -------------------------------------------------------
դրամ, մինչև « » 199 թ.
---------------------------
4-րդ վճարումը` -------------------------------------------------------
դրամ, մինչև « » 199 թ.
---------------------------
5-րդ վճարումը` -------------------------------------------------------
դրամ, մինչև « » 199 թ.:
---------------------------
7. Գնորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ մուծել տարաժամկետ վճարումների գումարն ամբողջությամբ:
8. Տարաժամկետ վճարումները կատարվում են հաշվի առնելով տվյալ հերթական վճարման պահին ընդունված սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը և բանկային միջին դեպոզիտի տոկոսադրույքի մեծությունը:
9. Վճարումներն իրականացվում են վաճառողի կողմից գնորդին տրված տեղեկանքի հիման վրա -----------------------------------------------------
(բանկի անվանումը)
----------------------------- թիվ ----------------------------- հաշվին:
10. Վճարումը համարվում է կատարված ` գնորդի կողմից վաճառողին վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:
IY. ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Գնորդը դառնում է -------------------------------------------------
(օբյեկտի անվանումը)
գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների և պարտավորությունների իրավահաջորդը, սույն պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
12. Գնորդը պարտավորվում է`
ա) մինչև « » 199 թ. պահպանել օբյեկտի
-------------------------------
արտադրության (ծառայության) պրոֆիլը.
բ) մինչև « » 199 թ. չփոփոխել օբյեկտում
-------------------------------
աշխատողների նվազագույն քանակը (------------ մարդ).
գ) գնորդը պարտավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի հետ 3 ամսվա ընթացքում կնքել կոլեկտիվ պայմանագիր.
դ) գնորդը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նոր աշխատանքային պայմանագրեր: Մինչև նոր պայմանագրերի կնքումը գործում են նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերը.
ե) -------------------------------------------------------------------
զ) -------------------------------------------------------------------
է) -------------------------------------------------------------------
13. Գնորդը պարտավորվում է պահպանել -----------------------------------
(օբյեկտի անվանումը)
պատկանող սույն պայմանագրի II գլխի 3-րդ կետում թվարկած օբյեկտների ուղղվածությունը:
14. Վաճառողը պարտավորվում է ապահովել օբյեկտի ընդունում-հանձնումը
գնորդին ոչ ուշ, քան « » 199 թ.:
------------------------------
Y. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
15. Օբյեկտի սեփականության իրավունքը գնորդին փոխանցվում է սույն պայմանագրի կնքման պահից:
16. Սույն պայմանագրի գործողության ընթացքում գնորդի կողմից օբյեկտի օտարման դեպքում նոր սեփականատերը հանդիսանում է տվյալ օբյեկտի իրավահաջորդը: Այդ դեպքում գնորդը վաճառողին է ներկայացնում նոր սեփականատիրոջ պարտավորագիրը սույն պայմանագրի 12-րդ կետի պայմանների պահպանման մասին:
YI. ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
17. Վճարումների ժամկետների խախտման դեպքում չվճարված յուրաքանչյուր օրվա համար գնորդը վճարում է տույժ չվճարված գումարի 2 տոկոսի չափով:
18. Օբյեկտի արժեքի վճարումից հրաժարվելու դեպքում սույն պայմանագիրը անվավեր է ճանաչվում օրենքով սահմանված կարգով, իսկ նախորդ վճարումների հետ վերադարձնելը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Վճարումներից հրաժարվել է համարվում, երբ գնորդը գրավոր հայտնում է այդ մասին վաճառողին կամ հերթական վճարումը չի կատարում սահմանված ժամկետից 30 օրվա ընթացքում:
19. Սույն պայմանագրի 12-րդ կետով սահմանված պայմանների խախտման դեպքում վաճառողը հայց է ներկայացնում դատարան (պետական արբիտրաժ) սույն պայմանագիրն անվավեր ճանաչելու համար, այդ մասին ----- օր առաջ գրավոր զգուշացնելով գնորդին: Օբյեկտի համար կատարված մուծումների հետ վերադարձնելը կարգավորվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
20. Վաճառողի կողմից սույն պայմանագրի 14-րդ կետում նշված ժամկետները ուշացնելու դեպքում վերջինս յուրաքանչյուր ուշացած օրվա համար վճարում է տույժ` գնորդի կողմից վճարված գումարի 0,5 տոկոսի չափով:
21. Վաճառողի կողմից սույն պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև վերջինիս մեղքով պայմանագիրն անվավեր ճանաչելու դեպքում վաճառողը կրում է պատասխանատվություն (այդ թվում գնորդի կրած վնասների և բացթողված օգուտների դրամական փոխհատուցում), համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
YII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
22. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից այն ստորագրելու պահից:
23. Պայմանագրի կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
24. Պայմանագիրը կարող է անվավեր ճանաչվել համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի:
25. Պայմանագիրը կազմվում է հայերեն 2 օրինակից, որից մեկը մնում է վաճառողի, մյուսը` գնորդի մոտ:
ՎԱՃԱՌՈՂ` ԳՆՈՐԴ`
Պետական ունեցվածքի հաշվառման ----------------------------------
և ապապետականացման վարչություն (ձեռնարկության անվանումը)
-----------------------------------
(բանկի հաշիվը)
------------------------------- ----------------------------------
(լիազորված պաշտոնատար անձի (լիազորված անձի անունը, հայրանունը,
անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային
ազգանունը)
----------------------------------
տվյալները, հասցեն)
-------------------------------- ----------------------------------
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Կ.Տ. Կ.Տ.
« » 199 թ. « » 199 թ.
--------------------------------- --------------------------------