Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ « ...

 

 

040.0154.250216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2016 թվականի N 154-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:

2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված ֆինանսական միջոցներից`

1) 75,882.3 հազ. դրամը (այդ թվում` 2,852,7 հազ. դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 71,318.0 հազ. դրամ` շինվերանորոգման աշխատանքների (1,283.7 հազ. դրամ` տեխնիկական հսկողության, 427.9 հազ. դրամ` հեղինակային հսկողության) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) 113,616,0 հազ. դրամը «Այ Բի Էմ» Կուրամ համակարգի ներդրման լուծումների փուլի անցկացման աշխատանքների ձեռքբերման նպատակով, դրամաշնորհի ձևով, պայմանագրի հիման վրա տրամադրել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին.

3) 143,440.2 հազ. դրամը (ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացման համար նախատեսվող միջոցառումների համար) դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(3-րդ կետը փոփ. 01.12.16 թիվ 1254-Ն որոշում)

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման 3-րդ կետով նախատեսված դրամաշնորհների տրամադրման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը.

2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված միջոցների հաշվին «Այ Բի Էմ» Կուրամ համակարգի ներդրման լուծումների փուլի անցկացման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Այ Բի Էմ Արևելյան Եվրոպա և Ասիա» ընկերությունից` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հաստատած գնումների կատարման կարգով:

(4-րդ կետը փոփ. 01.12.16 թիվ 1254-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 18-ի

N 154-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.________________________________________.

|                        |Ցուցանիշների   |

|                        |փոփոխությունը  |

|                        |(գումարների    |

|                        |ավելացումները  |

|                        |նշված են դրական|

|                        |նշանով)        |

|________________________|_______________|

|Եկամուտների գծով        |   332,938.5   |

|________________________|_______________|

|Ծախսերի գծով            |   332,938.5   |

|________________________|_______________|

|Դեֆիցիտը (պակասուրդը)   |      0.0      |

.________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 18-ի

N 154-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի եկամուտներ   |Ցուցանիշների փոփոխությունը (գումարների |

|                             |ավելացումները նշված են դրական նշանով)  |

|                             |_______________________________________|

|                             |առաջին   |առաջին   |ինն ամիս |տարի     |

|                             |եռամսյակ |կիսամյակ |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                     |130,812.7|198,187.9|265,563.1|332,938.5|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Պաշտոնական դրամաշնորհներ     |130,812.7|198,187.9|265,563.1|332,938.5|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 18-ի

N 154-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի    |

|ա |ու|ա |գործառական          |ավելացումները նշված են դրական նշանով)  |

|ժ |մ |ս |դասակարգման         |_______________________________________|

|ի |բ |ը |բաժինների, խմբերի   |առաջին   |առաջին   |ինն ամիս |տարի     |

|ն |ը |  |և  դասերի           |եռամսյակ |կիսամյակ |         |         |

|ը |  |  |անվանումները        |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ    |130,812.7|198,187.9|265,563.1|332,938.5|

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|10|  |  |Սոցիալական          |130,812.7|198,187.9|265,563.1|332,938.5|

|  |  |  |պաշտպանություն      |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |09|  |Սոցիալական          |130,812.7|198,187.9|265,563.1|332,938.5|

|  |  |  |պաշտպանություն (այլ |         |         |         |         |

|  |  |  |դասերին չպատկանող)  |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`          |         |         |         |         |

|__|__|__|____________________|_________|_________|_________|_________|

|  |  |02|Սոցիալական          |130,812.7|198,187.9|265,563.1|332,938.5|

|  |  |  |պաշտպանությանը      |         |         |         |         |

|  |  |  |տրամադրվող օժանդակ  |         |         |         |         |

|  |  |  |ծառայություններ (այլ|         |         |         |         |

|  |  |  |դասերին չպատկանող)  |         |         |         |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 18-ի

N 154-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի          |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի    |

|տնտեսագիտական դասակարգման    |ավելացումները նշված են դրական նշանով)  |

|հոդվածների անվանումները      |_______________________________________|

|                             |առաջին   |առաջին   |ինն ամիս |տարի     |

|                             |եռամսյակ |կիսամյակ |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ             |130,812.7|198,187.9|265,563.1|332,938.5|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ               |130,812.7|198,187.9|265,563.1|332,938.5|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                |130,812.7|198,187.9|265,563.1|332,938.5|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Ընթացիկ դրամաշնորհներ պետական|127,960.0|170,991.9|214,023.7|257,056.2|

|հատվածի այլ մակարդակներին    |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Ընթացիկ դրամաշնորհներ      |14,344.0 |57,375.9 |100,407.7|143,440.2|

|պետական և  համայնքային ոչ    |         |         |         |         |

|առևտրային                    |         |         |         |         |

|կազմակերպություններին        |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Այլ ընթացիկ դրամաշնորհներ  |113,616.0|113,616.0|113,616.0|113,616.0|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Կապիտալ դրամաշնորհներ պետական|2,852.7  |27,196.0 |51,539.4 |75,882.3 |

|հատվածի այլ մակարդակներին    |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Կապիտալ դրամաշնորհներ      |2,852.7  |27,196.0 |51,539.4 |75,882.3 |

|պետական և  համայնքային ոչ    |         |         |         |         |

|առևտրային                    |         |         |         |         |

|կազմակերպություններին        |         |         |         |         |

._____________________________________________________________________.

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - MN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում

 

(5-րդ հավելվածը փոփ. 29.12.16 թիվ 1396-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.2016
N 154-Ն
Որոշում