Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 130 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2022 թվականի N 1672-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

|______|______________|___________________________________________________|

|Հ/Հ   |ԱՏԳԱԱ         |ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ      |

|ը/կ   |ԾԱԾԿԱԳԻՐ      |                   ՆԿԱՐԱԳԻՐԸ                       |

|______|______________|___________________________________________________|

|ՌՆ 20.|9013 80       |Կրիոգենային և  «գերհաղորդիչ» սարքավորում, ինչպես   |

|      |8540 20       |նշված է ստորև,  և  հատուկ դրանց համար նախագծված    |

|      |8540 99 000 0 |բաղադրամասեր և  հավելյալ հարմարանքներ.             |

|      |8802 60       |a. Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են կամ   |

|      |              |փոփոխված այնպիսի վերգետնյա, ծովային, օդային կամ    |

|      |              |տիեզերական կիրառման ռազմական փոխադրամիջոցների վրա  |

|      |              |տեղադրելու նպատակով, որոնք կարող են գործել շարժման |

|      |              |ընթացքում և  արտադրել կամ պահպանել 103 K           |

|      |              |(-170 oC)-ից ցածր ջերմաստիճան:                     |

|      |              |Նկարագիր. ՌՆ20.a. կետը ներառում է շարժական         |

|      |              |համակարգերը, որոնք ներառում են կամ կիրառում        |

|      |              |հավելյալ հարմարանքներ կամ բաղադրամասեր, որոնք      |

|      |              |արտադրված են ոչ մետաղական կամ ոչ էլեկտրական        |

|      |              |հաղորդիչ նյութերից, ինչպես օրինակ պլաստիկներից կամ |

|      |              |էպոքսիդով հարստացված նյութերից:                    |

|      |              |b. «Գերհաղորդիչ» էլեկտրական սարքավորումը (պտտվող   |

|      |              |մեքենաները կամ տրանսֆորմատորները), որոնք հատուկ    |

|      |              |նախագծված են կամ փոփոխված վերգետնյա, ծովային,      |

|      |              |օդային կամ տիեզերական կիրառման ռազմական            |

|      |              |փոխադրամիջոցների վրա տեղադրելու նպատակով և  կարող  |

|      |              |են գործել շարժման մեջ:                             |

|      |              |Նկարագիր. ՌՆ20.b. կետը չի վերաբերում ուղիղ հոսանքով|

|      |              |հիբրիդ հոմոբևեռային  գեներատորներին, որոնք ունեն   |

|      |              |միաբևեռային  նորմալ ձողեր, որոնք պտտվում են        |

|      |              |գերհաղորդիչ կոճերի միջոցով ստեղծված մագնիսական     |

|      |              |դաշտում, պայմանով, եթե այդ կոճերը միակ գերհաղորդիչ |

|      |              |բաղադրամասն են գեներատորի մեջ:                     |

|______|______________|___________________________________________________|

|ՌՆ 21.|              |«Ծրագրային ապահովում», ինչպես նշված է ստորև.       |

|      |              |a. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ |

|      |              |փոփոխված է հետևյալ  բնութագրերից որևէ  մեկի համար` |

|      |              |1. այնպիսի սարքավորումներ «մշակելու», «արտադրելու»,|

|      |              |«օգտագործելու» կամ «պահպանելու» համար, որոնք նշված |

|      |              |են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում,       |

|      |              |2. այնպիսի նյութեր «մշակելու» կամ «արտադրելու»     |

|      |              |համար, որոնք հատկանշված են Ռազմական նշանակության   |

|      |              |արտադրանքի ցանկում, կամ                            |

|      |              |3. այնպիսի «ծրագրային ապահովում» «մշակելու»,       |

|      |              |«արտադրելու» «օգտագործելու» կամ «պահպանելու» համար,|

|      |              |որը նշված է Ռազմական նշանակության արտադրանքի       |

|      |              |ցանկում:                                           |

|      |              |b. Յուրահատուկ «ծրագրային ապահովում», որը          |

|      |              |հատկանշված չէ ՌՆ21. կետում, ինչպես նշված է ստորև.  |

|      |              |1. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է   |

|      |              |ռազմական նշանակության օգտագործման համար և  հատուկ  |

|      |              |նախագծված է ռազմական զենքի համակարգերը             |

|      |              |մոդելավորելու, սիմուլացնելու կամ գնահատելու համար, |

|      |              |2. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է   |

|      |              |ռազմական նշանակության օգտագործման համար և  հատուկ  |

|      |              |նախագծված է ռազմական գործառնական սցենարները        |

|      |              |մոդելավորելու, սիմուլացնելու կամ գնահատելու համար, |

|      |              |3. «Ծրագրային ապահովում» ավանդական, քիմիական կամ   |

|      |              |կենսաբանական զենքերի ազդեցությունները որոշելու     |

|      |              |համար,                                             |

|      |              |4. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է   |

|      |              |ռազմական նշանակության օգտագործման համար և  հատուկ  |

|      |              |նախագծված է Հրաման, Հաղորդակցություն,              |

|      |              |Վերահսկողություն և  Հետախուզություն (C3I) կամ      |

|      |              |Հրաման, Հաղորդակցություն, Վերահսկողություն,        |

|      |              |Համակարգիչ և  Հետախուզություն (C4I) ծրագրերի համար,|

|      |              |5. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ |

|      |              |փոփոխված է ռազմական կիբեր հարձակողական             |

|      |              |գործողությունների անցկացման համար:                 |

|      |              |Նկարագիր 1. ՌՆ21.b.5. կետը ներառում է «ծրագրային   |

|      |              |ապահովում», որը նախագծված է Ռազմական նշանակության  |

|      |              |արտադրանքի ցանկում նշված համակարգերը,              |

|      |              |սարքավորումները կամ «ծրագրային ապահովումը», և      |

|      |              |դրանց կիբեր հետախուզությունը, կիբեր ղեկավարումը և  |

|      |              |կառավարման ծրագրերը ոչնչացնելու, վնասելու,         |

|      |              |վատթարացնելու կամ խափանելու համար:                 |

|      |              |Նկարագիր 2. ՌՆ21.b.5. կետը չի վերաբերում           |

|      |              |«խոցելիության բացահայտմանը» կամ «կիբեր միջադեպերի  |

|      |              |արձագանքմանը», սահմանափակվում է ոչ ռազմական        |

|      |              |պաշտպանական կիբեր անվտանգությանը պատրաստակամությամբ|

|      |              |կամ արձագանքմամբ:                                  |

|      |              |c. «Ծրագրային ապահովում», որը հատկանշված չէ        |

|      |              |ՌՆ21.a., կամ ՌՆ21.b.  կետերում հատուկ նախագծված են |

|      |              |կամ փոփոխված աշխատեցնելու այն սարքավորումները,     |

|      |              |որոնք հատկանշված չեն Ռազմական նշանակության         |

|      |              |արտադրանքի ցանկում այն ռազմական ֆունկցիաները       |

|      |              |կատարող սարքավորումների համար, որոնք հատկանշված են |

|      |              |Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:          |

|      |              |Հատուկ նկարագիր. Տե՛ս ՌՆ21.c. կետով հատկանշված     |

|      |              |տեղադրված «ծրագրային ապահովմամբ» ընդհանուր         |

|      |              |նպատակների համար «թվային համակարգիչների» համար     |

|      |              |Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված|

|      |              |համակարգերը, սարքավորումները կամ բաղադրամասերը:    |

|______|______________|___________________________________________________|

|ՌՆ 22.|              |«Տեխնոլոգիա», ինչպես նշված է ստորև.                |

|      |              |a. ՌՆ22.b ենթակետում չնշված «Տեխնոլոգիա», որը      |

|      |              |«պահանջվում» է Ռազմական նշանակության արտադրանքի    |

|      |              |ցանկում նշված առարկաների «զարգացման»,              |

|      |              |«արտադրության», «օգտագործման», «տեղադրման»,        |

|      |              |«պահպանման (ստուգման)», «վերանորոգման», «ընդհանուր |

|      |              |զննման» կամ «թարմացման» համար:                     |

|      |              |b. «Տեխնոլոգիա», ինչպես նշված է ստորև.             |

|      |              |1. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» այն առարկաների |

|      |              |բաղադրամասերի նախագծման, հավաքման, գործողության,   |

|      |              |պահպանման և  վերանորոգման, դրանցում վերջնական      |

|      |              |արտադրանքի տեղադրման համար, որոնք հատկանշված են    |

|      |              |Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում, եթե      |

|      |              |նույնիսկ նման արտադրանքի տեղադրումների             |

|      |              |բաղադրամասերը հատկանշված չեն:                      |

|      |              |2. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» փոքր զինամթերքի|

|      |              |«մշակման» և  «արտադրության» համար, նույնիսկ եթե    |

|      |              |սովորաբար արտադրում է հնաոճ փոքր զենքերի           |

|      |              |վերարտադրանքներ:                                   |

|      |              |3. Չի օգտագործվում 2013 թվականից:                  |

|      |              |Հատուկ նկարագիր. Նախկինում ՌՆ22.b.3. կետով         |

|      |              |հատկանշված «Տեխնոլոգիայի» համար տե՛ս ՌՆ22.a կետը:  |

|      |              |4. Չի օգտագործվում 2013 թվականից:                  |

|      |              |Հատուկ նկարագիր. Նախկինում ՌՆ22.b.4. կետով         |

|      |              |հատկանշված «Տեխնոլոգիայի» համար տե՛ս ՌՆ22.a կետը:  |

|      |              |5. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» բացառապես      |

|      |              |ռազմական փոխադրական հիմնանյութերի կամ ռազմական     |

|      |              |նյութերի մեջ «բիոկատալիստներ» տեղադրելու համար,    |

|      |              |որոնք հատկանշված են ՌՆ 7.i.1. կետում:              |

|      |              |Նկարագիր 1.»Տեխնոլոգիան», որը «պահանջվում է»       |

|      |              |Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում նշված     |

|      |              |առարկաների «զարգացման», «արտադրության»,            |

|      |              |«օգտագործման», «տեղադրման», «պահպանման (ստուգման)»,|

|      |              |«վերանորոգման», «ընդհանուր զննման» կամ «թարմացման» |

|      |              |համար, մնում է վերահսկողության տակ, եթե նույնիսկ   |

|      |              |կիրառելի է ցանկացած ուրիշ առարկայի նկատմամբ, որը   |

|      |              |նշված չէ Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում: |

|      |              |Նկարագիր 2. ՌՆ22. կետը չի վերաբերում.              |

|      |              |a. Այն «տեխնոլոգիային», որը նվազագույն անհրաժեշտ է |

|      |              |այն առարկաների տեղադրման, գործարկման կամ           |

|      |              |շահագործման (ստուգման) ու վերանորոգման համար, որոնք|

|      |              |չեն վերահսկվում կամ, որոնց արտահանումը լիազորված է |

|      |              |եղել:                                              |

|      |              |b. Այն «տեխնոլոգիային», որը «մատչելի է հանրային    |

|      |              |օգտագործման համար», «հիմնական գիտական              |

|      |              |հետազոտությունների համար» կամ ունեն պատենտային     |

|      |              |կիրառումների համար նվազագույն անհրաժեշտ տեղեկույթ: |

|      |              |c. Այն «տեխնոլոգիային», որը վերաբերում է           |

|      |              |քաղաքացիական փոխադրող միջոցների շարունակական ներքին|

|      |              |այրման համար անհրաժեշտ մագնիսական ինդուկցիային:    |

._________________________________________________________________________.

«.

 

3) որոշման N 2 հավելվածում`

ա. 6.դ կետը «հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում` գրանցման համարը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը)» բառերով,

բ. 16-րդ կետը «ռազմական նշանակության արտադրանքի ցանկը» բառերից հետո լրացնել «, հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը» բառերով.

4) որոշման N 3 հավելվածում`

ա. 6.դ կետը «հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում` գրանցման համարը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը)» բառերով,

բ. 16-րդ կետը «ռազմական նշանակության արտադրանքի ցանկը» բառերից հետո լրացնել «, հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը» բառերով.

5) որոշման N 4 հավելվածում`

ա. 6.դ կետը «հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում` գրանցման համարը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը)» բառերով,

բ. 16-րդ կետը «, վերջնական օգտագործման նպատակի մասին» բառերից հետո լրացնել «հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.10.2022
N 1672-Ն
Որոշում