Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 43

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. հոկտեմբերի 25-ի

նիստի

N 43 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ` համակարգ) տեղեկատվության և ենթակառուցվածքների ամբողջություն է, որն ապահովում է հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ բժշկական տեղեկատվության հավաքագրումը, արխիվացումը և օգտագործումը առողջապահության ոլորտի մասնագետների կողմից էլեկտրոնային միջավայրում:

2. Համակարգի ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում առողջապահության բնագավառում անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը, որն ապահովելու է հանրապետության յուրաքանչյուր բնակչի վերաբերյալ լիարժեք բժշկական տեղեկատվություն` միասնական և ամբողջական ձևաչափով:

3. Համակարգի միջոցով հավաքագրված էլեկտրոնային տեղեկատվությունը կարող է կիրառվել տարբեր նպատակներով, մասնավորապես` անձի վերաբերյալ բժշկական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելիս, ուսումնասիրությունների, վերլուծությունների նպատակով և այլն:

 

II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

4. Բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձանց վերաբերյալ բժշկական ցանկացած տեղեկատվություն մուտքագրվում է միասնական տեղեկատվական շտեմարան` բժշկական հաստատության համապատասխան մասնագետի կողմից, ինչը բացառում է թղթային տեղեկատվության պահպանումը և հետագա արխիվացումը:

5. Համակարգի գործունեությունը կազմակերպվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.

1) համակարգում ներառվող տեղեկատվությունը անձնավորված է, ընդ որում անձի նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային նույնականացման քարտերի միջոցով,

2) տվյալների շտեմարանը միասնական է համակարգի բոլոր մասնակիցների համար, այսինքն` յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է համակարգ ընդամենը մեկ անգամ,

3) տեղեկատվությունը ցանկացած պահի հասանելի է համակարգի բոլոր իրավասու մասնակիցներին,

4) տեղեկատվությունը գաղտնի է և պաշտպանված:

6. Համակարգի առանցքային նշանակություն ունեցող բաղադրիչը հանդիսանում է քաղաքացիների անհատական բժշկական պատմությունը, որը համակարգում պահվելու է անհատական էլեկտրոնային բժշկական հաշվետվության տեսքով:

7. Համակարգի մասնակից կարող է դառնալ Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած բժշկական հաստատություն, ինչպես նաև բժշկական ապահովագրության ծառայություն մատուցող ապահովագրական ընկերությունները: Համակարգին մասնակցությունը պարտադիր է, եթե բժշկական հաստատությունը բնակչությանը մատուցում է բժշկական օգնություն և սպասարկում պետական պատվերի շրջանակում: Համակարգի մասնակիցների ֆինանսավորումը պետական պատվերի շրջանակում կատարվելու է միայն միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում բժշկական հաստատության կողմից մուտքագրված տեղեկատվության հիման վրա:

8. Համակարգի բոլոր մասնակիցները պետք է ապահովված լինեն տեղեկատվական միասնական համակարգին միացված և տեխնիկական բավարար հատկանիշներ ունեցող համակարգիչներով, որոնց ձեռքբերումը և տեղադրումը իրականացվելու է մասնակիցների կողմից:

9. Համակարգի տեղեկատվությունը պահվում է կենտրոնացված տվյալների շտեմարանում, որից հնարավորություն ունեն օգտվել համակարգի բոլոր մասնակիցները` իրենց իրավասությունների շրջանակում:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը կինտեգրվի օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնի հետ համատեղ:

11. Մուտքը համակարգ կիրականացվի հավաստագրման կենտրոնի և նույնականացման քարտերի միջոցով: Նույնականացման քարտերի օգտագործման նպատակով համապատասխան հաստատությունները պետք է հագեցած լինեն քարտային տերմինալներով: Նույնականացումը հնարավոր է ապահովել նաև բջջային հեռախոսների միջոցով:

 

III. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

12. Համակարգի ներդրման առաջնահերթ քայլերից է Էլեկտրոնային բժշկական շտեմարանի (այսուհետ` ԷԲՇ) ստեղծումն ու գործարկումը:

13. ԷԲՇ-ն հիվանդի բուժման ընթացքի վերաբերյալ բժշկական լիարժեք տեղեկատվության գրանցման և պահպանման էլեկտրոնային համակարգ է:

14. ԷԲՇ-ում թվային տեսքով պահվում են անձի առողջական վիճակի, հիվանդության պատմության, բժշկական հետազոտությունների արդյունքների, դեղերի նշանակումների և դրանց ազդեցության, հոսպիտալացման/դուրսգրման մասին տեղեկություններ, որոնք գրանցվում են բժշկական հաստատությունում հիվանդի բուժման ընթացքում:

15. ԷԲՇ-ի հիմնական ֆունկցիաները և դրանց նկարագրությունը հետևյալն են.

 

._____________________________________________________________________.

|  Հիմնական ֆունկցիաներ    |          Նկարագրություն                  |

|__________________________|__________________________________________|

|1. Բուժման տվյալների ԷԲՇ  |1) Հոսպիտալացման վերաբերյալ գրառումներ    |

|                          |2) Նախնական ամբուլատոր բուժման վերաբերյալ |

|                          |գրառումներ                                |

|                          |3) Բժշկական հսկողության տակ գտնվելու      |

|                          |վերաբերյալ գրառումներ                     |

|                          |4) Առողջական խնդիրների նկարագրություն     |

|                          |5) Բուժման առաջընթացի վերաբերյալ          |

|                          |գրառումներ                                |

|                          |6) Վիրահատությունների/անզգայացման         |

|                          |վերաբերյալ գրառումներ                     |

|                          |7) Դուրսգրման վերաբերյալ ամփոփիչ տվյալներ |

|                          |8) Խորհրդատվությունների վերաբերյալ        |

|                          |գրառումներ                                |

|                          |9) Հատուկ բուժման վերաբերյալ գրառումներ և |

|                          |այլն                                      |

|__________________________|__________________________________________|

|2. Բուժքույրական տվյալների|1) Պատվերի կատարմանն առնչվող գրառումներ   |

|ԷԲՇ                       |                                          |

|__________________________|__________________________________________|

|3. Բժշկական               |1) Լաբորատոր հետազոտությունների           |

|հետազոտությունների        |արդյունքներ (տեքստային տեսքով), ընթերցման |

|աջակցման գրառումներ       |համար նախատեսված գրառումների կառավարում   |

|__________________________|__________________________________________|

|4. Այլ բժշկական ձևեր      |1) Տարատեսակ փաստաթղթերի, օրինակ`         |

|                          |վիրահատության համաձայնության ձևաթերթերի   |

|                          |կառավարում                                |

|__________________________|__________________________________________|

|5. Փնտրման ֆունկցիա       |1) ԷԲՇ-ում տվյալների փնտրում, օրինակ`     |

|                          |լաբորատոր արդյունքների վերծանում          |

|__________________________|__________________________________________|

|6. Փաստաթղթավորման        |1) Ձևանմուշների  ստեղծում և               |

|ֆունկցիա                  |փաստաթղթավորում                           |

._____________________________________________________________________.

 

16. Սկզբնական շրջանում 15-րդ կետով նախատեսված ֆունկցիաների ապահովման համար կստեղծվի ինտերնետ պորտալ, որը հնարավորություն է տալիս համակարգի մասնակիցներին մուտք գործել համակարգ և իրենց տրված իրավասությունների սահմաններում տեսնել համակարգում գրանցված տեղեկատվությունը (հիվանդություններ և բուժումներ, դեղաբանական տեղեկատվություն, անձնական բժշկական քարտ, բժշկական հաստատությունների տվյալներ, բժշկական գրականություն, վիճակագրություն և այլն), ինչպես նաև օգտվել առաջարկվող այլ ծառայություններից:

17. Ստորև բերվում է համակարգի բաղադրիչների և օգտվողների միջև փոխհարաբերությունների գրաֆիկական պատկերը.

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - գրաֆիկական պատկերը չի բերվում

 

18. Համակարգի կարևորագույն բաղադրիչներից է լինելու «Էլեկտրոնային դեղատոմսեր» ենթահամակարգը, որը միտված է փոխարինելու թղթե դեղատոմսերը:

19. Համակարգում դեղատոմսը բժշկի կողմից մուտքագրվելուց հետո հիվանդը կարող է այցելել յուրաքանչյուր դեղատուն, որտեղ դեղատան աշխատակիցը արտածում է էլեկտրոնային դեղատոմսը և տրամադրում դեղը:

20. Էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղի վաճառքի մասին տեղեկատվությունը արտացոլվելու է համակարգում:

21. Սկզբնական փուլում նաև ներդրվելու է «Բժշկական որոշումների կայացման աջակցություն» ենթահամակարգ, որը նախատեսված է ախտորոշման և բուժման գործընթացում մասնագետներին օժանդակելու համար` էլեկտրոնային տեղեկատուների, նախադեպային և ձևավորված փորձագիտական տվյալների հիման վրա:

 

IV. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՎՈՐՈՒՄԸ

 

22. Համակարգի ներդրման և արդյունավետ շահագործման մեկ այլ կարևոր նախապայմաններից է բժշկական տեղեկատվության ստանդարտավորումը, ինչը հնարավորություն կընձեռի բարելավել հասարակությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակը, հզորացնել կառավարումը բժշկական հաստատություններում և նվազեցնել առողջապահության համակարգի ծախսերը:

23. Ստանդարտավորումը պետք է իրականացվի տեղեկատվության ձեռքբերման փուլից սկսած` ընդգրկելով բժշկական տերմինները, բուժման մանրամասներն ու արդյունքները և հարակից այլ տեղեկատվությունը, որպեսզի ցանկացած բժշկական հաստատություն կարողանա հնարավորինս արդյունավետորեն օգտվել անհրաժեշտ տեղեկատվությունից:

24. Կիրառվող ստանդարտները մշակվելու են` հաշվի առնելով միջազգային համապատասխան փորձն ու ստանդարտավորման շրջանակները:

25. Որպես օրինակ, ԷԲՇ-ի տվյալների կենտրոնացված բազայի համար առաջարկվող ստանդարտները ներկայացված են ստորև աղյուսակում.

 

._____________________________________________________________________.

|  Դասակարգում   |  Նկարագրություն   |   Կազմություն    |Միջազգային   |

|                |                   |                  |հարակից      |

|                |                   |                  |ստանդարտ     |

|________________|___________________|__________________|_____________|

|Տերմինաբանության|Բժշկական տերմինների|Բժշկական տերմիններ|UMLS, SNOMED,|

|ստանդարտ        |և  բուժման         |Բժշկական          |ICD-10 և     |

|                |վերաբերյալ         |պրակտիկայում      |այլն         |

|                |գրառումների        |կիրառվող տերմիններ|             |

|                |ձևաչափերի          |Ախտորոշմանն       |             |

|                |ստանդարտ, որն      |առնչվող տերմիններ |             |

|                |օգտագործվում է     |Բուժքույրական     |             |

|                |բժշկական           |խնամքին վերաբերող |             |

|                |հաստատությունների  |տերմիններ         |             |

|                |միջև  և  արտաքին   |                  |             |

|                |կազմակերպություն-  |                  |             |

|                |ների հետ           |                  |             |

|                |տեղեկատվության     |                  |             |

|                |փոխանակման համար   |                  |             |

|________________|___________________|__________________|_____________|

|Ձևաչափերի       |Փաստաթղթերի        |Բժշկական          |CDA          |

|ստանդարտ        |ձևաչափեր  բուժման  |գրառումների ձևեր  |(Կլինիկական  |

|                |տեղեկատվության     |և  այլն           |փաստաթղթերի  |

|                |տրամադրման համար   |                  |ճարտարագիտու-|

|                |                   |                  |թյուն) 2-րդ  |

|                |                   |                  |թողարկում HL7|

|                |                   |                  |ստանդարտով   |

|________________|___________________|__________________|_____________|

|Կոդերի ստանդարտ |Կոդերի ստանդարտ    |Կազմակերպություն, |Միջազգային   |

|                |էլեկտրոնային       |բուժանձնակազմ,    |ստանդարտի    |

|                |առողջապահության    |բժշկական          |բացակայու-   |

|                |տեղեկատվական       |ծառայություն,     |թյուն        |

|                |համակարգի համար    |նյութեր և  այլն   |             |

|________________|___________________|__________________|_____________|

|Տեղեկատվության  |Տեղեկատվության     |Հաղորդագրություն- |HL7 (հաղորդա-|

|փոխանակման      |փոխանակման ստանդարտ|ների փոխանցման    |գրությունների|

|ստանդարտ        |որոշումների        |արձանագրություն,  |ստանդարտ),   |

|                |կայացմանն ու       |տեղեկատվության    |CDA          |

|                |բժշկական           |փոխանակման        |(Կլինիկական  |

|                |տեղեկատվության     |արձանագրություն և |փաստաթղթերի  |

|                |տրամադրողների և    |այլն              |ճարտարագիտու-|

|                |ստացողների միջև    |                  |թյուն)       |

|                |հաղորդակցմանն      |                  |             |

|                |աջակցելու համար    |                  |             |

._____________________________________________________________________.

 

V. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

26. Համակարգի ներդրման դեպքում ակնկալվող հիմնական արդյունքներն են.

1) բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովում, քաղաքացիների ժամանակի և ծախսերի կրճատում, կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակի նվազում,

2) ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ պետության առողջապահական ծախսերի կրճատում, առողջապահության ոլորտում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում, առողջապահության ոլորտի թափանցիկության ապահովում, ճշգրիտ վիճակագրության ձևավորում, գործընթացների օպտիմալացում` անհրաժեշտ տեղեկատվությունը ճիշտ ժամանակին մասնագետների համար հասանելի դարձնելով,

3) բժշկական հաստատությունների (այդ թվում` հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ընտանեկան բժշկի կենտրոններ, բուժակ մանկաբարձական կետեր, բժշկական ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ, ստոմատոլոգիական կենտրոններ) գործընթացների օպտիմալացում, ծախսերի նվազեցում, սխալների և ռիսկերի կրճատում և այլն,

4) թղթե դեղատոմսերի` էլեկտրոնային դեղատոմսերով փոխարինում, ինչը թույլ կտա վերահսկել նշանակումների ճշգրտությունը, նպատակահարմարությունը, նվազեցնել սխալ դեղատոմսերի նշանակման հետ կապված ռիսկերը, կրճատել ժամանակի ծախսը, բարձրացնել քաղաքացիների գոհունակությունը:

5) ապահովագրական ընկերությունների կողմից համակարգում առկա տեղեկատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման հնարավորության ընձեռում` ապահովագրական սակագնի առավել ճշգրիտ հաշվարկման և ընդհանուր վերահսկման համար:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2012 թ. հոկտեմբերի 25-ի նիստի

N 43 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառման     |Միջոցառման       |Պատասխանատու |Կատարման|Ֆինան-  |

|   |անվանումը      |նկարագրությունը  |             |Ժամկետը |սավորման|

|   |               |                 |             |        |աղբյուր-|

|   |               |                 |             |        |ներ     |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|1. |ՀՀ             |Համակարգի        |Հայաստանի    |2012    |Ֆինանսա-|

|   |առողջապահության|ներդրման և       |Հանրապետու-  |թվականի |վորում  |

|   |ոլորտում       |հետագա գործարկման|թյան         |նոյեմբե-|չի      |

|   |միասնական      |համար անհրաժեշտ  |առողջապահու- |րի 2-րդ |պահան-  |

|   |էլեկտրոնային   |միջոցառումների   |թյան         |տասնօր- |ջում    |

|   |տեղեկատվական   |սահմանում,       |նախարարու-   |յակ     |        |

|   |համակարգի      |համակարգի        |թյուն        |        |        |

|   |ներդրման       |մասնակիցների     |             |        |        |

|   |իրականացումն   |հստակեցում, ինչը |             |        |        |

|   |ապահովող       |կապահովի ԷԲՇ-ի   |             |        |        |

|   |իրավական ակտերի|ներդրման մեկնարկը|             |        |        |

|   |ցանկի և        |                 |             |        |        |

|   |ժամանակացույցի |                 |             |        |        |

|   |մշակում և      |                 |             |        |        |

|   |ներկայացում ՀՀ |                 |             |        |        |

|   |կառավարություն |                 |             |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|2. |ԷԲՇ-ի նախագծման|Համակարգի        |Հայաստանի    |2012    |ՀՀ      |

|   |և  ներդրման    |գործարկմանն      |Հանրապետու-  |թվականի |օրենս-  |

|   |նպատակով       |առաջադրվող       |թյան         |դեկտեմ- |դրու-   |

|   |կազմակերպության|տեխնիկական       |առողջապահու- |բերի    |թյամբ   |

|   |ներգրավման     |մանրամասն        |թյան         |3-րդ    |չարգել- |

|   |համար          |պահանջների       |նախարարու-   |տասնօր- |ված     |

|   |տեխնիկական     |նկարագրություն`  |թյուն        |յակ     |միջոցներ|

|   |առաջադրանքի    |համակարգի        |«Էլեկտրոնային|        |        |

|   |մշակում        |նախագծման և      |կառավարման   |        |        |

|   |               |ներդրման         |ենթակառուց-  |        |        |

|   |               |գործընթացում     |վածքների     |        |        |

|   |               |համապատասխան     |ներդրման     |        |        |

|   |               |որակավորում      |գրասենյակ»   |        |        |

|   |               |ունեցող          |փակ          |        |        |

|   |               |ընկերության      |բաժնետիրական |        |        |

|   |               |ներգրավման       |ընկերություն |        |        |

|   |               |նպատակով         |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|3. |ԷԲՇ-ի նախագծման|Համաձայն մշակված |«Էլեկտրոնային|2013    |ՀՀ      |

|   |և  ներդրման    |տեխնիկական       |կառավարման   |թվականի |օրենս-  |

|   |նպատակով       |առաջադրանքի`     |ենթակառուց-  |փետրվարի|դրու-   |

|   |արտաքին        |համակարգի        |վածքների     |3-րդ    |թյամբ   |

|   |կազմակերպության|ներդրման նախագծի |ներդրման     |տասնօր- |չարգել- |

|   |ներգրավման     |իրականացման      |գրասենյակ»   |յակ     |ված     |

|   |համար մրցույթի |նպատակով         |փակ          |        |միջոցներ|

|   |հայտարարում և  |համապատասխան     |բաժնետիրական |        |        |

|   |ստացված        |որակավորում      |ընկերություն |        |        |

|   |առաջարկների    |ունեցող          |(համաձայնու- |        |        |

|   |բացում         |ընկերության      |թյամբ)       |        |        |

|   |               |ներգրավման       |             |        |        |

|   |               |մրցույթի         |             |        |        |

|   |               |անցկացում        |             |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|4. |ԷԲՇ-ի նախագծման|Համապատասխան     |«Էլեկտրոնային|2013    |ՀՀ      |

|   |և  ներդրման    |որակավորում      |կառավարման   |թվականի |օրենս-  |

|   |նպատակով       |ունեցող          |ենթակառուց-  |մարտի   |դրու-   |

|   |կազմակերպության|ընկերության      |վածքների     |3-րդ    |թյամբ   |

|   |ներգրավման     |ներգրավման       |ներդրման     |տասնօր- |չարգել- |

|   |մրցութային     |նպատակով         |գրասենյակ»   |յակ     |ված     |

|   |առաջարկների    |մրցութային       |փակ          |        |միջոցներ|

|   |գնահատում      |առաջարկների      |բաժնետիրական |        |        |

|   |               |գնահատում`       |ընկերություն |        |        |

|   |               |մրցույթի հաղթողին|(համաձայնու- |        |        |

|   |               |բացահայտելու     |թյամբ)       |        |        |

|   |               |համար            |Միջազգային   |        |        |

|   |               |                 |դոնոր        |        |        |

|   |               |                 |կազմակերպու- |        |        |

|   |               |                 |թյուններ     |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|5. |ԷԲՇ-ի նախագծման|Կայացած մրցույթի |«Էլեկտրոնային|2013    |Ֆինանսա-|

|   |և  ներդրման    |արդյունքում      |կառավարման   |թվականի |վորում  |

|   |նպատակով       |հաղթող ճանաչված  |ենթակառուց-  |ապրիլի  |չի      |

|   |ներգրավված     |ընկերության հետ  |վածքների     |3-րդ    |պահանջ- |

|   |կազմակերպության|պայմանագրի կնքում|ներդրման     |տասնօր- |վում    |

|   |հետ պայմանագրի |                 |գրասենյակ»   |յակ     |        |

|   |կնքում         |                 |փակ          |        |        |

|   |               |                 |բաժնետիրական |        |        |

|   |               |                 |ընկերություն |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|   |               |                 |Միջազգային   |        |        |

|   |               |                 |դոնոր        |        |        |

|   |               |                 |կազմակերպու- |        |        |

|   |               |                 |թյուններ     |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|6. |ԷԲՇ-ի          |Հաշվի առնելով    |Հայաստանի    |2014    |ՀՀ      |

|   |տեխնիկական     |համակարգի        |Հանրապետու-  |թվականի |օրենս-  |

|   |հատկանիշների   |գործարկմանն      |թյան         |ապրիլի  |դրու-   |

|   |վերաբերյալ     |առաջադրվող       |առողջապահու- |2-րդ    |թյամբ   |

|   |մանրակրկիտ     |պահանջները և     |թյան         |տասնօր- |չարգել- |

|   |նախագծի մշակում|դրանում բժշկական |նախարարու-   |յակ     |ված     |

|   |               |տեղեկատվության   |թյուն ԷԲՇ-ի  |        |միջոցներ|

|   |               |ներկայացման      |նախագծման և  |        |        |

|   |               |ստանդարտների     |ներդրման     |        |        |

|   |               |ուսումնասիրության|նպատակով     |        |        |

|   |               |արդյունքները`    |ներգրավված   |        |        |

|   |               |ԷԲՇ-ի տեխնիկական |կազմակերպու- |        |        |

|   |               |նախագծի          |թյուն        |        |        |

|   |               |պատրաստում       |«Էլեկտրոնային|        |        |

|   |               |                 |կառավարման   |        |        |

|   |               |                 |ենթակառուց-  |        |        |

|   |               |                 |վածքների     |        |        |

|   |               |                 |ներդրման     |        |        |

|   |               |                 |գրասենյակ»   |        |        |

|   |               |                 |փակ          |        |        |

|   |               |                 |բաժնետիրական |        |        |

|   |               |                 |ընկերություն |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|7. |ԷԲՇ-ի ներդրման |Համակարգի        |ՀՀ առողջա-   |2014    |Ֆինանսա-|

|   |տեխնիկական     |ներդրման         |պահության    |թվականի |վորում  |

|   |նախագծի        |վերջնական        |նախարարու-   |ապրիլի  |չի      |

|   |հաստատում      |տեխնիկական       |թյուն        |2-րդ    |պահանջ- |

|   |               |նախագծի հաստատում|«Էլեկտրոնային|տասնօր- |վում    |

|   |               |շահագրգիռ        |կառավարման   |յակ     |        |

|   |               |մարմինների կողմից|ենթակառուց-  |        |        |

|   |               |                 |վածքների     |        |        |

|   |               |                 |ներդրման     |        |        |

|   |               |                 |գրասենյակ»   |        |        |

|   |               |                 |փակ          |        |        |

|   |               |                 |բաժնետիրական |        |        |

|   |               |                 |ընկերություն |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|   |               |                 |ՀՀ           |        |        |

|   |               |                 |կենտրոնական  |        |        |

|   |               |                 |բանկ         |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|8. |ՀՀ             |                 |ՀՀ առողջա-   |2016    |Ֆինանսա-|

|   |առողջապահության|                 |պահության    |թվականի |վորում  |

|   |ոլորտում       |                 |նախարարու-   |մարտի   |չի      |

|   |միասնական      |                 |թյուն        |2-րդ    |պահանջ- |

|   |էլեկտրոնային   |                 |«Էլեկտրոնային|տասնօր- |վում    |

|   |տեղեկատվական   |                 |կառավարման   |յակ     |        |

|   |համակարգի      |                 |ենթակառուց-  |        |        |

|   |ներդրման       |                 |վածքների     |        |        |

|   |փուլերի        |                 |ներդրման     |        |        |

|   |սահմանում` ըստ |                 |գրասենյակ»   |        |        |

|   |կառավարման     |                 |փակ          |        |        |

|   |մարմինների,    |                 |բաժնետիրական |        |        |

|   |բժշկական       |                 |ընկերություն |        |        |

|   |օգնություն և   |                 |(համաձայնու- |        |        |

|   |սպասարկում     |                 |թյամբ)       |        |        |

|   |իրականացնող    |                 |ՀՀ           |        |        |

|   |կազմակերպու-   |                 |կենտրոնական  |        |        |

|   |թյունների,     |                 |բանկ         |        |        |

|   |դեղատնային     |                 |(համաձայնու- |        |        |

|   |գործունեություն|                 |թյամբ)       |        |        |

|   |իրականացնող    |                 |ՀՀ առողջա-   |        |        |

|   |կազմակերպու-   |                 |պահության    |        |        |

|   |թյունների,     |                 |նախարարու-   |        |        |

|   |ինչպես նաև     |                 |թյուն        |        |        |

|   |ապահովագրական  |                 |էլեկտրոնային |        |        |

|   |կազմակերպու-   |                 |տեղեկատվական |        |        |

|   |թյունների      |                 |համակարգի    |        |        |

|   |               |                 |նախագծման և  |        |        |

|   |               |                 |ներդրման     |        |        |

|   |               |                 |նպատակով     |        |        |

|   |               |                 |ներգրավված   |        |        |

|   |               |                 |կազմակերպու- |        |        |

|   |               |                 |թյուն        |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|9. |Առողջապահության|                 |ՀՀ առողջա-   |2014    |Ֆինանսա-|

|   |ոլորտի         |                 |պահության    |թվականի |վորում  |

|   |կազմակերպու-   |                 |նախարարու-   |մայիսի  |չի      |

|   |թյունների      |                 |թյուն        |3-րդ    |պահանջ- |

|   |կողմից ՀՀ      |                 |«Էլեկտրոնային|տասնօր- |վում    |

|   |առողջապահության|                 |կառավարման   |յակ     |        |

|   |նախարարություն |                 |ենթակառուց-  |        |        |

|   |ներկայացվող    |                 |վածքների     |        |        |

|   |վարչական       |                 |ներդրման     |        |        |

|   |վիճակագրական   |                 |գրասենյակ»   |        |        |

|   |հաշվետվություն-|                 |փակ          |        |        |

|   |ների           |                 |բաժնետիրական |        |        |

|   |վերանայում,    |                 |ընկերություն |        |        |

|   |անհրաժեշտության|                 |(համաձայնու- |        |        |

|   |դեպքում, նոր   |                 |թյամբ)       |        |        |

|   |վիճակագրական   |                 |             |        |        |

|   |հաշվետվության  |                 |             |        |        |

|   |ձևերի  մշակում,|                 |             |        |        |

|   |պետական        |                 |             |        |        |

|   |վիճակագրական   |                 |             |        |        |

|   |աշխատանքների   |                 |             |        |        |

|   |ծրագրի մասով   |                 |             |        |        |

|   |ամփոփ վարչական |                 |             |        |        |

|   |վիճակագրական   |                 |             |        |        |

|   |հաշվետվության  |                 |             |        |        |

|   |ձևերի          |                 |             |        |        |

|   |համաձայնեցում  |                 |             |        |        |

|   |ՀՀ             |                 |             |        |        |

|   |վիճակագրության |                 |             |        |        |

|   |պետական խորհրդի|                 |             |        |        |

|   |հետ` «Պետական  |                 |             |        |        |

|   |վիճակագրության |                 |             |        |        |

|   |մասին» ՀՀ      |                 |             |        |        |

|   |օրենքի         |                 |             |        |        |

|   |պահանջներին    |                 |             |        |        |

|   |համաձայն       |                 |             |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|10.|ՀՀ             |                 |ՀՀ առողջա-   |2016    |Ֆինանսա-|

|   |առողջապահության|                 |պահության    |թվականի |վորում  |

|   |ոլորտում       |                 |նախարարու-   |փետրվարի|չի      |

|   |միասնական      |                 |թյուն        |3-րդ    |պահանջ- |

|   |էլեկտրոնային   |                 |«Էլեկտրոնային|տասնօր- |վում    |

|   |տեղեկատվական   |                 |կառավարման   |յակ     |        |

|   |համակարգի      |                 |ենթակառուց-  |        |        |

|   |գործունեության |                 |վածքների     |        |        |

|   |կարգի սահմանում|                 |ներդրման     |        |        |

|   |               |                 |գրասենյակ»   |        |        |

|   |               |                 |փակ          |        |        |

|   |               |                 |բաժնետիրական |        |        |

|   |               |                 |ընկերություն |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|   |               |                 |ՀՀ           |        |        |

|   |               |                 |կենտրոնական  |        |        |

|   |               |                 |բանկ         |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|   |               |                 |ՀՀ առողջա-   |        |        |

|   |               |                 |պահության    |        |        |

|   |               |                 |նախարարու-   |        |        |

|   |               |                 |թյուն        |        |        |

|   |               |                 |էլեկտրոնային |        |        |

|   |               |                 |տեղեկատվական |        |        |

|   |               |                 |համակարգի    |        |        |

|   |               |                 |նախագծման և  |        |        |

|   |               |                 |ներդրման     |        |        |

|   |               |                 |նպատակով     |        |        |

|   |               |                 |ներգրավված   |        |        |

|   |               |                 |կազմակերպու- |        |        |

|   |               |                 |թյուն        |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|11.|ԷԲՇ-ի նախատիպի |Առաջադրված       |Հայաստանի    |2015    |ՀՀ      |

|   |մշակում և      |տեխնիկական       |Հանրապետու-  |թվականի |օրենս-  |

|   |հաստատում      |պահանջներին      |թյան         |հունիսի |դրու-   |

|   |               |համապատասխանող   |առողջապահու- |2-րդ    |թյամբ   |

|   |               |համակարգի        |թյան         |տասնօր- |չարգել- |

|   |               |նախատիպի         |նախարարու-   |յակ     |ված     |

|   |               |հաստատում        |թյուն        |        |միջոցներ|

|   |               |շահագրգիռ        |«Էլեկտրոնային|        |        |

|   |               |մարմինների կողմից|կառավարման   |        |        |

|   |               |                 |ենթակառուց-  |        |        |

|   |               |                 |վածքների     |        |        |

|   |               |                 |ներդրման     |        |        |

|   |               |                 |գրասենյակ»   |        |        |

|   |               |                 |փակ          |        |        |

|   |               |                 |բաժնետիրական |        |        |

|   |               |                 |ընկերություն |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|   |               |                 |Միջազգային   |        |        |

|   |               |                 |դոնոր        |        |        |

|   |               |                 |կազմակերպու- |        |        |

|   |               |                 |թյուններ     |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|12.|ԷԲՇ-ի նախատիպի |Համակարգի        |Հայաստանի    |2015    |ՀՀ      |

|   |գործարկման     |գործունեության   |Հանրապետու-  |թվականի |օրենս-  |

|   |ընթացքում      |վերլուծության և  |թյան         |դեկտեմբե|դրու-   |

|   |տեխնիկական     |պոտենցիալ        |առողջապահու- |րի 1-ին |թյամբ   |

|   |խնդիրների      |օգտվողների       |թյան         |տասնօր- |չարգել- |

|   |վերացում և     |արձագանքների     |նախարարու-   |յակ     |ված     |

|   |համակարգի      |հիման վրա        |թյուն ԷԲՇ-ի  |        |միջոցներ|

|   |վերջնական      |բացահայտված      |նախագծման և  |        |        |

|   |տեղակայում     |խնդիրների լուծում|ներդրման     |        |        |

|   |               |և  համակարգի     |նպատակով     |        |        |

|   |               |հանձնում լիարժեք |ներգրավված   |        |        |

|   |               |շահագործման      |կազմակերպու- |        |        |

|   |               |                 |թյուն        |        |        |

|   |               |                 |«Էլեկտրոնային|        |        |

|   |               |                 |կառավարման   |        |        |

|   |               |                 |ենթակառուց-  |        |        |

|   |               |                 |վածքների     |        |        |

|   |               |                 |ներդրման     |        |        |

|   |               |                 |գրասենյակ»   |        |        |

|   |               |                 |փակ          |        |        |

|   |               |                 |բաժնետիրական |        |        |

|   |               |                 |ընկերություն |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|13.|ԷԲՇ-ի վերջնական|Շահագրգիռ        |Հայաստանի    |2016    |ՀՀ      |

|   |ընդունում      |մարմինների կողմից|Հանրապետու-  |թվականի |օրենս-  |

|   |               |համակարգի        |թյան         |փետրվարի|դրու-   |

|   |               |վերջնական        |առողջապահու- |1-ին    |թյամբ   |

|   |               |ընդունում`       |թյան         |տասնօր- |չարգել- |

|   |               |առաջադրված բոլոր |նախարարու-   |յակ     |ված     |

|   |               |պահանջների       |թյուն        |        |միջոցներ|

|   |               |կատարման         |«Էլեկտրոնային|        |        |

|   |               |հաստատմամբ       |կառավարման   |        |        |

|   |               |                 |ենթակառուց-  |        |        |

|   |               |                 |վածքների     |        |        |

|   |               |                 |ներդրման     |        |        |

|   |               |                 |գրասենյակ»   |        |        |

|   |               |                 |փակ          |        |        |

|   |               |                 |բաժնետիրական |        |        |

|   |               |                 |ընկերություն |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|   |               |                 |Միջազգային   |        |        |

|   |               |                 |դոնոր        |        |        |

|   |               |                 |կազմակերպու- |        |        |

|   |               |                 |թյուններ     |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|14.|ԷԲՇ-ից         |Համակարգի        |Հայաստանի    |2016    |ՀՀ      |

|   |օգտվողների     |ֆունկցիոնալ      |Հանրապետու-  |թվականի |օրենս-  |

|   |վերապատրաստում |հնարավորություն- |թյան         |փետրվարի|դրու-   |

|   |               |ների և  դրանից   |առողջապահու- |3-րդ    |թյամբ   |

|   |               |օգտվելու         |թյան         |տասնօր- |չարգել- |

|   |               |մանրամասների     |նախարարու-   |յակ     |ված     |

|   |               |վերաբերյալ       |թյուն        |        |միջոցներ|

|   |               |ուսուցողական     |Իրականացնող  |        |        |

|   |               |դասընթացների     |ընկերություն |        |        |

|   |               |անցկացում        |«Էլեկտրոնային|        |        |

|   |               |պոտենցիալ        |կառավարման   |        |        |

|   |               |օգտվողների       |ենթակառուց-  |        |        |

|   |               |շրջանում         |վածքների     |        |        |

|   |               |                 |ներդրման     |        |        |

|   |               |                 |գրասենյակ»   |        |        |

|   |               |                 |փակ          |        |        |

|   |               |                 |բաժնետիրական |        |        |

|   |               |                 |ընկերություն |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

|___|_______________|_________________|_____________|________|________|

|15.|ԷԲՇ-ն սպասարկող|Համակարգն        |Հայաստանի    |2016    |ՀՀ      |

|   |ադմինիստրատոր- |արդյունավետորեն  |Հանրապետու-  |թվականի |օրենս-  |

|   |ների և  այլ    |սպասարկելու և    |թյան         |փետրվարի|դրու-   |

|   |տեխնիկական     |անխափան աշխատանքն|առողջապահու- |3-րդ    |թյամբ   |

|   |անձնակազմի     |ապահովելու ու    |թյան         |տասնօր- |չարգել- |

|   |վերապատրաստում |առաջացող         |նախարարու-   |յակ     |ված     |

|   |               |խնդիրներին       |թյուն ԷԲՇ-ի  |        |միջոցներ|

|   |               |համապատասխանաբար |նախագծման և  |        |        |

|   |               |արձագանքելու     |ներդրման     |        |        |

|   |               |վերաբերյալ       |նպատակով     |        |        |

|   |               |ուսուցողական     |ներգրավված   |        |        |

|   |               |դասընթացների     |կազմակերպու- |        |        |

|   |               |անցկացում        |թյուն        |        |        |

|   |               |համակարգի        |«Էլեկտրոնային|        |        |

|   |               |ադմինիստրատորների|կառավարման   |        |        |

|   |               |և  այլ տեխնիկական|ենթակառուց-  |        |        |

|   |               |անձնակազմի       |վածքների     |        |        |

|   |               |շրջանում         |ներդրման     |        |        |

|   |               |                 |գրասենյակ»   |        |        |

|   |               |                 |փակ          |        |        |

|   |               |                 |բաժնետիրական |        |        |

|   |               |                 |ընկերություն |        |        |

|   |               |                 |(համաձայնու- |        |        |

|   |               |                 |թյամբ)       |        |        |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.07.13 թիվ 29, 23.01.14 թիվ 3, 24.07.14 թիվ 31, 04.06.15 թիվ 25 արձանագրային որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2012
N 43
Արձանագրային որոշում