040.0636.120701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2001 թվականի N 636
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը կազմելիս:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը` ծրագրով սահմանված ժամկետներում և ծավալներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
հուլիսի 12-ի N 636 որոշմամբ
i
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ (ՀՀՌ) ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. ՀՀՌ-Ի ԾՐԱԳՐԻ ՍՓՌՄԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
ՀՀ տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումը գերկարճալիք տիրույթով հեռարձակվում է Երևանում, Գյումրիում և Սևանի լեռնանցքում: Բնակչության ընդգրկվածությունը կազմում է 65%: Հեռարձակումն իրականացվում է 2-4 կՎտ հզորությամբ, 66-68 ՄՀց հաճախությամբ աշխատող` թվով երեք ռադիոհաղորդակներով:
ՀՀՌ-ի ծրագիրը գերկարճալիք տիրույթով չի հեռարձակվում Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում:
Հաշվի առնելով, որ ներկայումս ամբողջ աշխարհում ռադիոծրագրերը հեռարձակվում են հաճախությունների FM 87,5-108 ՄՀց տիրույթով, և արտադրվող ռադիոընդունիչները հիմնականում այդ տիրույթում աշխատելու համար են, ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակումը հանրապետության ամբողջ տարածքում նախատեսվում է կազմակերպել FM տիրույթով:
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագիրը FM տիրույթով հեռարձակվում է Երևանում և Գյումրիում: Բնակչության ընդգրկվածությունը կազմում է 55 տոկոս: Հեռարձակումն իրականացվում է 1 կՎտ հզորությամբ աշխատող երկու ռադիոհաղորդակով:
2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ՀՀ տարածքում ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակումը կազմակերպելու համար նախատեսվում է գործող ռադիոռելեային կայաններում տեղադրել 50-1000 Վտ հզորությամբ` թվով 17 ռադիոհաղորդակներ:
Աշխատանքների մեծ ծավալի պատճառով նախատեսվող ծրագիրը նպատակահարմար է իրականացնել երկու փուլով:
Առաջին փուլ` 2002-2003 թթ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` ռադիոհաղորդակներ տեղադրելով 7 բնակավայրում, որոնց անվանումները և ռադիոհաղորդակների հզորությունները ներկայացված են N 3 հավելվածում
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի
սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԾՐԱԳՐԻ FM ՏԻՐՈՒՅԹՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ 7 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱԿՆԵՐԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._____________________________________.
|Կայանի անվանումը |Հաղորդակի |
| |հզորությունը (Վտ)|
|___________________|_________________|
|Պուշկինի լեռնանցք |1000 |
|___________________|_________________|
|Սևանի լեռնանցք |1000 |
|___________________|_________________|
|Հրազդան |250 |
|___________________|_________________|
|Եղեգնաձոր |250 |
|___________________|_________________|
|Կապան-1 |500 |
|___________________|_________________|
|Սիսիան |500 |
|___________________|_________________|
|Գորիս |250 |
._____________________________________.
Երկրորդ փուլ` 2004 թ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` ռադիոհաղորդակներ տեղադրելով 8 բնակավայրում, որոնց անվանումները և ռադիոհաղորդակների հզորությունները ներկայացված են N 4 հավելվածում»,
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի
սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԾՐԱԳՐԻ FM ՏԻՐՈՒՅԹՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ 8 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱԿՆԵՐԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._____________________________________.
|Կայանի անվանումը |Հաղորդակի |
| |հզորությունը (Վտ)|
|___________________|_________________|
|Ամասիա |250 |
|___________________|_________________|
|Արեգ |250 |
|___________________|_________________|
|Ապարան |250 |
|___________________|_________________|
|Նոյեմբերյան |250 |
|___________________|_________________|
|Բերդ |250 |
|___________________|_________________|
|Վեդի |250 |
|___________________|_________________|
|Մեղրի |50 |
|___________________|_________________|
|Ջերմուկ |50 |
._____________________________________.
ՀՀ-ում ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակումը կազմակերպելու նպատակով հաղորդակների տեղակայման վայրը և ընդգրկման գոտին ընտրվել է տեսական հաշվարկների հիման վրա: Չի բացառվում, որ կայանների գործարկումից հետո առաջանա ընդգրկման իրական գոտու շեղում տեսականից:
Այդ իսկ պատճառով նախատեսվում է I փուլի ավարտից հետո տեղերում կատարել էլեկտրամագնիսական իրավիճակի զննում և, ՀՀՌ-ի ծրագրի բացակայության դեպքում, տվյալ բնակավայրում տեղադրել փոքր հզորությամբ հաղորդակներ` օգտագործելով եթերային վերընդունման եղանակը:
3. Անհրաժեշտ ֆինանսական ներդրումները
Ներդրումները կատարվելու են հիմնականում անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման և դրանց տեղակայման աշխատանքների համար:
ՀՀՌ-ի ծրագրի տեխնիկական միջոցները տեղադրվելու են «ՀՀՑ» ՊՓԲ ընկերության գործող ռադիոռելեային կայաններում: Այդ իսկ պատճառով նոր տեխնիկական շենքերի, աշտարակների, էլեկտրահաղորդման գծերի և այլ կոմունիկացիոն միջոցների կառուցման անհրաժեշտությունը չկա:
Հարկ է նշել, որ հեռուստածրագրերի ընդունման համար տեղակայված արբանյակային կայանները ռադիոծրագրերի հաղորդման համար ապահովում են պահուստ: Նույն նպատակին կծառայեն նաև կառուցվելիք արբանյակային ընդունիչ կայանները:
ՀՀՌ-ի ծրագրի ռադիոհաղորդակների և անհրաժեշտ այլ տեխնոլոգիական սարքավորումների համար պահանջվող ներդրումներն ըստ կայանների ներկայացված են N 5 հավելվածում:
Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի
սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԾՐԱԳՐԻ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՅԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԿԱՅԱՆՆԵՐԻ
(մլն. դրամ)
.________________________________________________.
|Կայանի անվանումը | Անհրաժեշտ ներդրումները |
| |___________________________|
| |I փուլ|II փուլ| ընդհանուրը |
|____________________|______|_______|____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________________|______|_______|____________|
|Երևան |- |- | |
|____________________|______|_______|____________|
|Գյումրի |- |- | |
|____________________|______|_______|____________|
|Պուշկինի լեռնանցք |13,3 | | |
|____________________|______|_______|____________|
|Սևանի լեռնանցք |13,3 | | |
|____________________|______|_______|____________|
|Կապան-1 |10,1 | | |
|____________________|______|_______|____________|
|Սիսիան |10,1 | | |
|____________________|______|_______|____________|
|Հրազդան |7,8 | | |
|____________________|______|_______|____________|
|Եղեգնաձոր |7,8 | | |
|____________________|______|_______|____________|
|Գորիս |7,8 | |70,2 |
|____________________|______|_______|____________|
|Ամասիա | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Արեգ | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Ապարան | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Նոյեմբերյան | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Բերդ | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Վեդի | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Մեղրի | |6,2 | |
|____________________|______|_______|____________|
|Ջերմուկ | |6,2 |59,2 |
|____________________|______|_______|____________|
|Չափիչ սարքավորումներ| | |3,6 |
.________________________________________________.
Ընդամենը 133,0.
(ծրագիրը փոփ. 20.06.02 թիվ 888-Ն որոշում)
Հավելված N 1
i
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի
սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի
ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների կատարման
I փուլ (7 ռադիոկայան)
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքների անվանումը |Աշխատանքների կատարման ժամկետները` ըստ |
|ը/կ| | ամիսների |
|___|____________________________|________________________________________|
| | |I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|
|___|____________________________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|
|1. |Նախագծանախահաշվային |__|__| | | | | | | | | | |
| |փաստաթղթերի մշակում | | | | | | | | | | | | |
|___|____________________________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|
|2. |Նախագծանախահաշվային | | | | | | | | | | | | |
| |փաստաթղթերի փորձաքննություն | | |__ | | | | | | | | | |
| |և հաստատում | | | | | | | | | | | | |
|___|____________________________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|
|3. |Հաճախային տիրույթի հատկացում| |__|__ | | | | | | | | | |
|___|____________________________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|
|4. |Նյութերի և սարքավորումների | | | | | | | | | | | | |
| |մատակարարողների ճշտում և | | | __| | | | | | | | | |
| |ընտրություն | | | | | | | | | | | | |
|___|____________________________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|
|5. |Պահանջվող սարքավորումների | | | |__|__|__| | | | | | |
| |և նյութերի ձեռքբերում | | | | | | | | | | | | |
|___|____________________________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|
|6. |Հաղորդակների անտենա- | | | | | | | | | | | | |
| |ֆիդերային համակարգերի | | | | | | _|___|____|__|__|__|__ |
| |մոնտաժում և կարգավորում | | | | | | | | | | | | |
|___|____________________________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|
|7. |Չափողական ստուգումներ, | | | | | | | | | | | | |
| |ակտերի և արձանագրութ. | | | | | | | __|____|__|__|__|___|
| |ձևակերպում | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
. Աշխատանքների սկիզբը` միանվագ լրիվ ծավալով ֆինանսավորման օրվանից
. II փուլը (8 ռադիոկայան)` իրագործվում է նույն ժամանակացույցով
ֆինանսավորման օրվանից
(1-ին հավելվածը փոփ. 20.06.02 թիվ 888-Ն որոշում)
Հավելված N 2
i
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի
սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
ՄԵԿ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ (ՀԱԶ. ԴՐԱՄ)
Պահուստային լրակազմով համալրված ռադիոհաղորդակների արժեքը` ԱԱՀ-ով (ըստ հզորությունների)`
1000 Վտ` 8400
500 Վտ` 5600
250 Վտ` 3500
50 Վտ` 2100
Ալեհավաքների արժեքը` ԱԱՀ-ով (ըստ հզորությունների)`
1000 Վտ` 1050
500 Վտ` 600
250 Վտ` 420
50 Վտ` 200
Յուրաքանչյուր ռադիոկայանի համար անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումների և տեղակայման աշխատանքների արժեքը (հազ. դրամ)`
մալուխ` 50 Օհմ (միջին երկարությունը` 120 մ)` 1400
մոնտաժային-կարգավորման աշխատանքներ` 500
նախագծային-հետազոտողական աշխատանքներ` 150
կապուղու հատկացում` 1200
ընդամենը` 3250
ընդամենը` ԱԱՀ-ով` 3900
Բոլոր ռադիոկայանների համար անհրաժեշտ սարքավորումների արժեքը (հազ. դրամ)`
չափիչ սարքավորումներ` 3000
ընդամենը` 3000
ընդամենը` ԱԱՀ-ով` 3600
Մեկ ռադիոկայանի արժեքը որոշելու համար անհրաժեշտ է հաղորդակի ու անտենայի արժեքին գումարել լրացուցիչ սարքավորումների արժեքը:
Գները վերցված են 2002 թվականի դրությամբ: Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները:
(2-րդ հավելվածը խմբ. 20.06.02 թիվ 888-Ն որոշում)