ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2022 թվականի N 1672-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
|______|______________|___________________________________________________|
|Հ/Հ |ԱՏԳԱԱ |ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ |
|ը/կ |ԾԱԾԿԱԳԻՐ | ՆԿԱՐԱԳԻՐԸ |
|______|______________|___________________________________________________|
|ՌՆ 20.|9013 80 |Կրիոգենային և «գերհաղորդիչ» սարքավորում, ինչպես |
| |8540 20 |նշված է ստորև, և հատուկ դրանց համար նախագծված |
| |8540 99 000 0 |բաղադրամասեր և հավելյալ հարմարանքներ. |
| |8802 60 |a. Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են կամ |
| | |փոփոխված այնպիսի վերգետնյա, ծովային, օդային կամ |
| | |տիեզերական կիրառման ռազմական փոխադրամիջոցների վրա |
| | |տեղադրելու նպատակով, որոնք կարող են գործել շարժման |
| | |ընթացքում և արտադրել կամ պահպանել 103 K |
| | |(-170 oC)-ից ցածր ջերմաստիճան: |
| | |Նկարագիր. ՌՆ20.a. կետը ներառում է շարժական |
| | |համակարգերը, որոնք ներառում են կամ կիրառում |
| | |հավելյալ հարմարանքներ կամ բաղադրամասեր, որոնք |
| | |արտադրված են ոչ մետաղական կամ ոչ էլեկտրական |
| | |հաղորդիչ նյութերից, ինչպես օրինակ պլաստիկներից կամ |
| | |էպոքսիդով հարստացված նյութերից: |
| | |b. «Գերհաղորդիչ» էլեկտրական սարքավորումը (պտտվող |
| | |մեքենաները կամ տրանսֆորմատորները), որոնք հատուկ |
| | |նախագծված են կամ փոփոխված վերգետնյա, ծովային, |
| | |օդային կամ տիեզերական կիրառման ռազմական |
| | |փոխադրամիջոցների վրա տեղադրելու նպատակով և կարող |
| | |են գործել շարժման մեջ: |
| | |Նկարագիր. ՌՆ20.b. կետը չի վերաբերում ուղիղ հոսանքով|
| | |հիբրիդ հոմոբևեռային գեներատորներին, որոնք ունեն |
| | |միաբևեռային նորմալ ձողեր, որոնք պտտվում են |
| | |գերհաղորդիչ կոճերի միջոցով ստեղծված մագնիսական |
| | |դաշտում, պայմանով, եթե այդ կոճերը միակ գերհաղորդիչ |
| | |բաղադրամասն են գեներատորի մեջ: |
|______|______________|___________________________________________________|
|ՌՆ 21.| |«Ծրագրային ապահովում», ինչպես նշված է ստորև. |
| | |a. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ |
| | |փոփոխված է հետևյալ բնութագրերից որևէ մեկի համար` |
| | |1. այնպիսի սարքավորումներ «մշակելու», «արտադրելու»,|
| | |«օգտագործելու» կամ «պահպանելու» համար, որոնք նշված |
| | |են Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում, |
| | |2. այնպիսի նյութեր «մշակելու» կամ «արտադրելու» |
| | |համար, որոնք հատկանշված են Ռազմական նշանակության |
| | |արտադրանքի ցանկում, կամ |
| | |3. այնպիսի «ծրագրային ապահովում» «մշակելու», |
| | |«արտադրելու» «օգտագործելու» կամ «պահպանելու» համար,|
| | |որը նշված է Ռազմական նշանակության արտադրանքի |
| | |ցանկում: |
| | |b. Յուրահատուկ «ծրագրային ապահովում», որը |
| | |հատկանշված չէ ՌՆ21. կետում, ինչպես նշված է ստորև. |
| | |1. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է |
| | |ռազմական նշանակության օգտագործման համար և հատուկ |
| | |նախագծված է ռազմական զենքի համակարգերը |
| | |մոդելավորելու, սիմուլացնելու կամ գնահատելու համար, |
| | |2. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է |
| | |ռազմական նշանակության օգտագործման համար և հատուկ |
| | |նախագծված է ռազմական գործառնական սցենարները |
| | |մոդելավորելու, սիմուլացնելու կամ գնահատելու համար, |
| | |3. «Ծրագրային ապահովում» ավանդական, քիմիական կամ |
| | |կենսաբանական զենքերի ազդեցությունները որոշելու |
| | |համար, |
| | |4. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է |
| | |ռազմական նշանակության օգտագործման համար և հատուկ |
| | |նախագծված է Հրաման, Հաղորդակցություն, |
| | |Վերահսկողություն և Հետախուզություն (C3I) կամ |
| | |Հրաման, Հաղորդակցություն, Վերահսկողություն, |
| | |Համակարգիչ և Հետախուզություն (C4I) ծրագրերի համար,|
| | |5. «Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ |
| | |փոփոխված է ռազմական կիբեր հարձակողական |
| | |գործողությունների անցկացման համար: |
| | |Նկարագիր 1. ՌՆ21.b.5. կետը ներառում է «ծրագրային |
| | |ապահովում», որը նախագծված է Ռազմական նշանակության |
| | |արտադրանքի ցանկում նշված համակարգերը, |
| | |սարքավորումները կամ «ծրագրային ապահովումը», և |
| | |դրանց կիբեր հետախուզությունը, կիբեր ղեկավարումը և |
| | |կառավարման ծրագրերը ոչնչացնելու, վնասելու, |
| | |վատթարացնելու կամ խափանելու համար: |
| | |Նկարագիր 2. ՌՆ21.b.5. կետը չի վերաբերում |
| | |«խոցելիության բացահայտմանը» կամ «կիբեր միջադեպերի |
| | |արձագանքմանը», սահմանափակվում է ոչ ռազմական |
| | |պաշտպանական կիբեր անվտանգությանը պատրաստակամությամբ|
| | |կամ արձագանքմամբ: |
| | |c. «Ծրագրային ապահովում», որը հատկանշված չէ |
| | |ՌՆ21.a., կամ ՌՆ21.b. կետերում հատուկ նախագծված են |
| | |կամ փոփոխված աշխատեցնելու այն սարքավորումները, |
| | |որոնք հատկանշված չեն Ռազմական նշանակության |
| | |արտադրանքի ցանկում այն ռազմական ֆունկցիաները |
| | |կատարող սարքավորումների համար, որոնք հատկանշված են |
| | |Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում: |
| | |Հատուկ նկարագիր. Տե՛ս ՌՆ21.c. կետով հատկանշված |
| | |տեղադրված «ծրագրային ապահովմամբ» ընդհանուր |
| | |նպատակների համար «թվային համակարգիչների» համար |
| | |Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում հատկանշված|
| | |համակարգերը, սարքավորումները կամ բաղադրամասերը: |
|______|______________|___________________________________________________|
|ՌՆ 22.| |«Տեխնոլոգիա», ինչպես նշված է ստորև. |
| | |a. ՌՆ22.b ենթակետում չնշված «Տեխնոլոգիա», որը |
| | |«պահանջվում» է Ռազմական նշանակության արտադրանքի |
| | |ցանկում նշված առարկաների «զարգացման», |
| | |«արտադրության», «օգտագործման», «տեղադրման», |
| | |«պահպանման (ստուգման)», «վերանորոգման», «ընդհանուր |
| | |զննման» կամ «թարմացման» համար: |
| | |b. «Տեխնոլոգիա», ինչպես նշված է ստորև. |
| | |1. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» այն առարկաների |
| | |բաղադրամասերի նախագծման, հավաքման, գործողության, |
| | |պահպանման և վերանորոգման, դրանցում վերջնական |
| | |արտադրանքի տեղադրման համար, որոնք հատկանշված են |
| | |Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում, եթե |
| | |նույնիսկ նման արտադրանքի տեղադրումների |
| | |բաղադրամասերը հատկանշված չեն: |
| | |2. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» փոքր զինամթերքի|
| | |«մշակման» և «արտադրության» համար, նույնիսկ եթե |
| | |սովորաբար արտադրում է հնաոճ փոքր զենքերի |
| | |վերարտադրանքներ: |
| | |3. Չի օգտագործվում 2013 թվականից: |
| | |Հատուկ նկարագիր. Նախկինում ՌՆ22.b.3. կետով |
| | |հատկանշված «Տեխնոլոգիայի» համար տե՛ս ՌՆ22.a կետը: |
| | |4. Չի օգտագործվում 2013 թվականից: |
| | |Հատուկ նկարագիր. Նախկինում ՌՆ22.b.4. կետով |
| | |հատկանշված «Տեխնոլոգիայի» համար տե՛ս ՌՆ22.a կետը: |
| | |5. «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» բացառապես |
| | |ռազմական փոխադրական հիմնանյութերի կամ ռազմական |
| | |նյութերի մեջ «բիոկատալիստներ» տեղադրելու համար, |
| | |որոնք հատկանշված են ՌՆ 7.i.1. կետում: |
| | |Նկարագիր 1.»Տեխնոլոգիան», որը «պահանջվում է» |
| | |Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում նշված |
| | |առարկաների «զարգացման», «արտադրության», |
| | |«օգտագործման», «տեղադրման», «պահպանման (ստուգման)»,|
| | |«վերանորոգման», «ընդհանուր զննման» կամ «թարմացման» |
| | |համար, մնում է վերահսկողության տակ, եթե նույնիսկ |
| | |կիրառելի է ցանկացած ուրիշ առարկայի նկատմամբ, որը |
| | |նշված չէ Ռազմական նշանակության արտադրանքի ցանկում: |
| | |Նկարագիր 2. ՌՆ22. կետը չի վերաբերում. |
| | |a. Այն «տեխնոլոգիային», որը նվազագույն անհրաժեշտ է |
| | |այն առարկաների տեղադրման, գործարկման կամ |
| | |շահագործման (ստուգման) ու վերանորոգման համար, որոնք|
| | |չեն վերահսկվում կամ, որոնց արտահանումը լիազորված է |
| | |եղել: |
| | |b. Այն «տեխնոլոգիային», որը «մատչելի է հանրային |
| | |օգտագործման համար», «հիմնական գիտական |
| | |հետազոտությունների համար» կամ ունեն պատենտային |
| | |կիրառումների համար նվազագույն անհրաժեշտ տեղեկույթ: |
| | |c. Այն «տեխնոլոգիային», որը վերաբերում է |
| | |քաղաքացիական փոխադրող միջոցների շարունակական ներքին|
| | |այրման համար անհրաժեշտ մագնիսական ինդուկցիային: |
._________________________________________________________________________.
«.
3) որոշման N 2 հավելվածում`
ա. 6.դ կետը «հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում` գրանցման համարը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը)» բառերով,
բ. 16-րդ կետը «ռազմական նշանակության արտադրանքի ցանկը» բառերից հետո լրացնել «, հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը» բառերով.
4) որոշման N 3 հավելվածում`
ա. 6.դ կետը «հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում` գրանցման համարը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը)» բառերով,
բ. 16-րդ կետը «ռազմական նշանակության արտադրանքի ցանկը» բառերից հետո լրացնել «, հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը» բառերով.
5) որոշման N 4 հավելվածում`
ա. 6.դ կետը «հաշվառման համարը» բառերից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում` գրանցման համարը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը)» բառերով,
բ. 16-րդ կետը «, վերջնական օգտագործման նպատակի մասին» բառերից հետո լրացնել «հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 28
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 31 հոկտեմբերի 2022 թվական: