Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2019 թվականի թիվ 34-Ն

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի մարտի 12-ի «Հեռուստառադիոընկերությունների հաշվառման մատյանի վարման կարգը հաստատելու մասին» N 2-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման վերնագրում, Որոշման մեջ և Որոշման Հավելվածի վերնագրում «Հեռուստառադիոընկերությունների հաշվառման մատյանի վարման կարգ» բառերը փոխարինել «Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգ» բառերով,

2) Որոշման 1-ին պարբերությունում «14» թիվը փոխարինել «13» թվով,

3) Որոշման մեջ և Որոշման Հավելվածում` «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով» բառերով,

4) Որոշման Հավելվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

i

5) Որոշման Հավելվածի 5-րդ կետում «և կնքվում են հեռուստառադիոընկերության կնիքով» բառերը փոխարինել «են, կարվում և հաստատվում են հեռուստառադիոընկերության կողմից «Բաղկացած ------ թերթից» գրառմամբ և ստորագրությամբ» բառերով,

i

6) Որոշման Հավելվածի «Հաշվառման մատյանը վարելու ուղեցույց»-ի 8-րդ պարբերությունից հանել «և հեռուստառադիոընկերության կնիքով» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ                                        Տ. Հակոբյան

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
04.04.2019
N 34-Ն
Որոշում