ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-18-Ո-63
2019 թ.
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ ԲԴԽ-34-Ո-88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 23-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-34-Ո-88 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետում «74-75-րդ» թվերը փոխարինել «75-րդ» թվով.
i
2) Որոշման 1-ին հավելվածի 36-րդ կետից հանել «ավագ» բառը, իսկ «36.17» թիվը փոխարինել «36.34» թվով.
3) Որոշման 1-ին հավելվածի 36-րդ կետով սահմանված պաշտոնի անձնագրից հանել «ավագ» բառերը, իսկ «36.17» թվերը փոխարինել «36.34» թվերով.
4) Որոշման 1-ին հավելվածի 74-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2019 թ. մարտի 25
Երևան