040.0922.220818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2018 թվականի N 922-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 9 հավելվածի».
2) որոշումը լրացնել նոր` N 9 հավելվածով` համաձայն հավելվածի.
i
3) որոշման N 8 հավելվածի 1-ին կետի 2-րդ սյունակը «գանձումներն ըստ հարկատեսակների)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների միջև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված մաքսային գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ» բառերով.
i
4) որոշման մեջ և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից և տարածվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանի վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 16-ի
N 922-Ն որոշման
«Հավելված N 9
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 19-ի
N 1354-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Տրամադրվող ցուցանիշի |Տեղեկատվության|Տեղեկատվու- |Տեղեկատվությունը|
|ը/կ|կամ տեղեկատվության |տրամադրման |թյունը |ներկայացնելու |
| |անվանումը |պարբերակա- |ներկայացնելու |ժամկետը |
| | |նությունը |ձևը | |
|___|_____________________|______________|_______________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_____________________|______________|_______________|________________|
|1. |Ապրանքների |Յուրաքանչյուր |Էլեկտրոնային |Յուրաքանչյուր |
| |հայտարարագրերի |ամիս | |ամսվա համար |
| |բազայից` ուղարկող |կուտակային | |մինչև հաջորդող |
| |երկիր, առևտուր անող |կարգով | |ամսվա 15-ը |
| |երկիր, նշանակման | | | |
| |երկիր, ծագման երկիր, | | | |
| |տրանսպորտային միջոցի | | | |
| |հաշվառման երկիր, | | | |
| |արժույթ, արժույթի | | | |
| |փոխարժեք, | | | |
| |հաշիվ-ապրանքագրային | | | |
| |արժեք, փոխադրամիջոցի | | | |
| |տեսակը (սահմանին, | | | |
| |երկրի ներսում), | | | |
| |մուտքի ելքի մարմին, | | | |
| |ամսաթիվ, գրանցման | | | |
| |համար, ԱՏԳ ԱԱ | | | |
| |ծածկագիր, նետտո քաշ, | | | |
| |բրուտտո քաշ, | | | |
| |ընթացակարգ, լրացուցիչ| | | |
| |չ/մ, քանակը ըստ | | | |
| |լրացուցիչ չ/մ, | | | |
| |վիճակագրական արժեք | | | |
| |(դրամ, դոլար) | | | |
|___|_____________________|______________|_______________|________________|
|2. |Ապրանքների փոխադրման |Յուրաքանչյուր |Էլեկտրոնային |Յուրաքանչյուր |
| |հաշվառման |ամիս | |ամսվա համար |
| |վիճակագրական ձևերի |կուտակային | |մինչև հաջորդող |
| |բազայից` ուղարկող |կարգով | |ամսվա 15-ը |
| |երկիր, առևտուր անող | | | |
| |երկիր, նշանակման | | | |
| |երկիր, ծագման երկիր, | | | |
| |արժույթ, | | | |
| |փոխադրամիջոցի տեսակը | | | |
| |(սահմանին), մուտքի | | | |
| |ելքի մարմին, ամսաթիվ,| | | |
| |գրանցման համար, ԱՏԳ | | | |
| |ԱԱ ծածկագիր, նետտո | | | |
| |քաշ, տեղափոխման | | | |
| |ուղղություն, | | | |
| |լրացուցիչ չ/մ, քանակը| | | |
| |ըստ լրացուցիչ չ/մ, | | | |
| |վիճակագրական արժեք | | | |
| |(դրամ, դոլար) | | | |
|___|_____________________|______________|_______________|________________|
|3. |Տարանցիկ |Յուրաքանչյուր |Էլեկտրոնային |Յուրաքանչյուր |
| |հայտարարագրերի |ամիս | |ամսվա համար |
| |բազայից (ֆիզիկական |կուտակային | |մինչև հաջորդող |
| |անձանց կողմից ԱՏԳ ԱԱ |կարգով | |ամսվա 15-ը |
| |01-25 ծածկագրերով | | | |
| |արտահանված ապրանքների| | | |
| |մասով)` նշանակման | | | |
| |երկիր, ամսաթիվ | | | |
| |(սահմանը հատելու), | | | |
| |արժույթ, արժույթի | | | |
| |փոխարժեք, | | | |
| |հաշիվ-ապրանքագրային | | | |
| |արժեք, ԱՏԳ ԱԱ | | | |
| |ծածկագիր, բրուտտո, | | | |
| |լրացուցիչ չ/մ, քանակը| | | |
| |ըստ լրացուցիչ չ/մ | | | |
| |(առկայության դեպքում)| | | |
._________________________________________________________________________.