ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2018 թվականի N 140-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 305-Ն, 2018 թվականի մարտի 29-ի N 339-Ա, 2018 թվականի ապրիլի 12-ի N 400-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 401-Ն որոշումները`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարը ավելացնել 2,009,620.0 հազար դրամով,
2) ծախսերի գումարը ավելացնել 2,191,152.6 հազար դրամով,
3) դեֆիցիտի գումարը ավելացնել 181,532.6 հազար դրամով:
2. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների:
3. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» N 93-Ն որոշման 2-րդ կետի «5,684,507.1 հազար դրամ» բառերը փոխարինել «7,139,507.1 հազար դրամ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում