040.0412.130418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2018 թվականի N 412-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 742-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության`
1) կենտրոնական մարմնի կառուցվածքում`
ա. ստեղծել էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին,
բ. առաջին բաժինը լուծարել.
2) Երևանի քաղաքային մարմնի տարածքային ստորաբաժանումները միաձուլման ձևով վերակազմակերպել և միացնել Երևանի քաղաքային մարմնին:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 742-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «առաջին բաժին» բառերը փոխարինել «էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ