600.0568.251217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017489
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2017 թվականի N 568-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 41-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկայում (այսուհետ` Մեթոդիկա), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Մեթոդիկայի 2.2 կետում «6547», «355», «0,657», «1,177», «1,323», «0,634» և «1,125» թվերը փոխարինել համապատասխանաբար «7537», «409», «0,756», «1,355», «1,523», «0,730» և «1,295» թվերով.
2) Մեթոդիկայի 2.3 կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«N 1 աղյուսակ
դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)
._______________________________________________________.
|Սպառողի |Սպառողի ենթակայանի |Սպառողի էլեկտրահաղորդման|
|սպառման |շահագործման |գծերի շահագործման |
|համակարգի|փոխհատուցվող ծախսերի|փոխհատուցվող ծախսերի |
|լարումը |սահմանային |սահմանային մեծությունը |
| |մեծությունը | |
|_________|____________________|________________________|
|6(10) կՎ | 84 794 | 15 703 |
|_________|____________________|________________________|
|35 կՎ | 339 175 | 26 694 |
|_________|____________________|________________________|
|110 կՎ | 678 350 | 28 265 |
._______________________________________________________.».
3) Մեթոդիկան լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.6 և 2.7 կետերով.
i
«2.6 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է սույն մեթոդիկայի 2.2 կետում նշված ծառայությունների վճարները և 2.3 կետի N 1 աղյուսակում նշված սահմանային մեծությունները` դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ: Վերանայման արդյունքում սահմանված մեծությունները ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:».
«2.7 Սույն մեթոդիկայի 2.6 կետն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: