(ուժը կորցնելու է 08.06.05 թվականից` 11.11.04 թիվ 1592-Ն որոշում)
i
040.0799.311299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 1999 թվական թիվ 799
ԿԱՊԱՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով մթնոլորտում կապարի պարունակության վտանգավոր ազդեցությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 29.09.01 թիվ 913 որոշում)
i
2. Սահմանել, որ`
i
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 29.09.01 թիվ 913 որոշում)
բ) արգելվում է Հայաստանի Հանրապետությունում 0.013 գ/լ կապարի պարունակությունը գերազանցող ավտոմոբիլային բենզինի արտադրությունն ու իրացումը:
(2-րդ կետը փոփ.29.09.01 թիվ 913 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ, մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել էթիլացված բենզինից հրաժարվելու գործողությունների ծրագիր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` եռամսյա ժամկետում սահմանված կարգով ընդունել ավտոմոբիլային բենզինի վերաբերյալ ազգային ստանդարտ` EN 228 եվրոպական ստանդարտին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիտորինգի աշխատանքներն իրականացնելիս հետազոտվող վնասակար նյութերի ցանկում ընդգրկել կապարը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 1-ից: