040.0364.140417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2017 թվականի N 364-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 310-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ամբողջ տեքստում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
2) ամբողջ տեքստում «Գլխավոր պողոտա, Կառավարական տուն N 3, 0010, Երևան» բառերը փոխարինել «Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերով.
3) 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով.
4) 13-րդ կետից հանել «սույն» բառը.
5) 20-րդ կետում «Հայտի ձևակերպման նկատմամբ կիրառվում են սույն կարգի 6-րդ կետով» բառերը փոխարինել «Հայտերի ձևակերպման նկատմամբ կիրառվում են սույն կարգի 6-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով» բառերով.
6) 31-րդ կետի 1-ին ենթակետում «7-րդ հոդվածի» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի» բառերով.
7) 39-րդ կետի`
ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «3-րդ և 4-րդ կետերին» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ ենթակետերին» բառերով,
բ. 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «6-րդ և 7-րդ կետերին» բառերը փոխարինել «6-րդ և 7-րդ ենթակետերին» բառերով,
գ. 2-րդ ենթակետի «գ» և «դ» ենթակետերով» բառերը փոխարինել «գ» և «դ» պարբերություններով» բառերով.
8) 40-րդ կետի 1-ին ենթակետում «21-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «21-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի» բառերով.
9) 43-րդ կետի 8-րդ ենթակետից հանել «` դրա ընդունման օրվանից 10 օրվա ընթացքում» բառերը.
10) 44-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. 7-րդ ենթակետից հանել «տասնօրյա ժամկետում» բառերը,
գ. 17-րդ ենթակետից հանել «` դրա ընդունման օրվանից 10 օրվա ընթացքում» բառերը.
11) 45-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «օպտիկական սկավառակների վրա յուրաքանչյուր ամիս» բառերը փոխարինել «էլեկտրոնային տարբերակով www.aipa.am կայքում» բառերով,
բ. 1-ին ենթակետից հանել «Նշված տեղեկությունները գործակալությունը հրապարակում է նաև էլեկտրոնային տեսքով www.aipa.am կայքում:» նախադասությունը.
12) 47-րդ կետի 11-րդ ենթակետից հանել «10-օրյա ժամկետում» բառերը.
13) 48-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «50 տոկոսով» բառերը փոխարինել «20 տոկոսով» բառերով,
բ. 16-րդ ենթակետում «4-րդ ենթակետի» բառերը փոխարինել «14-րդ ենթակետի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ