040.0351.100417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 2017 թվականի N 351-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 3.2-րդ կետի «ժա», 4.2-րդ կետի «ժ» և 5.2-րդ կետի «թ» ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկը սահմանելու մասին» N 1194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
i
2) որոշման նախաբանում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ բաժնի 3.2-րդ կետի «ժա» և 4-րդ բաժնի 4.2-րդ կետի «ժ» ենթակետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշման 6-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 3.2-րդ կետի «ժա», 4.2-րդ կետի «ժ» և 5.2-րդ կետի «թ» ենթակետերին» բառերով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սահմանել`
1) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող` առանձին կանգնած կամ բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված գիտական, կրթական և ուսումնական օգտագործման նպատակային նշանակության շինությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող` առանձին կանգնած արդյունաբերական և գյուղատնտեսական օգտագործման նպատակային նշանակության շինությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:».
4) որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՑԱՆԿ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ».
5) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՑԱՆԿ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ».
i
6) որոշման N 2 հավելվածի ցանկի 2-րդ բաժինը «գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերի,» բառերից հետո լրացնել «սպանդանոցների,» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ