Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 361

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գազամատակարարման բարելավման, օգտագործված բնական գազի դիմաց վճարումների ապահովման նպատակով`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնը Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներկրումներն ապահովող և համապատասխան ծառայություններն իրականացնող միակ լիազորված ձեռնարկությունն է:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնական գազի ներկրման համար տնտեսական պատասխանատվություն չի կրում և երաշխիքներ չի տրամադրում:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) սահմանել կարգ և «Հայգազարդ» պետական կոնցեռնի միջոցով ապահովել այլ ձեռնարկությունների կողմից գնված ու Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար նախատեսված բնական գազի տեղափոխումը, պահեստավորումը և համապատասխան սպառողներին մատակարարումը.

բ) 2-օրյա ժամկետում ապահովել «Հայգազարդ» պետական կոնցեռնի կողմից հատուկ հաշվի բացումը, որի միջոցով այսուհետ պետք է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգով իրականացվեն գազի առուծախի հետ կապված բոլոր գործողությունները.

գ) վերահսկողություն իրականացնել «Հայգազարդ» պետական կոնցեռնի կողմից նշված հատուկ հաշվում առկա միջոցներին համապատասխան ծավալներով բնական գազի ձեռքբերման նկատմամբ.

i

դ) բնական գազի սակագները հաստատվում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողով կողմից:

/փոփ. 14.05.96թ թիվ 282 որոշմամբ/

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնի 6-ամսյա ժամկետով տրամադրել 300 մլն դրամի չափով փոխատվություն` այն բացառապես Թուրքմենստանից բնական գազ գնելու համար օգտագործելու պայմանով:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայգազարդ» պետական ձեռնարկության կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկություն:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.12.1995
N 361
Որոշում