Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 300-Ն ՈՐՈՇ ...

 

 

041.0062.270117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2017 թվականի N 62-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» N 300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով:».

2) որոշման հավելվածի`

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը» բառերով,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Աշխատակազմը խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթն սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակում է դրա մասին հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 3000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև աշխատակազմի պաշտոնական www.moj.am կայքում և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում:»,

գ. 5-րդ կետից հանել «աշխատանքային» բառը,

դ. 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի» բառերով,

ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Մասնավոր հատվածի (այսուհետ` գործարար ոլորտի) հասարակական կազմակերպությունների մրցույթն անցկացվում է այլ հասարակական կազմակերպությունների մրցույթից առանձին: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը չորս հասարակական կազմակերպություններ (ընդ որում` կազմակերպություններից երկուսը պարտադիր պետք է լինեն գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ), ապա այդ կազմակերպությունը (կազմակերպությունները) փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են չորսից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա հայտ ներկայացրած կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ փուլը` վիճակահանությունը: Գործարար ոլորտի հասարակական կազմակերպությունների վիճակահանությունն իրականացվում է առանձին: Հայտ ներկայացրած կազմակերպությունները վիճակահանության օրվա և ժամի մասին ծանուցվում են (հեռախոսով կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով) վիճակահանությունից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ:»,

զ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Ռոտացիայի սկզբունքը կիրառելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմն առաջին չորս կազմակերպությունների ներգրավումից հետո երկու տարի անց հրապարակում է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին նոր հայտարարություն` համաձայն սույն կարգի 2-րդ գլխի դրույթների: Տվյալ պահին խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները նույնպես կարող են հայտ ներկայացնել: Մինչև ընդգրկման նոր գործընթացի ավարտը նրանք շարունակում են պահպանել խորհրդում անդամությունը:»,

է. 26-րդ կետում «երկու հասարակական կազմակերպություններ» բառերը փոխարինել «չորս հասարակական կազմակերպություններ (ընդ որում` կազմակերպություններից երկուսը պարտադիր պետք է լինեն գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ)» բառերով, «կազմակերպությունները երկուսից ավելի են» բառերը` «կազմակերպությունները չորսից ավելի են (այդ թվում` գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ)» բառերով, իսկ «հասարակական կազմակերպությունն մեկն է, ապա վիճակահանությամբ որոշվում է, թե խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունից որն է շարունակելու անդամությունը» բառերը` «հասարակական կազմակերպությունների թիվը չորսից պակաս է, ապա վիճակահանությամբ որոշվում է, թե խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունից որն է (որոնք են) շարունակելու անդամությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.01.2017
N 62-Ն
Որոշում