Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 193 ...

 

 

040.0404.270416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2016 թվականի N 404-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ հոդվածների 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման N 1 հավելվածի «N 1 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` իններորդ պարբերությամբ.

«Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաները պետք է համալրված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով (ՋԻՓԻԷՍ/ GPS) և միացված լինեն`

շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ու սպասարկման կենտրոնական դիսպետչերական կառավարման համակարգին.

- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային և տարածքային կենտրոններին:».

i

2) որոշման N 2 հավելվածի «N 2 հավելվածի պարզաբանում» բաժնի «Հիվանդանոցներ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաները պետք է համալրված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով (ՋԻՓԻԷՍ/ GPS) և միացված լինեն`

- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ու սպասարկման կենտրոնական դիսպետչերական կառավարման համակարգին.

- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային և տարածքային կենտրոններին:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

i

1) 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

«18.1. Շտապ օգնության մեքենաների` տեխնիկական պատճառներով գլոբալ տեղորոշման համակարգի (ՋԻՓԻԷՍ/GPS) անջատման դեպքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը դրա մասին մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են լիցենզավորող մարմնին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:».

2) N 2 ձևում`

ա. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Շտապ օգնության մեքենաների թիվը -

Սույն կետը լրացվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի հայտ ներկայացնելիս»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով.

«14. Կից ներկայացնում եմ`

. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

. Գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2016
N 404-Ն
Որոշում