Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 896- ...

 

 

040.0229.150316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2016 թվականի N 229-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 896-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 896-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 2-րդ կետում «ֆինանսների նախարարը (այսուհետ` նախարար)» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ` կոմիտեի նախագահ)» բառերով, «ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերը` «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե)» բառերով.

2) 3-րդ կետում «նախարարի» բառը փոխարինել «կոմիտեի նախագահի» բառերով.

i

3) 5-րդ կետում «նախարարության» բառը փոխարինել «կոմիտեի» բառով, «նախարարի տեղակալները նախարարին ներկայացնում են» բառերը` «կոմիտեի նախագահի տեղակալները կոմիտեի նախագահին» բառերով.

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Կոմիտեի նախագահը հանձնաժողովի նախագահ և անդամ նշանակում և ազատում է իր կողմից սահմանված կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.2016
N 229-Ն
Որոշում