040.0232.150316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2016 թվականի N 232-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 3-րդ կետում «տասն օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.
i
2) 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» պարբերությամբ.
«է. անձը հաստատող փաստաթղթի տվյալները.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
i
«8.1. Սույն կետում նշված հիմքերով դիմումը մերժելու դեպքում դիմողը գրավոր տեղեկացվում է ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում:».
i
4) 10-րդ կետում «յոթ օր» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օր» բառերով, «երեք օրվա» բառերը` «երեք աշխատանքային օրվա» բառերով, իսկ «երկու օր» բառերը` «երկու աշխատանքային օր» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.
i
«12.1. Հաստատել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևը` համաձայն սույն կարգի ձևի:».
i
6) 24-րդ կետում «յոթ օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.
i
7) 26-րդ կետում «10 օրվա» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա» բառերով.
i
8) 28-րդ կետում «15 օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.
9) 32-րդ կետում «10 օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.
i
10) 33-րդ կետում «երրորդ օր» բառերը փոխարինել «երկրորդ աշխատանքային օր» բառերով.
11) 35-րդ կետում`
i
ա. «15-օրյա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրյա» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետում նախատեսված դեպքում համապատասխան փոփոխությունները կատարվում են դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, իսկ նոր վկայականը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».
i
12) լրացնել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հունվարի 29-ի
N 232-Ն որոշման
«Ձև
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար
ԴԻՄՈՒՄ
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու
Դիմումատու
.__________. Անունը, հայրանունը (ըստ ցանկության), ազգանունը
|Լուսանկար | _____________________________________________
|(3x4 սմ) |
| | Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը
| | _____________________________________________
.__________.
Երբ և ում կողմից է տրվել ______________________________
Բնակության հասցեն ______________________________________
Հեռախոսահամարը (հեռախոսահամարները) _____________________
Էլեկտրոնային փոստի հասցեն (1) _________________________
Դիմումի առարկան
__________________________
1. Որակավորման ստուգման գործընթացի հետ կապված բոլոր ծանուցումներն
իրականացվելու են հեռահաղորդագրության միջոցով: Ֆաքսով, փոստային
առաքմամբ ծանուցումներ չեն իրականացվելու: Ծանուցումները նաև
հրապարակվելու են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում
(www.moj.am):
Ներկայացնելով սույն դիմումը, հայտնում եմ, որ ցանկանում եմ մասնակցել 20____ թվականին կազմակերպվելիք սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը: Այդ կապակցությամբ սույն դիմումին կից ներկայացվում են`
Կից ներկայացվող փաստաթղթեր (նշել համապատասխան վանդակները)
- 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի (որից մեկը փակցված է դիմումի համապատասխան տեղում)
- աշխատանքային գրքույկի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենները (2).
- բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.
- հայտարարում եմ, այն մասին, որ համաձայն եմ, որ ստուգվեն իմ անձնական տվյալները:
Դիմող _________________ _______________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը) (ամիսը, ամսաթիվը)
______________________________________________________________________
2) Կառավարչի որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և
քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և
որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա
ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության
ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված
պաշտոններ կամ անցել են համապատասխան ստաժավորում` կառավարիչների
ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում և
իրականացնում, ինչպես նաև դրա անցկացման պայմանները որոշում է
կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը
սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն
այն չի կարող պակաս լինել 6 ամսվանից:»: