Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 8 ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.12.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

28 դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 119

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցով միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող ամենամսյա պետական նպաստների, մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող` մինչև 18 տարեկան) երեխաներին տրվող ամենամսյա նպաստների և երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստների գծով հատկացվող միջոցների նպատակային օգտագործումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության սահմանման մասին» թիվ 8 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող ամենամսյա պետական նպաստների, մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող` մինչև 18 տարեկան) երեխաներին տրվող ամենամսյա նպաստների և երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստների վճարման նպատակով ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներին փոխանցված միջոցների վրա: Այդ միջոցների հաշվին վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում` անկախ հարկերի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումների գծով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներին ներկայացված անվիճելի փաստաթղթերի առկայությունից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1995
N 119
Որոշում