Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 21 ...

 

 

040.0829.300715

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2015 թվականի N 829-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու, ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2121-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Ջրօգտագործողը ջրամատակարարի համար բաժանորդ է հանդիսանում նորմատիվ ակտերով սահմանված կարգով, տեխնիկական պայմաններ տրամադրելու մասին դիմումը (N 1.1 ձևը կցվում է) ներկայացնելուց և տեխնիկական պայմաններին (N 1 ձևը կցվում է) համապատասխան ոռոգման համակարգին միանալուց, ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, սպասարկման և շահագործման սահմանազատման ակտ (N 2 ձևը կցվում է) կնքելուց և ջրամատակարարի հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) կնքելուց հետո: Ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) միջև պայմանագիրը կնքվում է երեք տարվանից ոչ պակաս ժամկետով: Դիմումի ձևը տեղադրվում է ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:».

2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Տեխնիկական պայմանները տրվում են դիմումն ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից ոռոգման համակարգին միացման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդունել կատարված աշխատանքները: Ջրօգտագործողի (բաժանորդի) ոռոգման համակարգում միացման տեխնիկական պայմաններից շեղումներ հայտնաբերվելու դեպքում ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումն անմիջապես դադարեցվում է` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:».

4) հավելվածը լրացնել նոր` N 1.1 ձևով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ հուլիսի 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 23-ի

N 829-Ն որոշման

 

«Ձև N 1.1

 

_________________________________________ -ի

(ջրամատակարար կազմակերպության անվանումը)

 

ղեկավար ___________________________________-ին

 

ԴԻՄՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

Ես`

[] ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր

________________________________________________________________________

                 (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________

                           (բնակության վայրը)

[] Իրավաբանական անձ

________________________________________________________________________

                      (իրավաբանական անձի անվանումը)

________________________________________________________________________

                            (գտնվելու վայրը)

________________________________________________________________________

(կազմակերպությունը ներկայացնող անձի պաշտոնը, անունը, հայրանունը,

ազգանունը)

 

[] Ջրօգտագործողների ընկերություն/ընկերությունների միություն

________________________________________________________________________

                    (ընկերության/միության անվանումը)

________________________________________________________________________

(ընկերությունը/միությունը ներկայացնող անձի պաշտոնը, անունը,

հայրանունը, ազգանունը)

 

Խնդրում եմ տրամադրել տեխնիկական պայմաններ`

 

[] ոռոգման համակարգին միանալու համար

[] ոռոգման համակարգին միացման փոփոխությունների համար

 

Հողատարածքի գտնվելու վայրը (հասցեն)`

________________________________________________________________________

Հողատարածքի նկատմամբ սեփականության (այդ թվում` վարձակալական) ձևը`

________________________________________________________________________

Հողատարածքի չափը (հա) և կարգը`

 

Ջրի պահանջվող քանակը ________________________________________________

Այլ չափորոշիչներ

________________________________________________________________________

 

Սույն դիմումին կցվում են`

 

Ֆիզիկական անձանց/անհատ ձեռնարկատերերի համար`

[] անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում` լիազորված անձի)

[] հողատարածքի նկատմամբ իրավունքները (այդ թվում` վարձակալության)

հաստատող փաստաթղթի պատճենը

[] հողատարածքի սխեմատիկ հատակագիծը

 

Իրավաբանական անձանց/անհատ ձեռնարկատիրոջ համար`

[] տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

(լիազորված անձի դեպքում` լիազորված անձի)

[] հողատարածքի նկատմամբ իրավունքները (այդ թվում` վարձակալության)

հաստատող փաստաթղթի պատճենը

[] հողատարածքի սխեմատիկ հատակագիծը

[] պետական գրանցման/հաշվառման համարը _____________________________

 

Ջրօգտագործողների ընկերության/ընկերությունների միության համար

[] ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը

[] հողատարածքի սխեմատիկ հատակագիծը

[] ընկերության/միության պետական գրանցման համարը ______________________

 

Դիմող` _____________________ ______________________

             (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20 թ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2015
N 829-Ն
Որոշում