Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 417 Ո ...

 

 

040.0603.280999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 603

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 417 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները վերակազմակերպելու մասին» N 408 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 1-ին կետում «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության բառերը փոխարինել «Կամուրջշին» բաց բաժնետիրական ընկերության» բառերով.

i

բ) որոշման մեջ 2-րդ կետում «Տրանսբնակշին» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Տրանսբնակշին» բաց բաժնետիրական ընկերության» բառերով.

գ) որոշման մեջ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել համապատասխանաբար «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունների»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Տնաշինական կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները վերակազմավորելու մասին» N 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների» բառերը փոխարինել «վերակազմավորել բաց բաժնետիրական ընկերությունների» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.1999
N 603
Որոշում